Մի քիչ թափթափված, բայց այգում աշնան շունչն էր զգացվում: Հանգստություն էր զգացվում, լիովին հնարավոր էր մնալ և խաղաղություն զգալ, բայց առօրյայի հոգնեցուցիչ հոգսերը թույլ չտվեցին երկար զմայլվել...
четверг, 30 октября 2014 г.
Բուսաբանական այգու աշունը
Մի քիչ թափթափված, բայց այգում աշնան շունչն էր զգացվում: Հանգստություն էր զգացվում, լիովին հնարավոր էր մնալ և խաղաղություն զգալ, բայց առօրյայի հոգնեցուցիչ հոգսերը թույլ չտվեցին երկար զմայլվել...
понедельник, 27 октября 2014 г.
воскресенье, 26 октября 2014 г.
Թալինյան պատում
Միշտ էլ լավ է ճամփորդելը: Լիքը նոր բաներ ես սովորում, տեսնում և հետո ուրիշների հետ խոսելիս զգում ես, որ դու ավելին գիտես: Մի քիչ էլ հպարտանալու տեղ է տալիս:
Թալինում երկրորդ անգամ էի: Ճիշտ է, առաջին անգամվա տպավորություններս այլ էին, բայց այս անգամ էլ յուրօրինակ ճամփորդություն էր սպասվում:
Թալինի բերդը: Դժվար է պատկերացնել, որ բերդ կարող ես գտնել ոչ թե ժայռերի վրա, այլ հարթ տարածությունում: Թալինի բերդը, որն այլ կերպ կոչվում է Քաղենյաց ամրոց, այդպիսին է, կառուցված է հարթ տարածքում, բայց պետք է ասեմ, որ բավականին լավ պահպանված բերդ է: Չնայած քարերից երևում էր, որ մի մասը վերանորոգած է: Ամեն դեպքում, էլի գովելի քայլ է: Պարզ երևում էր բերդի հաստաբուն պարիսպը, միջնաբերդը, միջնաբերդի պարիսպները: Իմ տեսած բերդերից սա ամենալավ պահպանվածն էր:
воскресенье, 12 октября 2014 г.
Մայրավանքը մեզ էր սպասում...
Այն յուօրինակ ճամփորդություններից մեկն է, որին մասնակցել եմ: Անչափ հետաքրքիր էր ճանապարհը՝ ընթացանք Հրազադն գետի հունին հակառակ: Իսկ մի շարք մարդկանց հետ, առաջին անգամ էի ճամփորդում և ճամփորդությունը նրանց նորովի ճանաչելու միջոց էր:
Ինչպես սիրելի տիարն էր ասում, Երևանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա մի ուրիշ աշխարհ է: Միանշանակ այդպես է, հրաշալի էր Բջնիի կիրճը, գետի գեղեցկությունը, լեռները, սարերը, հրաշք էր բնությունը, հրաշք, որ աղճատվել էր մարդու ձեռքով: Անընդհատ, ամեն տեղ երևում էր մարդու միջամտության հետքը, մարդկային ձեռքի արարքը բնության մեջ, կեղտոտված և աղճատված էր բնությունը՝ հեռացված իր բնական վիճակից:
четверг, 9 октября 2014 г.
Բանահավաքչական պլեներ
Անցկացման ժամանակը՝ հոկտեմբերի 23:
Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:
Նպատակը՝ հայրենագիտական արշավ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ժողովրդի սովորույթները, կատարել բանահավքչական աշխատանք:
Երթուղին՝ Երևան- Թալինի բերդ/Քաղենիի ամրոց/-Սուրբ Կաթողիկե եկեղեցի- Սուրբ Աստվածածին եկեղեցի-Արուճի քարավանատուն- Արուճի եկեղեցի-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:
Подписаться на:
Сообщения (Atom)