понедельник, 29 декабря 2025 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Tatev

Ձմեռային ազգագրության փառատոն 2025

Միջին դպրոց
Ձմեռային ազգագրության փառատոնի ծրագիրը՝ այստեղ։ 

Հիմնական ուղղությունները՝
  • Ազգային երգ, պար, պարերգ, 
  • Բանահյուսություն,
  • Ծիսական գործունեություն, 
  • Ավանդական ուտեստների ներկայացում, 
  • Արատեսի դպրական կենտրոնի գործունեությունը՝ ազգագրական ուղղվածությամբ, 
  • այլ, նախաձեռնություններ։ 

Ձմեռային ազգագրության փառատոն


Փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ այստեղ։ 
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ 

Նախագծեր 

1. Հանելուկային խաղեր 
Նպատակը՝  ծանոթանալ հանելուկ ժանրին, ստեղծման առանձնահատկություններին, զարգացնել մտածողական հմտությունները, տրամաբանությունը, ժամանակն անցկացնել հետաքրքիր լուծումներ գտնելով։ 

Ընթացքը՝ նախագիծն ընտրած խումբը ուսումնասիրում է ժանրը, գտնում հետաքրքիր հանելուկներ /այդ թվում՝ բարբառային/  և մշակում, առանձնացնում Միջին դպրոցի տարիքին համապատասխանները և անցկացնում հանելուկային վիկտորինա տարբեր ջոկատներում։ Նախագծի մասնակիցներին առաջարկվում է ստեղծել իր կողմից հորինած հանելուկների ժողովածու։ 

воскресенье, 21 декабря 2025 г.

