воскресенье, 22 июня 2014 г.

Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիսի 2-ին սկսվեց ամառային ուսումնահետազոտական ճամբարը, որի ընթացքում եղել եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6-րդ դասարանի ջոկատավարը: Ճամբարի ընթացքում պատրաստվել ենք ստուգատեսներին, մասնակցել ենք Անտիվիրուս-հակաբացիլ Կոմիտաս-ին, դիտել ենք ֆիլմեր, այցելել ենք կրտսեր դպրոցներ, սուրբ Երրորդություն եկեղեցի և այլն:
Ամառային ճամբարի ծրագիրը և նյութերը կարող եք տեսնել իմ բլոգի ուսումնական ճամբար բաժնում:

Ճամբարի մասին նյութեր ենք տեղադրել Միջին դպրոցի և Գեղարվեստի կրստեր դպրոցի ենթակայքերում, սովորողների բլոգներում: Ներկայացնում եմ մի մասը

Մասնակցել ենք ,,Շրջակա միջավայրի օր,, ստուգատեսին, մաքրել ենք Միջին դպրոցի բակը, շրջակա տարածքը, հավաքել են 16 տոպրակ աղբ: Մենք լավ աշխատեցինք, չտրտնջացինք, չզլացանք, բայց մեզ ոչ մի մրցանակ չտվեցին:


Ճամբարի ընթացքում ճամփորդել ենք: Առաջին շաբաթը գնացինք Սինեմա Սթար, հեքիաթ- մուլտֆիլմ դիտեցինք, որը սովորողներին շատ էր դուր եկել, այնուհետև գնացինք Հանրապետության հրապարակ, որտեղ չմուշկներ քշեցինք և կրթաամալիրի տեղեկատվական թերթիկներն ու գլխարկները բաժանեցինք:

Իսկ ճամբարի վերջին օրը գնացինք Ապարան, Թուխ Մանուկ եկեղեցի, Մխեի վանք: Ճամփորդությունը հետաքրքիր էր, նոր բաներ տեսանք, խաղացինք, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ և գլխարկներ բաժանեցինք:

Իմ սովորողների հետ մասնակցել ենք Բանգլադեշյան պլեներ 2014- ի ստուգատսներին: Թարգմանական ստուգատեսին ներկայացրել ենք դասրանական թարգմանություններ, մեր պատրաստած վրացական առակների էլ. գիրքը: Ներկայացրել եմ նաև իմ անհատական թարագմանությունները: Նաև լուսաբանել ենք թարգմանական ստուգատեսը:
Մյուս ստուգատեսներին եղել եմ միայն դիտորդ: Այս հարցում, իհարկե, թերացել եմ:

Հունիս ամսվա ընթացքում ընդգրկված եմ եղել Գեղարվեստի ավագ դպրոցի 12-րդ դասարանի ավարտական քննությունների հանձնաժողովի կազմում: Նաև ստուգել եմ Գեղարվեստի կրտսեր և Հիմնական դպրոցների 4-րդ դասարանների մայրենիի քննության գրավոր աշխատանքները: 

Մասնկացել եմ 2014-2015 ուս տարվա ընդունլության աշխատանքներին հետևյալ կերպ.
Ֆեյսբուքում տարածել եմ ընդունելության հայտարարությունը
Ճամփորդությունների ժամանակ սովորողների հետ տարածել եմ կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները և գլխարկները:

Ուսումնական այլ աշխատանքներ
Զարինե Պապոյանի և Անահիտ Եղյանի հետ կազմել եմ հինգօրյա ճամբարի նախագիծ:
Խմբագրել և վերջնական տեսքի եմ բերել 4-րդ դասարանի իմ կազմած ծրագիրը:

Ինքնակրթություն
Հունիս ամսվա ընթացքում կարդացել եմ տարբեր /մանկավարժական, գեղարվեստական/ գրքեր:
Չինարենի իմ իմացությունն եմ լավացրել, կատարել եմ փոքր տեքստերի թարգմանություններ, սովորել եմ նոր բառեր և հերոգլիֆներ:

Հունիս ամսվա ուսումնական պարապմունքներից չեմ բացակայել, չեմ ուշացել:

Իմ բլոգը՝ http://abrahamyan-tatev.blogspot.com/ :

Տաթևիկ Աբրահամյան, դասավանդող



Комментариев нет:

Отправить комментарий