среда, 3 июня 2026 г.

Առակներ

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:

Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝  երբ  կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.

-Մի հավատա այն ամենին,ինչն  անհեթեթ է և չունի փաստեր:

Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.

-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:

Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:

-Տուր ինձ գոնե երրորդ խորհուրդը,- ասաց նա ուշքի գալով:

— Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը,- ձայն տվեց թռչնակը,- եթե դու ափսոսացիր այն ամենի համար, ինչ կորցրել էիր և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր`ինչպես կարող է մի փոքրիկ թռչնակի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

Թարգմանությունը՝ Սաթենիկ Սիմոնյանի, Տաթև Մելքոնյանի

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

Հնդկական թռչունը

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր

գերուհու մասին ինչ-որ վայրի թռչունի: Դա մահացած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություններ է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու երգեց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատագրվեմ, այդ ուղերձը ինձ փոխանցվեց քո միջոցով, իմ չարչարող:

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի

Ով է ավելի հզոր

Մի արքա էր ապրում, ում համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից ավելի հզոր լինել: Մի անգամ նա կանչեց իր նախարարներին ու հարցրեց նրանց.

— Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստված: Նախարարները վախից դողացին ու մտածելու ժամանակ խնդրեցին: Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին, ու ոչ ոք չէր ուզում ենթարկվել հալածանքների: Բայց նրանք արժանավոր մարդիկ էին ու չէին ցանկանում ստել:

— Թողեք այդ գործը ինձ, ես կգտնեմ, թե ինչ պատասխանեմ գերագույնին,- ասաց ամենատարեց նախարարը:

Հաջորդ օրը հավաքվել էր ողջ արքունիքը: Եկել էր տարեց նախարարը: Նա խոնարհվեց արքայի առաջ ու հայտարարեց.

— Օ՜, տիրակալ, դու, անկասկած, ավելի հզոր ես, քան Աստված:

Արքան ոլորեց իր երկար բեղերն ու հպարտորեն բարձրացրեց գլուխը: Իսկ ծերունին շարունակեց.

— Դու ավելի հզոր ես, որովհետև կարող ես բոլորիս արտաքսել քո թագավորությունից, իսկ Աստված չի կարող, որովհետև նրա թագավորությունն ամենուր է, և այնտեղից ոչ մի տեղ չես գնա:

Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի

вторник, 26 мая 2026 г.

Բանգլադեշյան քայլք


Օրը՝ 27. 05.2026
Ժամը՝ 11:00-13:30 
Մասնակիցներ՝ Արևիկ Ներսիսյանի և Տաթև Աբրահամյանի ջոկատներ 

Նպատակը՝ 
  • քայլք Բանգլադեշում․ ճանաչենք մեր թաղամասը, 
  • մարզական և բակային խաղերի կազմակերպում ։ 
Ընթացքը՝ 
Քայլքով՝ Մայր դպրոց-Սարալանջ-Պերճի այգի- Րաֆֆու փողոց -Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ 
Մարզական և բակային խաղեր՝ 
  • Վոլեյբոլ, 

понедельник, 25 мая 2026 г.

Ուսումնական չորրորդ շրջանի հաշվտվություն

Մայիսի 25- հունիսի 12

Երկուշաբթի
14:00-16:00` հաջորդ օրվա նախագծերի պատրաստում, էլ․ փոստի նամակների ստուգում։ 

Երեքշաբթի
14:00-16:00` ճամբարային նախագծերի արդյունքների հավաքում, խմբագրում։

Չորեքշաբթի
14:00-14:30` դասասենյակի մաքրում, միջավայրի կոկիկացում։ 
14:30-15:15` Գրական ակումբ
15:15-16:00` Մանկավարժական կամ մասնախմբով հավաք՝ ըստ ծրագրի

Հինգշաբթի
14:00-16:00` այլ աշխատանքներ՝ կիսատ թողած աշխատանքների լրացում, նախագծերի լրամշակում, ճամփորդական հայտերի պատրաստում, ճամբարային լուսաբանումների հավաքում, այլ․․․

Ուրբաթ
14:00-15:15` դասասենյակի հավաքում, շաբաթվա ամփոփում, ստուգատեսային աշխատանքներ,
15:15-16:00` մեդիաուրբաթ

воскресенье, 24 мая 2026 г.

