Փետրվարի 19-ը Թումանյանի ծննդյան օրն է։ Արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ սիրված գրողի ծննդյան օրը համարվում է նաև Գիրք նվիրելու օր՝ գրքատոն։ Իհարկե, բոլորիս էլ հասկանալի է, որ այս օրը պատահական չի ընտրված։ Թումանյանի ծնունդով և գրքերի նվիրատվությամբ օրը կրկնակի տոն է դառնում։
Երկու տարի անընդմեջ նվիրում և ստանում ենք գրքեր։ Նախագիծը ենթադրում է նախապատրաստական աշխատանք․ նախ գաղտնի վիճակահանությամբ որոշում ենք՝ ով ում է նվիրելու, այնուհետև խոսում ենք գրականությունից, գրքերից, և յուրաքանչյուրն ասում է, թե ինչպիսի գրքեր է սիրում կարդալ, ինչ ժանրի, ինչ ուղղվածության։ Սա արվում է նրա համար, որ ճանաչենք մեր դասընկերների գրական ճաշակը և հեշտորեն ընտրենք գիրք, նաև ընտրենք այնպիսի գիրք, որը դուր կգա այն մարդուն, ում նվիրում ենք։ Եվս մեկ խնդիր է լուծվում այս ընթացքում․ կարևոր է իմանալ, թե ինչպես նվիրել, ինչպես պատրաստել նվերը, նաև ինչպես ներկայացնել պատրաստած նվերը։
Բոլորն էլ կփաստեն, որ նվեր ստանալը հաճելի է, կարևոր է իմանալ, որ նվիրելն էլ է կարևոր։ Հաճախ եմ հանդիպում մեծահասկաների, սովորողներ, ովքեր նախապես զգուշացնում են, որ իրենց գրքեր չնվիրեն, իրենք չեն կարդում։ Կարևոր է հասկանալ և սովորողներին փոխանցել կարդացողի իրական հաճույքը։ Եվ ինձ համար այնքան հաճելի է, որ կա սովորողների մեծ խումբ, ով ցանկանում է նվեր ստանալ գիրք և կարդում է։
Օրվա ընթացքից լուսանկարներ՝
Комментариев нет:
Отправить комментарий