вторник, 1 апреля 2025 г.

Գարնանային Արատես․ եռօրյա ճամբար


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ ապրիլի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ ապրիլի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ ապրիլի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝  Սիրո տնակ, Պանդոկ

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

Ճամբարային գործունեության ձևեր՝
  • Հայրենագիտություն,
  • Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ, 
  • Գարնանային պարտիզապուրակային աշխատանքներ, ցանք
  • Մարզական գործունեություն․ առավոտյան նախավարժանք, մարզական խաղեր,
  • Բակային և ազգային խաղեր, 
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ինքնասպասարկում,
  • Քննարկումներ,
  • Երեկոյան խարույկ, ազգային պարեր, 
  • Արատեսյան գարնանային խոհանոց, 
  • Ընթերցումներ, կարդում ենք Սահյան,
  • Ինտելեկտուալ վիկտորինաներ։

Արատեսյան աշխատանքներ․ համաձայնեցված է Խաչիկի, Էրիկ Սարիբեկյանի հետ։
  • Ծառերի բաժակների բացում, 
  • Լոբու, գազարի ցանք /տարածքի նախապատրաստում, մաքրում, փորում, ցանք, մշակում/ ․ պայմանավորվածության համաձայն մեր խումբը կցանի, Միջին դպրոցից այցելող հաջորդ խմբերը կհետևեն աշխատանքի ընթացքին, կշարունակեն խնամքը/ 
  • մեկամյա ծաղիկների ցանք, 
  • տարածքի ամենօրյա մաքրում, 
  • Խարույկի համար փայտի հավաքում։ 

Հայրենագիտական կանգառներ՝ 
  • Արենի սելավապահ, 
  • Արենիի եկեղեցի, 
  • Արփայի հովիտ,
  • Եղեգիս գյուղ․ քայլք գյուղի եկեղեցիներով։ 
Նախապատրաստական աշխատանք․ հրապարակվում է սովորողի բլոգում
  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում, 
  • Այցելվող հայրենագիտական կանգառների վերաբերյալ տեղեկությունների հավաքում ,
  • Սահյանական բանաստեղծությունների ընտրություն՝ ընթերցման նյութերի համար, 
  • Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում։ 
Եղանակը կարող եք տեսնել այստեղ։ 

Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ
19  սովորողի հաշվարկով՝ 152.000
  • Սննդի վճար` 97.000 դրամ 
  • Թռչունների քարանձավում մուտքի և բացատրության տոմսեր՝ 10.000
  • Տրանսպորտ` 80.000,  40.000  `ընդհանուր գումարից, 40.000`  կրթահամալիրի աջակցությամբ
Տրանսպորտ՝ Sprinter 60 DQ 077,  վարորդ՝  Սարգիս Ավագյան



Ճամբարի ծրագիր

Ապրիլի 24
09;00` մեկնում Մայր դպրոցի բակից,
11:00`  այցելություն Արենիի Սուրբ Աստվածածին  եկեղեցի,
11:30`  կանգառ Արենիի սելապահի մոտ
13:00` կանգառ Արփա գետի հովտում, ընդմիջում
15:00`  ժամանում Արատես, իրերի տեղավորում, 
16:00` միջավայրի մաքրման, տեղավորման աշխատանքներ, խարույկի համար փայտի հավաքում, 
17:00` ընթրիքի պատրաստում, ընթրիք, 
20:00-  թեյըմպում, խարույկ, զրույց, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, ինտելեկտուալ վիկտորինա
22:30- քուն

Ապրիլի 25

08:30- վերկաց, հիգիենայի ժամ
08:30- մարզանք
09:30- նախաճաշ
11:00- միջավայրի մաքրման աշխատանքներ, գարնանային ցանք
12:00- քայլք Արատեսի դպրական կենտրոնի տարածքով, Արատեսի գետակ, Արատեսի վանական համալիր, 
14:00- ճաշ
15:00- երկրագործական աշխատանքներ, ընթերցումներ, կարդում ենք Սահյան 
16:00- մարզական, ազգային  խաղերի կազմակերպում
18:00- ընթրիք
19: 30- խարույկ, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղ, ազգային պարեր
22:30- քուն


Ապրիլի 26
08:30`  վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
09:30` նախաճաշ, իրերի հավաքում
10:00` միջավայրի  կիսատ աշխատանքների ավարտ
12:00` մեկնում Արատեսից
Կանգառ Եղեգիս գյուղում, քայլք գյուղում։ 
Մինչև 17:00- վերադարձ  Երևան

Անհրաժեշտ իրեր
  • քնապարկ
  • Սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • գիշերազգեստ և հողաթափեր
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը
  • Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի կամ տեսանյութի տեսքով,
  • Սահյանական ընթերցումների փաթեթի պատրաստում, հրապարակում։ 
Մասնակցել ցանկացողները գրեն tatev. abrahamyan@mskh.am  էլ․ հասցեին։ 

Մասնակիցների ցուցակ՝
1. Մարինա Զաքարյան,
2. Վիկտորյա Զարգարյան, 
3. Նարե Գալստյան,
5. Ռոբերտ Խաչատրյան,
6. Մհեր Կարապետյան,
7.  Մարի Բեգլարյան
8. Ժասմին Պետրոսյան
10. Անահիտ Ստեփանյան 
11. Վարազդատ Մահամ
12.  Հովհաննես Մութաֆյան
13.  Էդվին Բալանյան
14. Աստղիկ Գաբոյան
15. Եվա Միքայելյան
16. Մարիամ Դալլաքյան
17. Պետրոս Սահակյան
18. Մանանա Ղազարյան
19. Լիլի Սիմոնյան
20. Անգելինա Գևորգյան
21. Լինա Բաբայան
22. Մարինե Կարապետյան







Комментариев нет:

Отправить комментарий