Ամառային ճամբար․ օրակարգ

Նախագծերը և մասնակիցները՝ այստեղ։ 

Մայիսի 25, երկուշաբթի 
09:00-09:15` մասնակցություն ընդհանուր պարապմունքի, 
09:20-10:05` ճամբարային նախագծերի քննարկում, անելիքների ճշգրտում, 
10:10-10:55` Արշակ Մարտիրոսյանի նախագիծ,
11:05-11:50` խեցեգործություն, 
11:55-12:35` նախագծային աշխատանք՝ կոմիքսների ստեղծում հայկական լեգենդների վերաբերյալ, 
12:35-13:00` ընդմիջում, 
13:00-13:30` ճամբարային խաղեր։
Օրվա լուսաբանման պատասխանատու՝ Վիկտորյա Մինասյան , Հայկ Մամյան։ 

четверг, 21 мая 2026 г.

Ծեսով ուսուցում

,,Դպիր,, ամսագիր

среда, 20 мая 2026 г.

Գարնանային Լոռի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Մայիս ամիսը սպասված է, քանի որ ավանդաբար այս ամսվա ընթացքում ենք ճամփորդում՝ բացահայտելով մեզ համար նոր ուղղություններ, նոր վայրեր և նոր զգացումներ։ Նախորդ տարի Լոռու մարզը բացահայտեցինք Ստեփանավան քաղաքի և նրա շրջակայքի ուսումնասիրությամբ, քայլքով։ Այս անգամ որոշեցինք ընտրել այլ ուղղություն՝ Դսեղ- Ալավերդի- Ախթալա։ 
Մեկնեցինք առավոտյան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ,,Ուսումնական ժամերգությանը,, մասնակցելուց հետո։ 

вторник, 19 мая 2026 г.

Ուսումնական չորրորդ շրջան․ ճամաբարային նախագծեր


Մայիսի 25- հունիսի 12
Նախագծեր՝
  • Բանավեճի ակումբ, 
  • Կոմիքսների ստեղծում, 
  • Սոցիալական գովազդների ստեղծում,
  • Սովորողների առաջարկած նախագծեր ։ 
Ճամփորդական նախագծեր՝
  • Բարձունքի հաղթահարում՝ Վրանասար, 
  • Մեղրաձոր ․ Թեժայռուքի վանական համալիր, 

Բարձունքի հաղթահարում․ Վրանասար


Լրացվող
Ճամփորդության օրը՝ մայիսի 29
Վայրը՝ Վրանասար
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավար՝ Տաթև Աբրահամյան

Բարձունքի նկարագրությունը՝
Վրանասարը 1902 մետր բարձրություն ունեցող գեղատեսիլ լեռ է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Արագյուղի և Քարաշամբի հարևանությամբ։  Քայլարշավը սովորաբար սկսվում է Քարաշամբից կամ Արագյուղից, որտեղից շրջանցիկ արահետի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ, իսկ տևողությունը՝ 2.5-3 ժամ (միջին տեմպով)։

Երթուղի՝ Երևան- Քարաշամբ- Վրանասար

Նպատակը՝

воскресенье, 10 мая 2026 г.

