Մարտ ամիսն է, Երևանում տաք ու գարնանային օրերն են, և մենք պատրաստվում ենք մեկնել Արատես։ Ձմեռային ցուրտ օրերից հետո կարոտել ենք բնությունը, Արատեսը՝ իր բարձր սարերով, սառնությամբ ու թարմ բնությամբ։ Նաև կարևոր է ճամբարային ձևաչափը՝ միասին ժամանակ անցկացնելը, աշխատելը, խաղալը, պատրաստելը և ապրելը։
Ճանապարհ ընկանք սովորական երթուղով՝ Երևան-Երասխ, Զանգակատուն-Շատին-Հերմոն-Արատես։ Քանի որ այս խմբով բազմիցս ճամփորդել ենք, այս անգամ կանագառ արեցինք Զանգակատուն գյուղում, որպեսզի այցելենք Սևակի տուն-թանգարան։