Հեշտ և թեթև կարդացվող գրքերից է, ծավալն էլ մեծ չէ: Պետք է ասեմ, որ հենց սկզբից անասելի հետաքրքրություն է առաջանում, որը ստիպում է քեզ բաց չթողնել գիրքը, մինչև չավարտես:
Հավերժական թեմա՝ սեր: Բայց այստեղ բոլորովին այլ տեսանկյունից , բոլորովին այլ կերպ: Անդրադառնամ կերպարներին: Հիմնական հերոսները երկուսն են` Մանոն Լեսքոն և ասպետ դե Գրիոն:
Մանոն Լեսքոն գեղեցիկ, կարելի է ասել` չափազանց գեղեցիկ կին է/ակամայից հիշեցի Դոստոևսկու ,,Ապուշը,, վեպի հայտնի հերոսուհուն/, ով շատ է սիրում ասպետ դե Գրիոին, բայց նաև շատ է սիրում փարթամ և շքեզ կյանքով ապրել: Արդի ժամանակներում երևի կարելի է զարմանալ նման սեր տեսնելով: Իրականում ես չեմ կարող դա սեր անվանել:
Իհարկե, ասպետը Մանոնի հետևից նույնիսկ Ամերիկա գնաց, բայց մի՞թե սիրող մարդուն կդավաճանեն կամ կվարվեն Մանոնի պես: Հանուն փողի Մանոնը դավաճանում է ասպետին մի քանի անգամ, խարդախությունների մեջ ձգում, որոնք, ի վերջո, երկուսին հասցնում են բանտ: Խնդիրն այն է, որ մեկ անգամ նման պատմության մեջ ընկնելը չի կանգնեցնում նրանց, այլ շարունակվում է: Իրականում պատմությունից կարելի է գալ եզրակացության, որ Մանոնը անհոգի, սկզբունքներ չունեցող դավաճան և խաբեբա անձնավորություն է: Բայց նայենք մյուս կողմից . Մանոնը յուրահատուկ գեղեցկություն ունեցող կին է, գուցե հենց այդ գեղեցկությունն էլ նրան թույլ է տալիս վարվել այդպես, հանուն գեղեցկության նրան ներելի է ամեն ինչ: ,,Ճակատագիրը չի կարող այնքան վիշտ պատճառել մեզ, որքան հաճույքներ սերն է պատճառում,,: Գուցե հենց սա պատմության կարևոր գաղափարներն արտահայտող նախադասությունն է: Ամեն դեպքում, երբ մարդ գտնում է նման սեր, պետք է այն պահի ամեն գնով...

Комментариев нет:
Отправить комментарий