Ձվաձև դիմանկարը

Այն դղյակը, որտեղ, իր վիրավոր տիրոջն անօթևան չթողնելու համար, ներխուժեց իմ սպասյակը, ճոխության ու մաղձի այն կուտակումներից մեկն էր, որոնք դարերով խոժոռվում են Ապենինյան լեռներում ոչ միայն տիկին Ռադքլիֆի երևակայության մեջ, այլև իրականում։ Ըստ իս այն լքել էին բոլորովին վերջերս և միայն ժամանակավորապես, այնպես որ մենք որոշեցինք հանգրվանել ամենից փոքր ու անշուք սենյակում, որը գտնվում է դղյակի հեռավոր աշտարակներից մեկում։ Սենյակի հարդարանքը ճոխ էր, բայց բավական հին ու մաշված։ Գորգերով ծածկված պատերին բազմապիսի զենք ու զրահ էր կախված, ինչպես նաև բազմաթիվ ժամանակակից նկարներ՝ ոսկեզօծ շրջանակներով։ Այդ նկարները, որոնք կախված էին ոչ միայն պատերին, այլև նման կառույցների համար անխուսափելի բազմաթիվ խորաններում, չափազանց հետաքրքրեցին ինձ, թեև դրա պատճառը գուցե ինձ մոտ սկսվող տենդն էր։ Արդեն մթնում էր, և ես Պեդրոյին խնդրեցի փեղկերը փակել, վառել անկողնու մոտ դրված աշտանակի մոմերը և ետ քաշել ամպհովանու թավշյա սև վարագույրը։ Եթե ինձ չհաջողվեր քնել, ես գոնե կկարողանայի զբաղվել նկարներով և դրանք թվարկող ու քննող մի փոքր հատորյակով, որը գտել էի բարձիս տակ։ Ես երկար ու կլանված կարդում էի այդ գրքուկը, նույնքան երկար ու ակնապիշ դիտում պատերին կախված նկարները։ Ժամանակն արագ ու աննկատելի էր անցնում՝ շուտով արդեն ուշ գիշեր էր։ Մոմակալի դիրքն ինձ դուր չէր գալիս, և ես, սպասյակիս չարթնացնելու համար, ձեռքս պարզեցի և այն դրի այնպես, որ գիրքն ավելի լավ լուսավորվեր։

Կարդում ենք Սահյան

Սահյան են ընթերցում 8-րդ դասարանի սովորողները՝

вторник, 5 мая 2026 г.

Գարունը Լոռու մարզում․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 15-17  : 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Գիշերակացը' Ալավերդի քաղաք, Հին Ալավերդի հյուրատուն

Մեկնում՝ մայիսի 15-ին՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ մայիսի 17-ին՝ մինչև 18:00, Մայր դպրոց։ 

Երթուղի՝ մեկնում ՝Երևան- Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի, վերադարձ՝ Ալավերդի - Քոբայր- Վանաձոր-Երևան։ 

Նպատակը՝
  • Բացահայտենք Հայաստանը,
  • Հայաստանի գյուղերը, քայլենք գյուղերով,
  • Հայրենագիտություն
  • Դեբետ գետ
  • Կարդում ենք Թումանյան
Կանգառներ՝
  • Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Դսեղի Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ
  • Դսեղ, Ծովեր
  • Ալավերդի
  • Սանահին
  • Հաղպատ
  • Ախթալա
  • Քոբայր 
Կարդում ենք Թումանյան ․ ընթերցանության նյութեր՝
  • Իմ երգը,
  • Երկու սև ամպ
  • Թմկաբերդի առում, Նախերգանք
  • Յուրաքանչյուր սովորող առանձնացնում է ստեղծագործություններ անհատական ներկայացման համար ՝ ,,Իմ Թումանյանը,, 
Նախապատրաստական աշխատանք

воскресенье, 3 мая 2026 г.

Մայիսյան 21-րդ ամենամյա հավաք․ նախագծեր


Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք,
  • Սովորողների անհատական նախագծեր,
  • Բանավեճի ակումբ,
  • ,,Պատուհան,, ամսագրի մայիսյան համարի հրապարակում։ 
Համագործակցային նախագծեր՝
Ճամփորդական նախագծեր՝

воскресенье, 12 апреля 2026 г.

Սահյան․ բանաստեղծություններ

Անտառում 
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

суббота, 28 марта 2026 г.

Երեք օր Արատեսում․ հաշվետվություն


Մարտ ամիսն է, Երևանում տաք ու գարնանային օրերն են, և մենք պատրաստվում ենք մեկնել Արատես։ Ձմեռային ցուրտ օրերից հետո կարոտել ենք բնությունը, Արատեսը՝ իր բարձր սարերով, սառնությամբ ու թարմ բնությամբ։ Նաև կարևոր է ճամբարային ձևաչափը՝ միասին ժամանակ անցկացնելը, աշխատելը, խաղալը, պատրաստելը և ապրելը։ 
Ճանապարհ ընկանք սովորական երթուղով՝ Երևան-Երասխ, Զանգակատուն-Շատին-Հերմոն-Արատես։  Քանի որ այս խմբով բազմիցս ճամփորդել ենք, այս անգամ կանագառ արեցինք Զանգակատուն գյուղում, որպեսզի այցելենք Սևակի տուն-թանգարան։

пятница, 27 марта 2026 г.

