четверг, 16 февраля 2023 г.

Ձմեռային մարզական խաղերով Լեռնանիստում


Փետրվարի 15-ին Միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ ուղևորվեցինք Լեռնանիստ։ Չնայած առատ ձյանը և ձմեռային մարզական խաղերին սպասում էինք հունվարյան ճամբարի ընթացքում, բայց եղանակը մեզնից անկախ էր։ Առատ ձյան հետքերով մեկնեցինք Լեռնանիստ՝ ձմռան թագավորություն։ 
Նման ճամփորդությունների դեպքում շատ կարևոր է, որ մասնակից սովորողն իմանա եղանակային պայմանների ելնելով ինչպիսի հագուստ պետք է վերցնի։ 
Հասանք Լեռնանիստ նախապես որոշված ժամին։ Սկզբում խոսեցինք սահքուղուց օգտվելու և անվտանգության կանոների մասին, այնուհետև անցանք սահելուն։ 
Սահքային այս մարզաձևը օգնում է․ 
  • դառնալ ավելի վստահ
  • կարողանալ կանգնել սահող մակերեսին, արագ կողմնորոշվել, 
  • սահելիս կարողանալ կառավարել սեփական հույզերը, սահնակի ընթացքը։ 

Սովորղներից մի քանիսը հասցերեցին օգտվել նաև դահուկներից, փորել կանգնել դահուկների վրա, սահել։  

Ժամանակն անցավ շատ արագ։ Օրն ավարտեցինք տաք տնակում՝ վառարանի մոտ զրուցելով և ընդմիջելով։ 
Տպավորությունները շատ են, դիտեք լուսանկարները․ 










Комментариев нет:

Отправить комментарий