-Ես հույս ունեմ` դուք առանց դժվարության կասեք սավաննայում
բնակվող կենդանիների անունները,- հերթական պատմությունը սկսեց արքայադուստր Ձինտարան:
-Զեբրեր, ընձուղտներ…,-հիշեց Անդրեյը:
-Գազելներ, այծյամներ, ռնգեղջյուրներ,-
մեջ բերեց Գալատեյան:
-Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես սավաննայի բարձր աճած խոտի վրա, վտանգներից
փրկվելով, բարձր դոփելով ընթանում են այծյամների և զեբրերի երամակները: Նրանց հետևից
երկար կնճիթներով խլացուցիչ ազադարելով,
վազում է փղերի խումբը: Փղերի հետևից գալիս են ավելի փոքր գազաններ, և այդ կենդանի
կույտի հետևից սլանում են առյուծների ընտանիքները: Նրանք որս չեն անում, նրանք
փախչում են: Ո՞վ է վախեցրել այդ ուժեղ և խիզախ կենդանիներին:
-Հրդեհը…,- շարունակեց Անդրեյը:
-Հրդեհը , իհարկե, կարող էր նրանց
վախեցնել, և խուճապ առաջացնել,- համաձայնվեց Ձինտարան:-Բայց այդ անգամ
կենդանիները փրկվում էին … մորեխներից:
-Փղերը վախեցել էին մորեխներից: Դու
ծիծաղո՞ւմ ես.-զարմացավ Գալատեյան:
-Բոլորովին,-լուրջ շարունակեց Ձինտարան,-
Մորեխից սարսափելի գազան գոյություն չունի: Եթե , իհարկե, դա ընդամենը մեկ մորեխ
չէ: Եվ եթե ոչ այնքան մորեխ, այլ ծղրիդ, որոնց երամները այնքան մեծ են, որ ամպի պես
կարող են երկինքը ծածկել: Երբ ծղրիդները
հավաքվում են,նույնիսկ անամպ երկնքում վառ
լուսավորող արեգակն է մթնում,
և Սավաննայում լսվում է տարօրինակ խշշոց: Վերջապես ամպը իջնում է բարձր խոտի վրա,
և որոշ ժամանակ անց սավաննան չես ճանաչի, կարծես նրա վրայով հրդեհ է անցել: Եվ
երկրի վրա չի մնում ոչինչ, ոչ մի խոտ:
Հիմա դուք կհիշեք, թե ինչու էին սարսափած
փախչում կենդանիները: Ամայի սավաննան չի կարող
բույսերով կերակրել փղերին և ընձուղտներին, ահա դրա համար էլ նրանք փախչում են հեռու՝ պատուհասած միջատներից և
սովից: Նրանց ետևից հարազատ վայրերը լքում են գիշատիչները, քանի որ նրանք նույնպես մնում են առանց որսի:
Մորեխների արշավները վաղուց համարվում էին
սարսափելի աղետ մարդկանց համար: Ինչքան ուժ ու աշխատանք են նրանք ներդրել, որպեսզի
աճեցնեն բերքը, և հանկարծ ինչ-որ տեղից հայտնվում է մորեխների ամպը: Նրանք նստում
են դաշտի վրա, և մի քանի րոպե հետո այդ վայրում մնում է միայն մերկ հողը:
Ո՞րտեղից են գալիս որկրամոլ միջատների հորդաները, ինչպե՞ս պայքարել նրանց դեմ, երկար ժամանակ գաղտնիք էր մնացել: Այս հարցի պատասխանը գտավ ռուս էնթիմոլոգ Բորիս Պետրոսի Ուվարովը:
Ապագա հանրահայտ գիտնականը ծնվել է 1888 թվականին Ուրալ քաղաքում: Նրա ծնողները բնության իսկական սիրահարներ էին, իրենց մոլուցքը կարողացել էին փոխանցել նաև որդիներին: Նրանցից ամենափոքրը՝ Բորիսը, մորեխների հավաքածու ուներ: Իսկ գաույնզգույն մորեխները, մարգագտենային կոբիլոկները և նման այլ միջատներ մերձուրալյան տարածքներում շատ կային: Ինչպիսի տարօրինակ տարվածություն, կասեք դուք:
-Չենք ասի,- առարկեց Գալատեյան,- մենք գիտենք բժիշկ Բորնեմիսի պատմությունը, ով զբաղվում էր ճանճերով, և մեծ օգուտ է տվել բոլոր մարդկանց /նայեք ,,Կայնքը և գիտությունը,, № 1, 2011 , ,,Հեքիաթ էնտիմոլոգ Բորնեմիսեի մասին կամ թե ինչպես ճանճերը քիչ էր մնում ուտեին Ավտրալյան,, հոդվածը/:
-Այո՛, գիտնակաների համար բնության մեջ ,,անհետաքրքիր,, ոլորտներ չկան, և ես ուրախ եմ, որ դուք դա հասկանում եք,- գլխով արեց Ձինտարան,- հենց դրա համար էլ նրանք կարող են նույնիսկ բորբոսից քաղել ամբողջ մարդկության համար օգտակար դեղ/ ես ի նկատի ունեմ շոտլանդական միկրոբիոլոգ Ալեքսանդր Ֆլեմինգոմի հայտնագործած առաջին հակաբորբոքիչը՝ պենեցիլինը/:
Երկրի վրա ապրում են միջատների՝ միլոնից ավել տարբեր տեսակներ, ինչը նրանց ամենաբազմաքանակ տեսակն է դարձնում կեդանիների մեջ: Միջատների ամբողջությունը երկու միլիարդ տոննա է կազմում, ինչը տասը անգամ գերազանցում է մյուս բոլոր կենդանիների զանգվածը միասին վերցրած: 100 մ2 տարածք ունեցող դաշտում ավելի շատ միջատ է ապրում, քան մարդիկ ամբողջ երկրագնդում:
Ապրել Երկրի վրա և չուսամնասիրել
միջատներին սխալ է, որոշեց Բորիս Ուվարովը: Նա իր հետաքրքրությունը
ծիծաղելի կամ տարօրինակ չէր համարում, և այն ընտրեց որպես մասնագիտություն:
Երիտասարդը ընդունվեց Սանկտ Պետերբուրգի համալսարանը, ավարտեց այն և դարձավ էնթոմոլոգ:
Կրթության համար գումար երիտասարդը ստացավ կրթաթոշակի տեսքով՝ Ուրալյան կազակական զորքից:
Ուվարովը չցանկացավ մնալ համալսարանի
ամբիոնում: 1910 թվականին նա գնաց հեռավոր Թուրքմենիա՝
ուսումնասիրելու բամբակաբուծության վտանգավոր թշնամուն՝ մորեխին: Մեկ տարի հետո
մորեխը հարձակվեց Ստավրոպոլի վրա, և այդ ժամանակ նա գնաց Հյուսիսային Կովկաս` նրանից գյուղական
տնտեսությունները փրկելու:
Ո՞ր պահին և ինչո՞ւ է հանկարծ կազմվորվում շատակեր միջատների հսկայական բանակ: Հին ժամանկագրությունները վկայում են, որ հազար տարի առաջ Եգիպտոսից Ռուսատան ընկած տարածքում ապրող տարբեր ժողովուրդներ տուժել են թևավոր գազաններից: Նույնիսկ Ալեքսանդր Պուշկինը ստիպված եղավ ընդհարվել մորեխի հետ: 1824 թվականին /նա այն ժամանակ համարվում
էր կառավարության պաշտոնյա/ գտնվելով մորեխների
հարձկաման տարածքում՝ բանաստեղծը
գրել է .
Մորեխը թռչում էր, թռչում էր
Եվ նստեց:
Նստեց, նստեց
Ամեն ինչ կերավ
Եվ նորից թռավ:
Գալանտեան քմծիծաղ տվեց: Իսկ Ձինտարան շարունակեց.
-Դա, իհարկե, կատակ է: Բայց մորեխների հարձակումը
իսկապես մեծ վտանգ էր ներկայացնում: Ուվարովի դիտարկումները օգնեցին նրան բացահայտել
ապշեցուցիչ երևույթներ: Ծղրիդ են դառնում խաղաղ մորեխները, բայց սովորականները չէ, այլ Locusta migratoria տեսակի նստակյացները: Նրանք ձվեր են դնում, որոնցից դուրս են գալիս քոչվոր ծղրիդները՝
ագրեսիվ և թռչող: Միջատները
բաժանվում են շատակեր և անհագ երամների, որոնք մեկ օրվա մեջ հաղթահարում են հարյուր կիլոմետր հեռավորություն ունեցող տարածքներ:
-Իսկ ինչո՞ւ խաղաղ մորեխները հանկարծակի
դառնում են գիշատիչ:
-Մանրամասն ուսումնասիրությունից և բազաթիվ փորձերից հետո, Ուվարովը առաջ քաշեց մի տեսություն, որի համաձայն խաղաղ և նստակյաց միջատները, ընկնելով գերբնակեցված
պայմաններ, սկսում են հատուկ ձվեր դնել, որոնցից էլ դուրս է գալիս իսկական ծղրիդը:
-Իսկ ինչպես են մորեխներն իմանում գերբնակեցման մասին,- հարցրեց Անդրեյը:
-Դե եթե չափազանց շատ են հանդիպում իրենց նմաններին: Գիտնականները այսպիսի գիտափորձ են անցկացրել. խոտի մեջ, որտեղ շատ են ապրում մարգագետնային մորեխներ, դրել
են փոքրիկ հայելիներ: Մորեխները, տեսնելեվ իրենց արտացոլանքը, սկում էին նյարդայնանալ
և դնել ,,արշավային ձվեր,,՝ այսինք պատրաստել իրենց ժառանգներին վերաբնակեցման,
չնայած իրականում խոտի վրա տեղերը կհերքիեին բոլորին:
1915 թվականին Ուվարովը տեղափոխվեց Վրաստան,
որտեղ շարունակեց զբաղվել իր հետազոտություններով: 1918 թվականի նոյեմբերին երկիր մտան անգլիական զորքերը, իսկ 1920 –ական թվականների սկզբին Անտանտի
Բարձրագույն խորհուրդը դե ֆակտո ճանաչեց Վրաստանի անկախությունը: Երկիրը լքելիս, անգլիացիները
արդեն հայտնի էնթոմոլոգին առաջարկեցին տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Ուվարովը ընդունեց
առաջարկությունը:
Երեսուներկու տարեկան գիտնականի համար Լոնդոնում նոր կյանք սկսվեց: Ուվարովը շատ էր աշխատում՝ ուսումնասիրում էր միջատներին,
որոնց Անգլիա էին ուղարկում տարբեր երկրներից, հրապարակում էր հոդվածներ և գրքեր: Բառացիորեն
կանխատեսելով գալիք դժավարությունները, նա լցվում էր գիտելիքներով և փորձով:
1929 թվականին շատ երկրներում, այդ թվում
անգլիական գաղութներում, հայտնվեցին ծղրիդի հորդաները, և Ուվարովը անցավ գործնական
աշխատանքի: Նա գլխավորեց գիտնականների մի խումբ, որոնք ծղրիդների դեմ պայքարի մեթոդներ
էին փնտրում: Դրա մեջ մտնում էին ֆրանսիական , բելգիական, եգիպտական, հնդկական, հարավաֆրիկյան
էնթոմոգներ: Ծղրիդի բազմացման վայրերի մասին տեղեկություններ հավաքելով և մշակելով , գիտնականները սավաննաների մեջ հայտնաբերեցին այդ միջատների ծնելիության սարեր և հովիտներ : Պարզելով
ծղրիդների առաջացման աշխարհագրական կետերը
և տարածման շրջանները, էնթիմոլոգները Ուվարովի գլխավորությամբ մշակեցին մի շարք միջոցներ,
որոնք թույլ էին տալիս արագ հանգցնել ծնելիության
բռնկումները և նույնիսկ կանխել ծղրիդների ապագա հարձակումները: Դա մեծ նվաճում էր: Բայց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և գիտնականները ստիպված եղան կանգնեցնել աշխատանքները:
Մի քանի պատերազմային տարիների ընթացքում ծղրիդը նորից համաձակություն ձեռք բերեց, և սկսվեցին նոր հարձակումներ: 1945 թվականին Ուվարովը կազմակերպեց և գլխավորեց լոնդոնյան Հակածղրիդային հետազոտության կենտրոնը, որը ֆինասավորում էր ՕՕՆ-ը:
1957 թվականին թևավոր ավազակների ավերիչ հարձակման ենթարկվեց Աֆրիկայի արևելքում գտնվող Սոմալինիի Հանրապետությունը : Երկրի վրա հարձակված երամը ընդգրկում էր 16 միլիարդ միջատ և կշռում էր 50 հազար տոննա: Իսկ յուրքանաչյուր ծղրիդը , ընդ որում, մեկ օրվա մեջ ուտում է այնքան, ինչքան կշռում է ինքը:
-Նշանակում է, սոմալինյան հոտը մեկ օրում խժռում էր 50 հազար տոննա բուսականություն և հացահատիկ,- զարմացավ Գալատեյան:
-Ճիշտ է: Ուվարովը ծղրիդի դեմ պայքարում էր իսկական զորավարի նման: Նա կռվի դաշտ հանեց մեծ շարժիչային միացումներ՝ բեռնատարներ և տրակտորներ: Նրա մոտ աշխատում էին հազարավոր բանվորներ և մասնագետներ: Նա զորքերը շպրտում էր կռվի ամենալարված հատվածները, իրականացնում էր շրջանցման զորավարժություններ և անում էր խորը հարձակումներ թշնամու թիկունքում: Իսկ հետո հասկացավ, որ թևավոր թշնամիների հետ պետք է պատերազմել թռչող մեքենաների միջոցով: Եվ այդ ժամանակ օդ բարձրացան տասնյակ ինքնաթիռներ՝ կարմիր թևերով: Նրանք շրջան էին անում այն հատվածներում, որտեղ տեղի էր ունեցել հերթական բռնկումը, և թափում էին քիմիկատներ: Թունավոր ամպերը իջնում էին հողի վրա, և ծղրիդը սկսում էր մեռնել: Դրանից հետո մոտակա բլուրներից լսվում էր բարձր բղավոց…
-Երևի փղերն էին ուրախանում հաղթանակի համար,- շարունակեց Գալատեյան:
-Ոչ, դա դիզելային շարժիչների ձայնն էր: Ծղրիդների մութ ամպին ընդառաջ գնում էին տրակտորների շղթաները: Հարձակման էր գնում Բորիս Ուվարովի շարժիչավոր զորքը:
-Այո՛, նա իրեն պահեց ոչ միայն զորավարի պես, այլև ինչպես իսկական ասպետ,- ասաց Անդրեյը,- միայն թե Ուվարովը փրկում էր ոչ թե ինչ-որ երես առած արքայադուստր, այլ միլիոնավոր մարդկանց սովից:
-Դրա համար Ուվարովին պարգևատրեցին բելգիական Առյուծի շքանշանով և ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանով: Իսկ Մեծ Բրիտանիայում նրան արժանացրին ասպետի պալատական կոչմանը և պարգևատրեցին Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշաններով: Անգլիացիները սկսեցին նրան կոչել Սըր Բորիս Ուվարով: Իսկ նա մնաց ուղղակի գիտնական, իսկական հետազոտող, ով բացահայտեց և նկարագրեց միջատների համարյա հազար նոր տեսակներ ու ենթատեսակներ և սահմանեց նրանց ավելի քան երկու հարյուր դասեր:
Բորիս Պետրովիչ Ուվարովի մահվանից հետո՝ 1970 թվականին, լոնդոնյան Հակածղրիդային հետազոտական կենտրոնի նոր տնօրենը
գրեց նրա մասին. ,,Չնայած ինտելեկտի հզորությանը, երբեմն ուղղակի ճնշող, նա զարմանալի ուշադիր էր ուրիշների հանդեպ և երբեք բարձրից չէր նայում երիտասարդ գիտնականներին… Նա համեստ մարդ էր ՝ պարզ ճաշակով, հումորի սուր զգացումով և սեփական մաքրասիրության զարմանալի բացակայությամբ: Նա խորությամբ սիրում էր բնությունը և երբեք այնքան երջանիկ չէր երևում, որքան դաշտային աշխատանքների ժամանակ՝ ցանցը ձեռքին և իր սիրելի չորային միջավայրում,,:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Լուսանկարը՝ անձնական արխիվից:
Комментариев нет:
Отправить комментарий