Ներկայանում են 9-րդ դասարանի սովորողները․ էսսեագրություն

Ինչպես հայտնի է, այս ուսումնական տարի ԿԳՄՍ նախարարության կողմից փոփոխվել են 9-րդ դասարանի ,,Պատմություն,, և ,,Հայ գրականություն,, առարկաների քննության ձևաչափերը։ Քննությունը կանցկացվի երկու առարկաներից ինտեգրված էսսեի միջոցով։ Այս ընթացքում սովորողների հետ ուսումնասիրել ենք էսսեագրության սկզբունքները և գրել էսսեներ։ Պատրաստի և ստացված աշխատանքները հրապարակվել են ,,Պատուհան,, ամսագրի մարտյան համարում։ Ահա՝ 

воскресенье, 15 марта 2026 г.

Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում


Եռօրյա գարնանային ճամբար Արատեսում
Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ մարտի 24-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ մարտի 24-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝  մարտի 26-ին, մինչև 17:00, Մայր դպրոց։ 

Երթուղի 
Մեկնում՝  Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես։
Վերադարձ՝ Արատես-Եղեգիս-Շատին-Երևան

Տնակներ՝  

Նպատակը՝
  • Ուսումնահայրենագիտական ․ ճանաչել և ուսումնասիրել Վայոց ձորի մարզը՝ իր գողտրիկ անկյուններով, 
  • բնապահպանական․ Արատեսի դպրական կենտրոնի տարածքի խնամք, գարնանային աշխատանքներ

Ճամբարային գործունեության ձևեր՝

пятница, 27 февраля 2026 г.

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Տերյան,
  • Կարդում ենք Թումանյան, 
  • Բառարանային ֆլեշմոբ, 
  • Մայրենի լեզվի օր,
  • Գրքի օր։
Շուրջտարյա նախագծեր՝
  • Պատուհան ․ամսագիր
  • Բանավեճի ակումբ

четверг, 12 февраля 2026 г.

Արևմտահայ գրողների ստեղծագործությունները

Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

понедельник, 9 февраля 2026 г.

Խորհրդապաշտություն

Խորհրդապաշտություն/սիմվոլիզմ/՝ որպես գրական ուղղություն առաջացել է Ֆրանսիայում և տարածվել եվրոպական և ռուս գրականության մեջ։ 
Խորհրդապաշտության հիմքում խորհրդանիշներն են։ Տերյանի պոեզիայում՝ աշուն, անձրև, տերևաթափ, որոնք միայնակ և թախծոտ հոգու տրամադրություններ էին արտահայտում։ 
Խորհրդապաշտությունը կյանքի պատկերումն է երկպլան կառուցվածքով՝ գորշ իրականություն և դրանից վեր՝ երազի ու ցնորքի մի աշխարհ, ուր հոգին կարող էր ապրել անուրջներով։
Խորհրդապաշտները կյանքի ունայնությունն իմաստավորում էին սիրո պատրանքով՝ ստեղծելով ցնորք աղջկա, երազ աղջկա անհասանելի կերպարը։ 
Խորհրդապաշտներն արտակարգ նրբություն հաղորդեցին բանաստեղծական լեզվին, տաղաչափական արվեստին, պատկերային համակարգին։ Բանաստեղծության կատարելությունը նրանք տեսնում էին երաժշտության մեջ։ Նրանք նաև գունային լուծումներ էին տալիսպոեզիային՝ այս դեպքում արդեն փորձելով գեղարվեստական խոսքը մոտեցնել կերպարվեստին։
Այս ամենը լիարժեք արտահայտված է Տերյանի պոեզիայում։ 

воскресенье, 8 февраля 2026 г.

,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծը համակարգեց Միջին դպրոցը


2018 թվականի փետրվարից մինչև այսօր յուրաքանչյուր ուրբաթ Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվում է ,,Ուսումնական ժամերգություն,, հոգևոր նախագիծը։ Դպրոցի՝ որպես երեխայի կրթության հիմնական կազմակերպչի դերը չի սահմանափակվում միայն ուսուցմամբ դպրոցական պատերի ներսում։ Դպրոց կրթական հաստատության ուսերին դրված են ինչպես մի շարք հմտությունների, գիտելիքի փոխանցումը, այնպես էլ սովորողի համակակողմանի կրթությունը։ Ինչպես նշված է կրթության մասին ՀՀ օրենքում. «Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորում»:

среда, 28 января 2026 г.

Թատրոնում


Ձմեռային ուսումնական ճամբարի ձևաչափը թույլ է տալիս իրականացնել գործունեություններ, որոնք մյուս ուսումնական շրջաններում չէինք կարողանում կամ չէր ստացվում։ Արդեն երկրորդ տարին է, որ գործադրած ջանքների շնորհիվ մեր սովորողները այցելում են թատրոն։ Ինչո՞ւ է կարևոր այս մշակութային գործունեությունը՝
  • սովորողները ծանոթանում են թատրոնին, թատրոն այցելելու մշակույթին, 
  • ձեռք են բերում ճաշակ և աշխարհայացք, 
  • թատերական ներկայացումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել գրական ստեղծագործությունը, ինչն էլ բարելավում և զարգացնում է սովորողների գիտելիքները, 
  • զարգանում են լսելու, ունկնդրելու, զգացողություններ ստանալու հմտությունները, 
  • թեմայի քննարկումները զարգացնում են սովորողի վերլուծական-քննադատական մտածողությունը։ 

Այցելություն սահադաշտ


Ձմեռային ճամբարի ժամանակ սահադաշտ այցելելը դարձել է ավանդույթ։ Չէ՞ որ այդ ժամանակ է  մեկնարկում ձմեռային մարզական խաղերի ստուգատեսը, իսկ չմշկասահքը ձնառատ ձմռան անբաժանելի մասն է։ Այցելությունն ամբողջական մարզական է, քանի որ դեպի սահանդաշտ ճանապարհը ևս անցնում ենք ոտքով։ Իններորդ դասարանցիներն ամեն տարի անընդմեջ այցելել են սահադաշտ, ինչը և՛ հաճելի , և՛ մարզական գործընթաց է։ Նկտելի էր, որ տարիների այցելությունները հեշտացրել են գործընթացը՝ հասնելը, չմուշկները հագնելը, սահելը։ Կարող եմ ասել, որ բացառապես բոլորը կարողանում են սահել, ինչը հեշտացնում է սահքի գործընթացը մարզչի համար, նաև արտակարգ պատահարներ չեն լինում ։ Ամբողջությամբ գործում է ,,Սովորող սովորեցնող,, մեթոդը․ այն սովորողները, ովքեր լավ են տիրապետում սահքին, օգնում և աջակցում են նրանց, ովքեր դժվարանում են։ 

Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Ձմեռային ճամբարն ավելի ընդգրկուն և ուսումնական դարձնելու համար որոշեցինք այցելել Գյումրի։ Գյումրին յուրահատուկ է տարվա բոլոր եղանակներին․ այս ուղղությամբ ճամփորդելիս միշտ շեշտը դնում ենք մշակույթի և կոլորիտի ուսումնասիրության վրա, քանի որ ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների Գյումրու մշակութային դիմագիծը շատ ցայտուն է արտահայտված։ Այստեղ միշտ բացահայտելու, գտնելու, տեսնելու բան կա, ամեն տարի Գյումրին նորովի է, նոր վայրեր են ստեղծված, արվեստանոցներ, հուշարձաններ․․․։ 
Գյումրի տանող ճանապարհը ևս ուսումնական է, քանի որ գյուղ առ գյուղ բացվում են պատմամշակութային վայրեր ու կետեր։ Գնալ Գյումրի և կանգ չառնել Արուճում, չենք կարող։ Հիմա է, որ Արուճը գրեթե ամայի է թվում, եթե չես խորանում գյուղում, կարող է անգամ մարդկանց չհանդիպես, բայց ժամանակին այն եղել է հզոր քաղաք՝ զարգացած կենտրոն։ Ճանապարհին  է գտնվում Հայաստանի տարածքում լավ պահպանված և հնարավորինս բարվոք Արուճի քարավանատունը։ Քանի որ մեր ուղղության վրա հիմնականում եկեղեցիներ են, կարևորում եմ այս աշխարհիկ շինության  մոտ կանգնելը և այն ուսումնասիրելը։ Խոսեցինք քարավանատներից և նրանց կառուցման առանձնահատկություններից, իսկ սովորողները ներկայացրին, թե ինչ գործառույթներ էր կատարում քարավանատունը։ 

воскресенье, 25 января 2026 г.

