Շուրջտարյա նախագիծ
Ռադիոն չունի սահմանափակում, անընդհատ է, տարաբնույթ թեմաներով և իրականացվում է սովորողների կողմից:
Նախագծի նպատակը՝
Ռադիոաշխատանքը նպաստում է, որ
- բանավոր խոսքն ավելի մշակված և ավելի գրագետ դառնա. սկսում են կարևորել հարցը, դրա ձևակերպումը
- զրուցակցին լսելը և դրան համապատասխան արձագանքելը դառնում է անհրաժեշտություն
- սովորողը վերլուծում, պատմում, կարծիք հայտնում
- մշակվում է լրագրողական կրթահամալիրային էթիկա. պայմանավորվում են՝ ով ինչի մասին խոսի, սկսում են մտածել՝ ինչի մասին ինչպես պետք է խոսել...
- զարգանում են մեդիահմտությունները , սովորում են նոր մոնտաժային ծրագրեր
- ինքնարատահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս
Ռադիոնյութի ստեղծման ընթացքը
Սովորողների հետ ընտրում ենք թեման, քննարկում, կազմում հարցեր:
Ձայնագրությունն իրականացնում են սովորողները, ընտրում են երաժշտություն և մոնտաժային աշխատանք կատարում/այս հարցում ես օգնում եմ/:
Արդյունքը տեղադրվում է կայքում:
Նորից կազմակերպում ենք քննարկում, որի ժամանակ փորձում ենք նշել թերությունները և չկրկնել:
Ռադիոնյութին վերաբրեող պահանջներ
- չպետք է գերազանցի 3 րոպեն
- ձայնագրությունը պետք է լինի որակյալ
- ասելիքը պետք է լինի, հստակ, գրագետ, չձանձրացնող
- թեման կարող է լինել որևէ նորություն, կրթահամալիրային իրադարձության լուսաբանում, ռադիոթատրոն, նախագծային աշխատանքի ամփոփում, այլ
- պետք է ունենա սկիզբ /դասարանի, խմբի, նախագծի ներկայացում/ , ընթացք և ավարտ /վերջաբան/:
Սովորողների առաջարկած ռադիոհաղորդումների թեմաներ՝
- Տոնական ռադիո /անդրադարձ տոներին/
- Մեդիաթիթեռներ ռադիո /կրթահամալիրային իրադարձություններ/
- Զատիկ ռադիո. կենդանիների մասին
Комментариев нет:
Отправить комментарий