Բանավեճը՝ աշխարհայացքի ձևավորման ճանապարհ

21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ փոփոխվում են աշխարհը, կրթությունը, մարդկանց մտածողությունը, դասավանդման նպատակները և մանկավարժական մեթոդները։ Եվ ստացվում է, որ ժամանակակից մարդու, սովորողի առջև դրված են այլ մարտահրավերներ ու խնդիրներ։ Բայց ինչպիսին էլ աշխարհը դառնա, ինչքան էլ փոփոխվի կրթական համակարգը և առաջադրված խնդիրները, հաղորդակցման հմտությունների առկայությունը շարունակում է մնալ կարևոր և դառնում է ուսումնասիրության յուրահատուկ ասպեկտ։ Ժամանակակից աշխարհում սահուն, գրագետ, մտածված խոսքը ոչ միայն գիտելիքի ցուցիչ է, այլև հաջողության հիմք ցանկացած ոլորտում։ Այսօր՝ տեղեկատվության արագ շրջանառության պայմաններում, բանավոր ճիշտ խոսքը ինքնարտահայտման , աշխարհում սեփական տեղը գտնելու, ճիշտ հաղորդակցվելու կարևոր հմտություններից մեկն է։ Բանավոր խոսքի զարգացումն էլ իր հերթին նպաստում է քննադատական-վերլուծական մտածողության զարգացմանը, ինքնավստահության աճին։ Այս պատճառով էլ կրթական գործընթացում առանձնահատուկ կարևոր են այն մեթոդները, որոնք զարգացնում են խոսքի մշակույթը և գիտակից հաղորդակցումը, ինչն էլ իր հերթին նպաաստում է լայն աշխարհայացքի ձևավորման, հարցին տարբեր տեսանկյուններից նայելու, համադրելու կարողությունների ստեղծմանը։ 
Հավելենք, որ դպրոցականի միջին տարիքը կարևոր փուլ է անձնային աճի, մտածողության և աշխարհայացքի ձևավորման համար, տարիք, երբ սովորողի հոգեբանական վիճակը շատ փխրուն է, հույզերը՝ երբեմն անկառավարելի։ Եվ կարևոր է այս շրջանում սովորողին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլ կարողություններ և արժեքային համակարգ։ Սովորողի մտածողության, աշխարհայացքի, տեսակետի ձևավորման և զարգացման կարևորագույն և արդյունավետ մեթոդներից է բանավեճը։ 
Կրթահամալիրի ուսումնական ճամբարների ժամանակ բազմիցս կազմակերպել ենք բանավեճեր, որոնց մասնակցել են հետաքրքրված սովորողները։ Բայց այս ուսումնական տգարվա ընթացքում որոշեցի բանավեճի մեթոդը դարաձնել հիմնական գործունեություն, շուրջտարյա նախագիծ։ Դրան նպաստեց այն, որ ճամբարային գործունեության ընթացքում արդեն իսկ ստեղծվել էր հետաքրքրվողների և աշխատանքը շարունակել ցանկացողների խումբ։ Իմ նպատակն էր գործընթացը դարձնել այնպիսին, որ առաջ կա սովորողը՝ որպես կազմակերպիչ, ինչը հրաշալի հաջողվեց։  Սակայն ամեն ինչ ներկայացնեմ սկզբից և մանրամասն։ 
Նախ՝ ի՞նչ է բանավեճը։ Բանավեճը կարծիքների նպատակաուղղված ներկայացում և հակադրում, գործունեություն, որի ընթացքում մասնակիցները արտահայտում և հիմնավորում են իրենց տեսակետը՝ լսելով և հարգելով հակադիր դիրքորոշումը։ 
Ի՞նչ կարող է տալ այս աշխատանքը՝
  • բանավոր խոսքի զարգացում, /պարբերաբար տարբեր թեմաների շուրջ խոսելու ընթացքում սովորողները սկսում են ավելի պարզ, սահուն և դիպուկ արտգահայտվել/,
  • քննդատական մտածողություն,
  • տարատեսակ հարցերի շուրջ սեփական տեսակետի, դիրքորոշման ձևավորում և արտահայտում, 
  • աշխարհայացքի ընդլայնում, 
  • մտածողության զարգացում, 
  •  հանդուրժողականություն / ի դեպ, այս կետն առավել կարևոր է, քանի որ թեժ քննարկման ժամանակ դժվար է ընդունել այլ կարծիք, երբեմն էլ՝ թույլ տալ ուրիշին արտահայտվել, երբ ինքդ դեռ շատ ասելիք ունես/։ 
Ինչպես նկատում եք, բանավեճի մեթոդի արդյունքում դրական ազդեցությունները շատ են։ Այժմ անդրադառնամ կազմակերպման ընթացքին և առաջացած դժվարություններին և մեր հաջողություններին։ 
Նախագիծը սկսեցինք իրականացնել 8-3 դասարանում, քանի որ այստեղ միշտ կային մի խումբ սովորողներ, ովքեր գրականության դասերի քննարկումներին ոչ մի կերպ չէին խոսում, արտահայտվում, կամ դժվարանում էին։ Առաջարկեցի, որ յուրաքանչյուր ուրբաթ կամ ամսվա ընթացքում երկու անգամ իրականացնենք բանավեճ։ Իհարկե, արձագանքները դրական էին, սովորական ուսումնական գործընթացից դուրս իրականացվող ցանկացած գործունեություն հետաքրքրություն է առաջաջացնում /գոնե սկզբնական շրջանում/ և օգնում է հաղթահարել երբեմն առաջացող առօրյա տաղտուկը։ Երկու սովորողների հետ պայմանավորվեցինք, որ իրենք պետք  է համակարգեն աշխատանքը՝ ընտրելով թեմա և կատարելով բոլոր կազմակերպչական աշխատանքները։ Այսինքն՝ բանավեճերի կազմակերպումը դարձավ 



Անհատական աշխատաժամանակ

Դեկտեմբերի 22, երկուշաբթի
10:00-10:30` հավաք մանկավարժական խմբով, 
10:30-11:00` դասասենյակի մաքրություն, 
11:00-12:00`  հեռավար աշխատանք սովորողների հետ, էլ․ փոստի նամակների պատասխանում, 
12:00-12:30` ընդմիջում, 
12:30-13:00`  գնահատում, աշխատանք փաստաթղթերի հետ, 
13:00-14:00` հավաք մասնախմբով։ 

Անհատական նախագծերի հաշվետվություն

Միջին դպրոցի ուսումնական ծրագրով նախատեսված ուսումնական նախագիծը յուրաքանչյուր սովորող իրականացրել իր հետաքրքրությունների շրջանակում։ Երբ սովորողի հետաքրքրությունները, նախընտրությունները դառնում են ուսումնական նախագծի թեմա, ուսուցումը դառնում է ավելի հեշտ և արդյունավետ, իսկ ուսուցման գործընթացը՝ հաճելի զբաղմունք։ Ստորև ներկայացված են չորս ամսվա ընթացքում արված նախագծերը, դրանց արդյունքները՝

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություններ

Սովորողներն իրենց պատումներում ամփոփել են չորս ամսվա աշխատանքը՝ ներկայացնելով հաջողությունները, ձեռքբերումները, ստացված աշխատանքները, իրենց դիտարկումները ուսումնական գործունեության վերաբերյալ ։  Առաջին ուսումնական շրջանի հաշվետվությունները ստորև՝

четверг, 18 декабря 2025 г.

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն


Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքներ՝
  • Ամանորյա ընթերցումներ, 
  • Բանավեճի ակումբ, 
  • Ընթերցեք մեր էսսեները, 
  • ,,Պատուհան,, ամսագիր
  • Սովորողների նախաձեռնությամբ անհատական նախագծեր 
  • Աշխատանք հետազոտական նախագծերի ուղղությամբ։ 
Այլ աշխատանք՝
  • ,,Դպիր,, ամսագրի խմբագրում, 
  • Մասնակցություն էսսեագրության սեմինարին, 
  • Մասնակցություն սեմինարի ՝ ներառական կրթության վերաբերյալ։ 

воскресенье, 14 декабря 2025 г.

Երկրորդ ուսումնական շրջանի նախագծեր


Ճամբարային նախագծեր՝
Ճամփորդական նախագծեր՝
  • Սահադաշտ, 
  • Լեռնանիստ,
  • Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդություն
Ճամբարային այլ գործունեություններ՝
  • ,,Բառքամոցի,, մրցույթ,
  • Քվեստ, 
  • Վիկտորինաներ, 
  • Կինոդիտում, 
  • Մարզական ժամ,
  • Տրամաբանական և այլ խաղեր
  • Նախագծեր ՝ սովորողների առաջարկով։  
Մասնակիցներ՝
  1. Մարիամ Դալլաքյան, 
  2. Աստղիկ Գաբոյան,
  3. Հասմիկ Մելքոնյան, 
  4. Վիկտորիյա Զարգարյան,
  5. Մարինա Զաքարյան, 
  6. Մհեր Կարապետյան,
  7. Ռոբերտ Խաչատրյան, 
  8. Մարինե Կարապետյան, 
  9. Էմմանուել Ավագյան, 
  10. Լինա Բաբայան, 
  11. Եվա Միքայելյան, 
  12. Անի Համբարձումյան, 
  13. Վահան Ղուկասյան, 
  14. Վարազդատ Մահամ, 
  15. Հովհաննես Մութաֆյան, 
  16. Գարիկ Գասպարյան, 
  17. Էդգար Ալեքսանյան, 
  18. Դավիթ Հովհաննիսյան, 
  19. Ալեքս Ստեփանյան, 
  20. Ալեն Դավթյան, 
  21. Հայկ Մանուկյան, 
  22. Արմեն Ալավերդյան, 
  23. Մահբոդ Ֆարոխզադ, 
  24. Դավիթ Դավթյան, 
  25. Տիգրան Խաչատրյան, 
  26. Արմեն Շահբազյան,
  27. Գագիկ Մանուկյան։ 

воскресенье, 30 ноября 2025 г.

Հետազոտական աշխատանքներ

2025-2026 ուստարի 

Սովորող ՝ Հայկ Պողոսյան

Սովորող՝ Արտյոմ Մանուկյան
Աշխատանքը՝ այստեղ ։


Ինչպես գրել էսսե

Ի՞նչ է էսսեն
Էսսեն արձակ շարադրանք է, որտեղ հեղինակը ներկայացնում է իր մտքերը, դիրքորոշումը կամ զգացողությունները որևէ թեմայի շուրջ։ Սովորողից պահանջվում է ստեղծագործելու, վերլուծելու, քննել-քննադատելու կարողություններ, նաև՝ թեմայի իմացություն։ 

Էսսեի կառուցվածքը

Նախաբան: 3-5 նախադասություն, ընդհանուր ներկայացնել թեման, ստեղծել տրամադրություն՝  մուտք, հարցադրում առանց պատասխանի՝ որպես անցում բուն թեմային։ 


Հիմնամաս։ Էսսեի ամենածավալուն մասն է, որտեղ սովորողը առաջ է քաշում  պնդում և հիմնավորում։ 
Ի՞նչ է պնդումը։ Մեկ նախադասությամբ անձնական տեսակետի դրսևորում, որը պետք է կապվի հարցադրման հետ և բխի տեքստից։ 
Ապացույց, փաստ։ Պնդման ապացուցում՝ վստահելի աղբյուրներից կամ տրված հատվածից մեջբերումներ անելով։ 
Մեկնաբանություն։ Խոսել թեմայի և պնդման մասին՝ հարցին մոտենալով քննադատաբար, ներկայացնելով սեփակն տեսակետը , կիրառել ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերը։ 

Եզրակացություն։ 3-5 նախադասություն։ Ամփոփել ասվածը, նշել, թե ինչու է ներկայացված վերլուծությունը կարևոր, հիմնավորել թեմայի արդիականությունը։

Աղբյուրը՝ ուղեցույց

среда, 26 ноября 2025 г.

Էսսե․ գնահատում

Առավելագույն միավորը՝ 20

Բովանդակություն- 14 
  • Նյութի իմացություն՝ 4 միավոր, 
  • Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր,
  • Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր,
  • Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։
Կառուցվածքը՝ 6 միավոր
  • տրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր
  • պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։ 


Սիրադեղյանական օրեր


Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 6-17
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Սիրադեղյանի ստեղծագործություններին, ընթերցել,
  • դիտարկել Սիրադեղյանին որպես ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչ 
  • ժամանակակից գրողների, նրանց գրական գործունեության հետ ծանոթանալու միջոցով մոտ կանգնել արդի մշակութային կյանքին։ 
Ընթացքը 

четверг, 20 ноября 2025 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Ռազմամարզական ճամբարը հաջողությամբ ավարտելուց հետո որոշեցինք այս անգամ էլ հայրենագիտական բովանդակությամբ ճամփորդել։ Մեր նպատակն էր քայլել Հայաստանով, ճանաչել մեր հայրենիքը, մեր բնությունը, մեր պատմամշակութային հուշարձանները, վայելել աշունը և միասին լավ ժամանակ անցկացնել։  Այսպես նախաձեռնվեց և կազմակերպվեց մեր եռօրյա ճամփորդությունը։ Ուղղությունը՝ Տավուշ աշխարհ՝ իր եկեղեցիներով, աշնանային յուրահատուկ բնապատկերներով ու խոր անտառներով։ 
Առավոտյան սովորականի պես հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին և մեկնեցինք։ 

вторник, 18 ноября 2025 г.

Սիրադեղյանական ընթերցումներ Ավագ դպրոցի հետ․ համագործակցային նախագիծ


Նոյեմբեր ամիսը ոչ միայն ուսումնական տարվա հերթական ամիսն է, այլ նախագծաշատ և տոնական ամիս է կրթահամալիրի համար։ Միաժամանակ երկու կարևոր և մեծ նախագիծ ենք իրականացնում՝ ,,Սեբաստացու օրեր,, և ,,Սիրադեղյանական օրեր,,։ Նաև Ավագ դպրոցի հետ սկսել ենք համագործակցային նախագիծ, որը շրջանակներում կարդում և ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործություններ և հեղինակների։  Այսպիսով, այս ամիս ,,Սիրադեղյանական օրեր,,-ին ընդառաջ ընտրեցինք Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ Նախապես ընթերցել էինք և պատրաստվել քննարկման։ 
Քննարկումն անցկացվեց Ավագ դպրոցի ընթերցասրահում։ Խոսեցինք՝

Սպիտակ սուտ

Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ:
Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը 
բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: 
Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի 
ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ 
գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»:
Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը»)
 լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի 
ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող 
գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ:
Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ 
երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական 
ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և 
Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»:
Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ 
հընթացս հորինել նրանց: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, ցնորաբանության (ասել մտքիդ եկածը, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գծով ես վարպետ եմ: 
Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել:
Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև 
Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում և փչացնում էին իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ 
դատապարտյալի բերանը միանգամից դնում էին 12 կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի 
խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է):
Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն 
տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումը, բայց անընդհատ 
ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։
Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ անվանում է անվնաս փչոցը 
կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ հարևանում է 
ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի 
դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա:
Հեղինակ՝ Հարուկի Մուրակամի

среда, 12 ноября 2025 г.

Ափսոս էր Երեխան


Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահելե,-եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
«Ի՜նչ վիրավորական էե,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ մենակ մարդը։

вторник, 4 ноября 2025 г.

Կարդում ենք Իսահակյան․ ընթերցանության նյութերի փաթեթ


2025-2026 ուստարի

9-րդ դասարան

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։