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Երկրորդ ուսումնական շրջանը իրականացվում է ճամբարային գործունեությամբ տարատարիք խմբերով։ Խմբերը ձևավորվում են սովորողների ընտրությամբ։ Դասավանդողները նախապես հրապարակում են նախագծեր, իսկ սովորողներն իրենց հետաքրքրություններից ելնելով ընտրում են այն նախագիծը, որը կցանկանան իրականացնել։ 
Այս տարի  իմ ջոկատում ընդգրկված էին 9-րդ դասարանցիներ չորս տարբեր դասարաններից։ Մեր ճամբարային առօրյան բազմաբնույթ է եղել՝ հագեցած տարատեսակ ճամփորդություններով և նախագծերով։ 

Ձմեռային ազգագրության փառատոնի հաշվետվություն

Միջին դպրոց, հասցե՝ Բաբաջանյան 25
Մասնակիցները՝ Միջին դպրոցի դասավանդողներ, 7-9-րդ դասարաններ
Համակարգող՝ Տաթև Աբրահամյան, tatev.abrahamyan@mskh.am
Ստուգատեսի հայտարարությունը՝ այստեղ ։
Ստուգատեսի օրացույցը՝ այստեղ ։ 
Ստուգատեսի հաշվետվությունը՝  այստեղ ։ 
Նախագծերը՝ այստեղ ։ 
,,Սովորող սովորեցնող,, նախագիծ ՝
Հանդիպումներ, հյուրեր՝
Մասնակիցներ՝  15 ջոկատ՝ դասավանդողի նախագծով, երգի,պարի դասավանդողները՝ տարբեր ջոկատների հետ։ 

Հաջողություններ, զարգացում ՝ Հաքջողված են եղել հանդիպումները, վարպետության դասերը։ Բացի հրապարակվող օրացուցային նախագծերից հետաքրքիր ուսումնասիրություններ են արվել ջոկատներում, որոնք կարող են օգտագործվել որպես ուսումնական նյութեր։ 

Առաջարկներ, խնդիրներ՝  Արվել են ավելի շատ աշխատանքներ, քան ներկայացվել են, երբեմն նյութերը դասավանդողները չեն առանձնացնում, այլ դնում են ընդհանուր հաշվետվությունների մեջ, կամ ստուգատեսային մի քանի նյութեր հավաքվում են նույն նախագծի կամ ամփոփման մեջ, ինչը դժվարացնում է դրանք առանձին հավաքելը։ 
Առաջարկում եմ Ազգագարության ստուգատեսին մասնակացած և տեսանելի, հետաքրքիր նախագիծ իրականացրած դասավանդողներին խրաուսել փոքրիկ լրավճարով հրապարակավ՝ ցույց տալով, որ արված աշխատանքը գնահատավում է։ Կարծում եմ՝ դա կմոտիվացնի դասավանդողներին մասնակցել և ստեղծել որակյալ աշխատանքներ։  


Հայտեր՝ 
  1. Ժաննա Հակոբյան, 
  2. Կարինե Պետրոսյան


Մրցանակակիրներ՝ Կարինե Պետրոսյան

понедельник, 19 января 2026 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

22.01.2026
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյան, Մարինա Զաքարյան

  • Ողջույնի խոսք, 
  • Օրվա խորհուրդը, 
  • Միասնական պարերգ՝ Տալտալա
  • Դդմային փաստեր, 
  • Միասնական ընթերցում՝ Համո Սահյան ,,Ձմեռնամուտ,,
  • Միասնական պարերգ՝ Խլբանե
  • Անհատական կատարում՝ Եվա Պապյան
  • Միասնական պար՝ Իշխանաց պար

Համո Սահյան Ձմեռնամուտ

Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:

Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:

Դդմային փաստ

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը շատ տարածված է եղել: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում,  ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները  երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում  հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի  դդումը:

Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները, այդ թալիսմանները որպես նվեր, ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները  սերվել են դդումից: