пятница, 21 февраля 2025 г.

Տերյանական ընթերցումներ


Երրորդ ուսումնական շրջանի հետ սկսվում է կրթահամալիրյան ,,Կարդում ենք,, մեծ նախագիծը։ Այս նախագծով ընթերցումները սկսեցինք Տերյանից։ Առաջին տարին չէ, որ ծանոթանում ենք Տերյանին, աշխատում ենք նախագծերը շարունակական լինեն, ընդգրկուն, որպեսզի և՛ հիշենք, թե ինչ ենք ուսումնասիրել, և՛ մեր իմացածը լրացնենք նոր ուսումնասիրություններով։ 
Նախագծի ընթացցքում ծանոթացել ենք Տերյանի բանաստեղծություններին, ընթերցել, վերլուծել, ուսումնասիրել ենք հետաքրքիր փաստեր և իրադարձություններ Տերյանի կյանքից, փորձել ենք հասկանալ, թե ինչումն է Տերյանի առանձնահատկությունը։ 
Իսկ ամբողջական նախագիծն ամփոփեցինք Փոքր դահլիճում, որտեղ Միջին դպրոցի տարատարիք սովորողները ներկայացրեցին իրենց Տերյանին՝ ընթերցելով սիրելի բանաստեղծությունները։ 

Ընթերցումներից հատվածներ կարող տեսնել տեսանյութում՝


Комментариев нет:

Отправить комментарий