суббота, 25 февраля 2023 г.

Սև գիրք ծանր բզեզ /Լևոն Խեչոյան/


Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ գրել: Կարդացի Լևոն Խեչոյանի պատմվածքներից, բայց մի պատմվածքը չի կարող պատկերացում տալ գրողի մասին: Կարդացի մի քանիսը: Որոշ ստեղծագործություններ դուր եկան, որոշները՝ ոչ այնքանՊատմվածքներն  այնքան էլ հարուստ չեն նկարագրություններով, բայց յուրօրինակ ոճ ուներ, հոգեբանակն լարվածություն ունեցող հատվածներ, երբեմն էլ տողեր, որնց ենթատեքստը դժվար է ըմբռնել, բայց խորհելու տեղիք է տալիս:
Ի վերջո, ընտրեցի  <<Սև գիրք, ծանր բզեզ>> պատմվածքը: Առաջին հերթին գրավեց վերնագիրը, իսկ հետո՝ թեման: Պատմում է Ղարաբաղյան պատերազմի տարիների մասին /չնայած այդ մասին ոչ մի նշում չկա/:
Որտեղ էին: Պատերազմում: <<Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով>>։

Պատերազմն, իհարեկ, լի է զրկանքներով ու դժվարություններով, բայց այս տողերից կարելի է ենթադրել, որ նրանք հաղթելով առաջ էին գնում: Բայց ինչպիսին էր այդ հաղթանակը: Մի քիչ ավելի խորանանք պատմվածքի ասելիքի մեջ: Քնում էին քնապարկերում, ու միևնույնն էր թաց էր, չոր էր, թե տոթ: Քնում էին և արթնանում արևը դեռ չծագած ու հողի դողը ոտքերի տակ: Ի՞նչ դող, մի՞թե հողը կարող է դողալ, գուցե դա հողը կորցնելու դողն էր, կամ այլ կերպ ասած հայրենիքը կորցնելու դողը:
Իսկ հետո թշնամու զորք և հուսախաբ կռվող աղջիկ, ի՞նչ եղավ աղջկա հետ, չեմ կարող ասել, ի՞նչ էր աղջկա ուզածը,  սպանեցին նրան….<<Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը>>։ Ու սրանով ավարտվում է այս հատվածը
Ջուր չունեին, երկարակնճիթ մոծակներն ուտում էին նրանց մարմինները, ճանճերը լիքն էին, շատերի աչքերի մեջ մազանոթներ էին պայթել, ծնոտային ատամնացավեր ունեին: Ահա այսպիսի վիճակում էին: Մյուս կողմից կենդանիների՝ շների ու կատուների սոված հարձակումները, որոնք անգամ մարդկանց ձեռքից էին պատառ խլում: Մարդիկ և կենդանիները նույն վիճակում, իսկ հողը դողում էր ոտքերի տակ:  Այս թոհուբոհի մեջ տղաները դիրքերում կանգնած խոսում էին կանանց կարոտից: <<Ասացի. «Ներսումս մեկը կա, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կգնամ կիսավեր տաճարը, արյան ավազանի մոտ»։
Ահա և կինը՝ իրական կինը՝ ֆրանսուհի լրագրողը, որը խնձոր ուզեց՝ տվեցին, նուռ ուզեց՝ տվեցին, թուզ ուզեց՝ տվեցին, կին, որի ասածները պետք չէին: Կին, որն ուներ զրնգուն ծիծաղ, որը թանձր շոգի մեջ թափվում էր զինվորների գլխին:
Պատերազմային օրեր, դրվագներ և չվերջացող պատմություն, ավելի շուտ մի փոքրիկ հատված, պատերազմական օրերի փոքրիկ քրոնիկոն:
<<Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք>>։Իսկ այդ մոմը փրկեց նրան հոգիները, նրանց, ովքեր ընկան պատերազմում:
Մեկ անգամ կարդալով չես կարող պատկերացում կազմել  այս պատմվածքի վերաբերյալ, ուզած-չուզած ստիպված ես լինում հետ գնալ ու ևս մեկ անգամ կարդալ հոգեկան լարվածություն պարունակող հատվածները, կարդալ և խորհել…
Սա այն  ստեղծագործություններից է , ըստ իս, որը , ի տարբերություն մյուս պատմվածքներ, հագեցած է հետաքրիր նկարագրություններով, ուր նկարագրությունը և ասելիքը փոխկապակցված են իրար: Երկխոսությունները շատ քիչ են, ավելի շատ պատմողական տեքստն է:
Հեղինակը խոսում է զինվորի անունից, պատմում նրա մասին: Եվ երևի հերոսը հենց ինքը հեղինակն է:
Տաթևիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий