суббота, 17 сентября 2016 г.

Արտիստը

Առաջին մաս Հինգ ամիս էր ընդամենըՕդեսայում էիչորրորդ անգամ փոխեցի սենյակսՓոքր ի շատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպստեպ կացարան փոխելըԱնցնելով մի թաղից մյուսըկարծում ես մի երկրից մյուսն
անցարՆոր հարևանություննոր միջավայրերբեմն այլ կենցաղով ու ոգով:
Այս անգամ պիտի բնակվեի աղմկալից փողոցներից մինումհինգ հարկանի մի տան
երրորդ հարկումՏանտիրուհիս իտալուհի էրգերառողջամրակազմ մի այրիմոտ
հիսուն տարեկանՆրա ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարարշատ վաղուց
հայրենիքից տեղափոխված ՌուսաստանՄեռնելովկնոջ և միակ դստեր համար թողել է իբրև ժառանգություն հինգ նոտանի մի մեծ կապոց և իտալացի արտիստների
ծանոթությունըԱյրին ապրելու ուրիշ միջոց չունենալովպարապում էր սենյակները
վարձու տալով:
Հենց առաջին օրը ծանոթացա հարևաններիս հետԱյդ ինձ համար նոր և բավական
հետաքրքրական շրջան էրՆա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներիցԿար և մի
ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժբավական գեղեցիկթեև ոչ այնքան թարմ:
Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրըշիկահերփղոսկրի պես փայլունմաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան ԼուիզանՆա երգում էրուներ զորեղ և անուշ ձայնպատրաստվում էր բեմին նվիրվելուԳիտեր նվագել դաշնամուր,
երաժշտության դասեր էր տալիսփող ժողովումոր գնա Իտալիաձայնը մշակելու:
Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություներկրորդ օրն ընտելացաիսկ մի շաբաթ անցբավական բարեկամացա բոլորի հետՄենք ճաշում էինք միևնույն սենյակումմիաժամանակմիևնույն սեղանի քովԵրկու ժամից սկսած մինչև
երեկոյան չորսհինգ ժամը ծիծաղերգնվագումպար ու սրախոսություններ խառնվում էին միմյանց և
ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց
բարեկամական մթնոլորտը:
Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչոր վալսԲասոկոնտատո Չելլինին գրկեց կոնտրալտո Լուկրեցիա Կաֆարելլին ու սկսեց պարելԲարձրացավ ընդհանուր ծիծաղորովհետև իրավորայդ մի զվարժալի զույգ էրՉելլինին խիստ նիհար էր և շատ բարձրահասակԼուկրեցիա Կաֆարելլին ընդհակառակնխիստ գեր ր և կարճահասակԼուիզան նվագելով հանդերձգեղեցիկ գլուխը ձգել էր ետ և անզուսպ
քրքջում էրլցնելով սենյակը իր անուշ ձայնի հյութալի հնչյուններով:
Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանքՈչ ոք առաջին պահ չնկատեց նրանբացի ինձանիցոր նստած էի դռների մոտԱնծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունսԵս դիտեցի նրանՄոտ 16—17 տարեկան մի պատանի էրնիհարգունատ դեմքովկուրծքը փոքրինչ ներս ընկածՀագած էր մուգ կապտագույն գոտևորկարճ բաճկոնորի կուրծքը
զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիքՁեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկփետուրով զարդարվածնման այն գլխարկներինոր
դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտներըՆրա
 դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբաչքերն ունեին ինչոր մելամաղձիկ արտահայտությունԴա այն երջանիկ դեմքերից էրորոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:
Բոնջուրնո,— ասաց նագլուխ տալով:
Ոհո՜արտի՜ստը,— գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոնոր մի բարեսիրտ մարդ էրմոտ երեսուն ու հինգ տարեկան:
Արտի՜ստըարտի՜ստը,— կրկնեցին մյուսները:
Նույն վայրկյանին պարնվագ ու ծիծաղ ընդհատվեցինև բոլոր հայացքները դարձան
դեպի պատանին:
Որտե՞ղ էիրայսքան ժամանակ չէիր երևում,— հարցրեց Կավալլարոն:
Սպասեցե՛քնա տխուր է,— գոչեց Լուիզան և մոտեցավ պատանուն,— էլի ի՞նչ է պատահելինչո՞ւ չես մտնում:
Որտե՞ղ է սինյորա Ստեֆանիան,— հարցրեց պատանին:
Նրա ձայնը հուզված էրդողում էրԱյդ ձայնի մեջ կար մի սրտաշարժ շեշտոր
արտահայտում էր հեզության հետ և թախիծ:
Աա՜հասկացա,— ասաց Լուիզան,— էլի մայրդ երևի հիվանդ էԽեղճ պատանիդու սլանում ես երկինքնա կպած է երկրին...
Սինյորինա Լուիզաես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ,— գոչեց պատանին վիրավորված,— Սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է:
Մայրս խոհանոցումն է:
Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ:
Նա չափազանց տխուր էր,— ասաց Կավալլարոն,— անշուշտ մայրը այս անգամ ծանր հիվանդ է:
Չեմ կարծում,— նկատեց Լուիզան,— այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համարԽեղճ պատանի...
Խեղճ,— կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ,— բայց նա չի ուզումոր դուք նրան խղճաքսինյորինա ԼուիզաՏեսա՞ք ինչպես
վիրավորվեց:
Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոնյուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանըՍինյորնրա կերպարանքն ինձ միշտ
հիշեցնում է իմ եղբորըՏաղանդավոր ջութակահար էրմեռավ քսան տարեկան
հասակում թևերիս վրա:
Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին,— դիմեց ինձ օրիորդ Ռաիսանհրեուհի ատամնաբույժը:
Ո՞չԵրևակայեցեքհարևաններպարոնը մեր արտիստին չի ճանաչում:
Օ՜օայդ աններելի է,— գոչեցին Լուիզան և Լուկրեցիա Կաֆարելլին:
Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր էիրավունք չունի Լևոնին չճանաչելուՆա իսկական արտիստ էայոհոգովսրտովարյունովամբողջ էությամբ արտիստ:
Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեցՈ՞վ է վերջապես այդ մանուկըոր այդքան
գրավել է հարևաններիս համակրանքը:

Եթե կամենում եքիսկույն կծանոթանաք,— ասաց Լուիզան,— արժե այցելել նրան յուր ապարանքումԳիտե՜ք ինչ,— դարձավ նա ընդհանուրին,— վատ չի լինիեթե խմբովի գնանք մեր արտիստի հիվանդ մորը տեսնելուԱյո՜վատ չի
լինի... Ես գնում եմով ուզում է թող հետևի ինձ:
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:
2. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:
3. Ներկայացրու Լևոնին`
Ա. ըստ պատմողի
Բ. ըստ հարևանների

Երկրորդ մաս 
Մենք մտանք մի սենյակոր մի փոքր մեծ էրքան մի մեծ հավաբունԱյնտեղմութ
անկյունումպատի տակ երևում էր ինչ-որ բաննման անկողնակալիթե թախտիչգիտեմսինյորա Ստեֆանիայի հաղթանդամ
մարմինը թաքցնում էր նրան իմ աչքիցՄի քայլ առաջ գնալովտեսա հնամաշ վերմակի
տակ պառկած մի կնոջ դեմքՆրա ճակատը կապած էր սև թաշկինակովաչքերը հառած առաստաղինՆա տնքտնքում էր ու ծանր հառաչումՆրա ոտների կողմում կանգնած էր “արտիստը”: Ըստ երևույթիննրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբկամ մի ուրիշ հոգսովորովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար:
-   Դե լավքիչ տնքտնքա, - ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին, - խոմ չես մեռնումՍովորական հիվանդություն է էլի վաղը կանցնիԲա-բա-բատես մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկելՀամարյա իմ բոլոր  կավալերներն ու դամերըՏղա, - դարձավ նա Լևոնին, - երևի այդ դու ես անհանգստացրել մարդկանց:
Պատանին նայեց մեզչափազանց շփոթվեց և շտապեց սենյակի ընդամենը մի զույգ
ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր որ մեկին:
Պարոնը բժի՞շկ է, - հարցրեց հիվանդըերբ տեսավ ինձ:
-   Բժիշկ չէ, - պատասխանեց սինյորա Ստեֆանիանբայցերևիցավդ բժշկից լավ հասկանաՔո
հայրենակիցներից է
-   Հա՞յ, - գոչեց հիվանդը զարմանալովթե ուրախանալով չգիտեմ ևգլուխը դանդաղ բարձրացնելովնա նստեց անկողնում:
-  Հա՞յ, - կրկնեցի ես զարմացածորովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրումբացի հայից:
Այո, - ասաց օրիորդ Ռաիսան, - արտիստը ձեր հայրենակիցն էզարմանալի էոր չիմացաք հենց առաջին տեսնելուց:
Որտեղի՞ց եք, - հարցրեց հիվանդը, - խոմ Բեսարաբիայից չե՞քՈ՞չՕայդ լավ էշատ լավՕֆօֆօֆԲեսարաբիայի հայերը Աստված չունինգազաններ ենչեն ուզում ցավս հասկանալՏեր Աստվածոչ ոք ցավս չի հասկանումոչ ոք:
-   Էլի մի սկսիր հին երգդ, - գոչեց սինյորա Ստեֆանիան, - բավական է:
-   ՈչՍտեֆանիաչեմ կարող լռելսիրտս այրվում էԴու էլ մայր եսբայց զավակդ տղա
 չէՕհերանի իմն էլ աղջիկ լիներՉգիտես ինչ է անում նաՀոր նման տանջում է ինձ:
Պարոն, - դարձավ ինձ, - այդ փչացածն իմ միակ տղան էհասկանո՞ւմ եքմիակուրիշ զավակ չունիմԱստված
սիրեքխելքի բերեք նրանՆա հոր ճանապարհով է գնում
Սովորական գանգատներ են, - շշնջաց ականջիս Լուիզան, - ուշադրություն մի դարձրեք:
Ես նայեցի ԼևոնինԱմաչելուց նա երեսը դարձրել էր պատինմեզ չէր նայում:
Լուիզան մոտեցավ նրանբռնեց ձեռներիցերեսը դարձրեց յուր կողմըուղիղ նայեց
աչքերին բարեկամական, - ոչ ավելի, - սիրող քրոջ քնքուշ հայացքովԻնձ թվացոր այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի
հոգու խորքըԵվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցիլ այն:
Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու
երեսին:
-  Եթե օրինավոր որդի լիներ, - շարունակեց հիվանդըձեզ նման պատվավոր հյուրերին այսօր այս խոզաբնում
կընդունե՞րՏեսնո՞ւմ եքաթոռներ էլ չունինքԱնամոթի՞նչ ես ցցվել փայտի պեսՉե՞ս
տեսնում հյուրերիս:
Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեց մեզՆստել անկարելի էրայդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էինԼուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի
սակավությանըդուրս գնացՉելլինին հետևեց նրանասելովթե “արտիստի” մայրը
մեռնելու ախորժակ չունի դեռկարիք չկար անհանգստանալու:
Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեցոր ես կարող էի դիտել շուրջսԱյնինչ որ տեսաինձ հաճելի զարմացում պատճառեց:
Մի անկյունում կախված էին աշխարհիս անվանի երաժիշտներինվագիչներիերգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրածՄյուս անկյունում
դրված էր մի փոքրիկ գրասեղանծանրաբեռնված զանազան էժանագին
գեղարվեստական իրերովԱյնտեղ տեսա ԲեթհովենիՄոցարտիՇեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները աղյուսի գույնովմի հաստ խեցեղեն շվիմի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ:
Սեղանի առաջին պատից կախված էին մի կիթառմի մանդոլինա և մի ինչ-որ թատերական զգեստնման Ռիգոլետտոյի հագուստին:
Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրաոր  ներկայացնում էր երկու
 պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար:
Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին
Տեսնո՞ւմ եք, - շշնջաց ականջիս Կավալլարոն, - երաժշտություննկարչությունպոեզիաոչինչ չի մոռացված:
Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել:
-   Ահա երեք օր էառավոտներն էլ երեսը չեմ տեսնումՆա չի քնումՍտեֆանիաչի
քնումՉէ՞ որ կարող է հիվանդանալհետո ես ի՞նչ անեմո՞վ կպահի ինձԳիշեր-ցերեկ թատրոններում էՀոր ցավը որդուն է անցելԱնիծվի նրա գերեզմանըօրս
սևացրեց:
-  Էլի միևնույն գանգատները, - արտասանեց Լուիզան, - ինչպես չի հոգնում այդ կինըԵսամոլ
Արդարևհիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգիթեև գեղեցիկ էին այդ աչքերն և
դեռ բավական վառվռունմոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:
Հրաժեշտ տալիս նկատեցի մի բանԿավալլարոն թաքուն Լևոնի ձեռքի ափի մեջ սեղմում էր մի ոսկե դրամպատանին հրաժարվում էր ընդունելԱյդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեցմնաց սենյակումթույլ տալովոր Լևոնը մեզ ուղեկցի:
Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը:
Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր:
Համեստգլուխը քարշ արհեստավոր հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության
կործանիչ ախտին և ոչ առանց պատճառիՊարզվում էոր անհույս սիրահարված է մի
երգչուհու վրաԿուլիսների ետևում շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու
ծաղրի առարկաԱրտիստներից սկսած մինչև վերջին թատերական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհիորի երկրպագուների թվում
անվանում են նաև տեղական քաղաքագլուխհայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն
Մարազլիին
Հալածանքներն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափոր սրտի
դառնությունն օղու մեջ անգամ չի կարողանում խեղդելՄի օր նա ծեծում է ռեժիսորինորը ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամըանվանելով նրան “սրիկա”: Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնիցԱյդ ժամանակից նա դառնում է օղու և
փողոցների անդառնալի սեփականությունըԵվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակձյունի մեջ թավալվածբերում են տունԵրեք օր չանցածմեռնում է տիֆիցթողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին:
Այրինամուսնու արհեստից զզված ու տանջվածութ տարեկան Լևոնին հանձնում է մի
ատաղծագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարելԵրկու ամիս
չանցածմանուկն արհեստանոցից փախչում է ուսումնարանՆա սովորում է գրել-կարդալըԱյրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատունՄանուկը չի մնում այնտեղՄի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն:

Նա դառնում է աֆիշներ բաժանողօրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքովԱնցնում է կուլիսների ետևըկամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետԱյժմ բոլոր արտիստները ճանաչում են նրանբոլորին նա ծառայություններ է անումև բոլորը սիրում են նրան յուր
հեզության և աշխուժության համարՆա ոչ մի ներկայացում բաց չի թողնումմանավանդ իտալական խմբերի ներկայացումներըՆա ցերեկներն էլ թատրոնում է կամ նրա շուրջը:
Առաջադրանքներ
1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:
2. Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:
3. Վերնագրի՛ր այս հատվածը:
4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.
Ա. սոցիալապես անապահով վիճակում է
Բ. համարձակ է
Գ. արվեստասեր է
Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Երրորդ մաս 
- Սինյոր, կզարմանաք, եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում, - շարունակեց մեր փոխարեն Լուիզան: - Այո, այո, սինյոր Չելլինի, մի հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույն և հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեն դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանք կլակյորներ չեն, ոչ, այլ թատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառում են, բայց Լևոնը` ոչ, երբեք չի կարելի նրան կաշառել: Սինյոր Կավալլարո, ճի՞շտ եմ ասում, թե ոչ:
-   Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար, - արտասանեց բարիտոնը: - Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է
-   Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք, - հետաքրքրվեցի ես:
-    Առաջին ծափահարությամբ, - ասաց   Կավալլարոն:
- Չեմ հասկանում, - ասացի ես:
Սինյոր, երևի չգիտեք ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում:
Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ: Թատերական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին: Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումը արտահայտել, կարող են նրան անճաշակ համարել: Բայց ահա օգնության է հասնում Լևոնը: Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին: Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է: Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի հաջողությունը ապահով է:
- Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի, - ավելացրեց Չելլինին:
-Այո, իհարկե:
-   Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը, - նկատեց Բորելլին:
-   Ներողություն, - պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով, - մեր խմբի վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալ չի գործել:
Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին:
Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը: Այս անգամ նրա դեմքը բավական հանգիստ էր:
Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն և, շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի ոսկեդրամ:
Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը: Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում տիրոջը:
Համառ ես, Լևոն, համառ, - գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով: - Դե լավ, մի նեղանար, նստիր, մի փոքր խոսենք: Դու, իհարկե երեկ թատրոնումն էիր:
էի:
Հավանեցի՞ր ինձ
Իհարկե:
Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանիցԱ, կեղծում ես:
Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք:
Ե՞ս, ամենևին: Սխալվում ես:
-   Ոչ, սինյոր, չեմ սխալվում: Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում: Մենք ամենքս իմացանք, որ ձեզ բարկացրել են:
-   Քեզ այդպես է թվացել: Ոչ ոք ինձ չէր բակացրել: Ահա տեսա՞ր, Լևոն, ինձ դեռ լավ չես ճանաչում:
-   Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրա մոտ անկարելի էր: Կավալլարոն ձեռքը դնելով նրա ուսին, ասաց.
-   Չես սխալվում բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ ես խոշոր վեճ ունեցա ռեժիսորի հետ:
Ոչ, սինյոր Կավալլարո, ասացեք դիրիժորի հետ, - ուղղեց Լևոնը համարձակ:
- Դու որտեղի՞ց իմացար:
- “Օ Կարլո” - ն երգելիս` սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց ձեզ շեղելու համար:
Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրանից: Ռեժիսյորի պատճառով նա ձեզնից վրեժ չէր առնիլ: Նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ:
- Լսո՞ւմ եք, սինյոր, - դարձավ ինձ Կավալլարոն ոգևորված, - այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:
Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել:
-   Հայերեն գիտե՞ք, - հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված:
- Գիտեմ:
Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով տաճկական արտասանությամբ: Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն: Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:
Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց:
- Չե՞ս հասկանում, - դարձա ռուսերեն լեզվի օգնությանը:
Այդ լեզուն եկեղեցական է, - խոսեց նա տաճկերեն լեզվով, - իմ իմացած հայերենն ահա այս լեզուն է:
Ինձ համար նորություն չէ Բեսարաբիայի հայերի մայրենի լեզու չիմանալը:
Բայց առաջին անգամն էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում:
Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ-շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան:
Նա ինձ երկար սպասել չտվեց: Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ-ուրախ հայտնեց, թե մայրն արդեն առողջանում է: Ուղիղն ասած, ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձ զբաղեցնողը որդու ճակատագիրն էր:
Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվա ընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներեի, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով:
-Երևի դու էլ նվագում ես կամ երգում, - հարցրի ես:
-Ոչ, սինյոր:
-Երգելու համար ձայն չունիմ:
- Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս, սենյակումդ երեկ տեսա:
-Այո, նվագում եմ մանդոլինա և կիթառ:
-Նոտաներ գիտե՞ս:
Սինյորինա Լուիզան սովորեցրել է: Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը: Հիանալի ձայն ունի: Այնպես չէ՞: Այո՞: Հավանե՞լ եք: Իհարկե ով չի հավանիլ: ՕԼուիզային մեծ ապագա է խոստանում
Նա  լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն: Ես նրա դեմքի վրա նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն:
Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին: Եվ մի՞թե կարող էի երևակայել տասնյոթ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ:
Այդ բոլորը լավ, - ասացի ես, - բայց դու ինչ՞ով ես կերակրում քեզ ու մորդ: Չէ որ հայրդ ժառանգություն չի թողել:
- Գործ շատ կա սինյոր: Պրագրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա, պոչ եմ բռնում: Ախ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբը:
- Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն:
- Իհարկե, շատ լավ եմ հիշում:
- Ասում են, նա բարի մարդ էր:
- Այո սինյոր,շատ բարի էր, միայն
- Հարբում էր, - լրացրի ես պատանու խոսքերը:
-   Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս: Բայց ոչ, մի անգամ բարկացավ, հիշում եմ
-Երևի չարություն էիր արել:
Այո: Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկումն էր: Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում:
Մի օր նա տխուր էր շատ: Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու: Նրա մոտ միշտ մեծամեծներ էին գալիս: Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցի շրթունքներովս նվագել: Ժեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել: Բայց հետո: Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս:
Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. “Եթե դու կունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ, քեզ չեմ թողնիլ առանց ուսման”: Այո, սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր: Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է:
-Տասնումեկ:
Օ, ես ուշացա: Ներողություն, էլի կգամ: Ձեր սենյակը լավն է: Դուք ինձ գրքեր կտաք կարդալու, այո՞: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է: Թատրոնը լիքն է լինելու: Պետք է գնամ պոչ բռնեմ:
Ես կամեցա հարցնել` ինչ ասել էպոչ բռնել”, բայց Լևոնն արդեն չքացել էր:
Կալաֆատին ընտիր երգչուհի էր:
Գնացի թատրոն տոմսակ վերցնելու: Կասի առաջ կանգնած էր գնողների մի երկայն շարք, որ հասնում էր մինչև փողոցի կեսը: Եղանակը սառն էր, խոնավ, անախորժ: Պիտի բռնեի շարքի վերջին տեղը և ամենաքիչը մի ժամ սպասեի մինչև հերթս հասներ: Ուզում էի վերադառնալ տուն, երբ լսեցի իմ ազգանունը: Դա Լևոնի ձայնն էր, որ կարող էի ճանաչել հարյուրավոր ձայների մեջ: Նա կանգնած էր կասից մի քանի քայլ միայն հեռու, երկու հարևանների միջև սեղմված:
- Տոմսա՞կ եք ուզում գնել, - հարցրեց նա տաճկերեն:
- Այո:
- Եկեք, տեղս բռնեք, ապա թե ոչ, շուտ չեք հասնի կասին:
Ես բռնեցի նրա տեղը: Նա գնաց կանգնեց շարքի վերջում: Այստեղ միայն իմացա` ինչ ասել էպոչ բռնել”:
Լևոնը կանգնում էր շարքի ետևում և, երբ բավական մոտենում էր կասին, յուր հերթը ծախում էր ցանկացողին հինգ-տասը կոպեկով: Հետո դարձյալ գնում էր ու շարքի ետևում կանգնում: Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար: Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր:

Իմ հետաքրքրությունը այդ պատանու վերաբերմամբ արդեն այնքան մեծ էր, որ աշխատում էի ամեն օր նրան տեսնել:
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
2. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 
3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:
4. Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 
5. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարևհիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգիթեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռունմոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Չորրորդ մաս 


Մի առավոտ նրա մոտ հանդիպեցի երկու անծանոթների, որոնց հետ յուր սենյակի դռների առջև կանգնած խոսակցում էր:
Մեկը յուր հասակի պատանի էր հնամաշ հագուստով, բայց գլխին նոր գլխարկ:
Դեմքի գծերը բուն հրեական էին, աչքերը դեղնագույն, մազերը գրեթե կարմիր, երեսը ինչ որ բծերով ծածկված, սակայն համակրելի:
Մյուսին ես շատ անգամ էի տեսել քաղաքի զբոսավայրերում ու թատրոնների առջև:
 Դա մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր, այնքան նիհար, այնքան բարակ ու գունատ, որ կարծես մագաղաթից լիներ շինված:
Նրա երեսը երկարավուն էր ու նեղ, աչքերը կլոր ու փոքրիկ, կոկորդի ոսկորը դուրս ցցված: Հարթ ու նոսր մազերը, մինչև ունքերը քաշած կակուղ գլխարկի տակից ցած իջնելով, յախույի պես կպել էին բարակ պարանոցին և ընդգրկել կոկորդի մի մասը: Սև սյուրտուկի վրա հագած էր թիկնոցավոր վերարկու առանց աստառի լայն թևերով:
Մի ձեռին բռնած էր բազկի հաստությամբ մի դեղնագույն փշոտ փայտ, մյուս ձեռին` անկազմ գրքույկներ ու տեղական լրագրերի համարները:
- Իմ ընկերներն են, - ասաց Լևոնը, անմիջապես ծանոթացնելով ինձ նրանց հետ: - Բանաստեղծ Չաուշենկո, Իցկո Մարգուլիս:
Ես հաճույքով սեղմեցի երկուսի էլ ձեռը:
-   Չաուշենկոն սիրում է մարդկանց հետ ծանոթանալ յուր երկերի միջոցով, - ասաց լայն վերարկու հագած երիտասարդը, որ ինքն բանաստեղծն էր:
Եվ անմիջապես, գրքույկներից մեկը պահելով քթիս առջև, հարցրեց.
-Չէի՞ք կամենա արդյոք մի օրինակ վերցնել:
-Հաճույքով:
Գրքույկի վերնագիրն էր. Часы горя и страданий; стихотворения Леонида Николаевича Чаушенко - Դուք գուցե զարմանաք, մոսյո, - ասաց նա, դնելով վարտիքի գրպանը գրքույկի արժեքը, - որ ես, այսպես ասած, հանդգնեցի կապել ձեր վզին իմ երկը: Բայց մի վրդովվեք, մարդիկ իրանց խիղճն են ծախում, Չաուշենկոն իր երկերը: Նախկին գրաշար եմ: Ինքս գրում եմ, ինքս շարում, ինքս տպում, ինքս վաճառում, ինքս էլ ուտում իմ սրտի արյան վաստակը
Իսկ ես նախկին և ներկա ջհուդիկ եմ, - ընդհատեց բանաստեղծի խոսքը Իցկո Մարգուլիս կոչված պատանին, - երբեմն լրագիրներ եմ ծախում, երբեմն թատրոններում ծառայում: Նեղ տեղն ընկնելիս փողոցներում կոշիկներ եմ սրբում:
- Եվ երևակայում է իրան ապագա Ռուբինշտեյն, - հեգնեց Չաուշենկոն:
Ախ պարոն, արդյոք դուք երաժշտության ուսուցի՞չ եք: Ոչ: Ափսոս: Ես կկամենայի ձեզանից դաշնամուրի վրա դասեր վերցնել: Ծիծաղիր, Չաուշենկո, բայց էլի ե՞ս պիտի քո երկը երաժշտության վերածեմ: Դե լավ, գավազանդ մի ցույց տուր, ես երկչոտ ջհուդներից չեմ, ես հրեա եմ: Արեվիդերչի, սինյորԳնանք, բանաստեղծ:
Նա քամու արագությամբ թռավ դուրս: Չաուշենկոն հետևեց նրան, հաստ գավազանի ծայրն աղմուկով զարկելով փայտյա սանդուխքի աստիճաններին:
Փառք Աստուծո, այս անգամ Լևոնի մայրը տանը չէր, գնացել էր շուկա պարեն գնելու: Լևոնն ասաց, թե Չաուշենկոն ու Իցկո Մարգուլիսն եկել էին խորհրդակցելու իտալական խմբի առաջին երգչուհի Բարբինիի բենեֆիսի մասին: Պատրաստվում են արտաքո կարգի ցույցեր: Չաուշենկոն մտադիր է բենեֆիսի պատվին նվիրել երգչուհուն մի բանաստեղծություն, որ պետք է թարգմանել իտալերեն:
Ես, Լևոնին փորձելու համար, ասացի.
- Կցանկանայի իմանալ, դուք ի՞նչ գործ ունեք երգչուհիների բենեֆիսների հետ:
-   Ինչպես թե ինչ գործ ունենք, - գոչեց նա զարմացած, - երգչուհիները գեղարվեստին չե՞ն ծառայում:
-Շատ էլ ծառայում են, հետո՞:
-Ամեն մարդ պարտավոր է պատվել գեղարվեստը:
-   Գեղարվեստը շռայլություն է: Նա հարուստների համար է: Իսկ դու և քո ընկերները աղքատ եք
Հարուստներն արտիստներին նվերներ են անում, իսկ մենք` ցույցեր
Հազիվ մի քանի րոպե խոսել էինք, երբ ներս մտավ Լևոնի մայրը: Դնելով պարենի զամբյուղը Շեքսպիրի քթի առջև, նա իսկույն ևեթ հարձակվեց որդու վրա:
Էլի փողոցային սրիկաները այստեղ էին, հա՞: Երևի, խորհուրդ ունեիք: Մի շաբաթ է` գլուխս ցավեցնում եք այդ երգչուհու բենեֆիսով: Պարոն, տեսա՞ք, խոմ տեսա՞ք այս անզգամի ընկերներն ովքեր են: Ի՞նչ կարող է սովորել այդպիսիներից: Փուչ, փուչ զավակ
Երբեմն մայրերը կարող են իրենց հարազատ զավակների թշնամին լինել: Անշուշտ Լևոնի մայրը սիրում էր որդուն, բայց չէր տեսնում յուր և նրա միջև եղած վիհը, այն ահագին վիհը, որ չէր կարելի լեցնել ու հարթել անվերջ նախատինքներով: Մի անգամ այս մասին խոսում էինք մեր սեղանատանը. սինյոր Ստեֆանիան և Բորելլին պաշտպանեցին մորը, իսկ մյուսները` որդուն: Ռաիսան ասաց.
Մեզ` հրեաներիս, համարում են նյութապաշտ: Ես դեմ չեմ, ճիշտ է, բայց հավատացեք, ոչ մի հրեա, մանավանդ հրեուհի յուր որդու վերաբերմամբ այդ քրիստոնյա կնոջ չափ նյութամոլ չէր լինի:
Հրեան խելոք կերպով է հարստահարում յուր որդուն: Եթե յուր որդու մեջ տեսնում է երաժշտական կամ երգելու ձիրք, աշխատում է հենց այդ ձիրքը շահագործել:
Նա չի ստիպում նրան արհեստավոր կամ վաճառական դառնալ:
Երկու անգամ Լևոնն իմ ներկայությամբ լաց եղավ, երբ մայրը հանդիմանում էր նրան իբրևանպետքզավակի: Նա փաթաթվեց մոր պարանոցին, գոչելով.
Մամա, մամա, մի բարկանալ, ես քեզ սիրում եմ:
Օ, ոչ, այդ պատանին չէր կեղծում: Նա սիրում էր մորն անչափ, և այս նրա դժբախտության պատճառներից մեկն էր:
Կարել՞ է, - լսեցի մի առավոտ դռների ետևից Լևոնի ձայնը, երբ դեռ անկողնից չէր վեր կացել:
Ուրախությամբ հրավիրեցի նրան ներս: Նա գլխաբաց էր, երեսն անլվա, աչքերի սպիտակուցները դեղնած, մազերը գզգզված, դեմքը մագաղաթի պես գունատ: Կռնատակին պահած էր մանդոլինան և այնպես ամուր սեղմած, որ, կարծես, վախենում էր ձեռքից խլեն: Նրա բաճկոնի կոճակները բաց էին, փողկապ չուներ, շապիկի եզրերը բաժանվել էին և երևան էին հանում նրա նիհար կուրծքը: Ծնկների վրա կուչկուչված վարտիքի ծայրերը բարձրացել էին, երևում էին կոշիկների ականջները:
Ներողություն, սինյոր, - ասաց նա, ցրված հայացքը պտտեցնելով չորս կողմը, - կարծում էի` վեր եք կացել:
Ես շտապեցի նրան հանգստացնել, թե հենց վեր էի կենում, երբ եկավ: Նա խնդրեց թույլ տալ իրեն կես ժամ մնալու իմ սենյակում:
Ոչ միայն կես ժամ, այլ միշտ, երբ կամենար և որքան կամենար, կարող էր օգտվել իմ սենյակից: Բայց այս անգամ ինձ շփոթեցրեց նրա այլայլված կերպարանքը:
-   Ի՞նչ է պատահել, - հարցրեցի, կարծելով, որ թաքնվում է ինչ-որ հալածողներից:
Մի քանի վայրկյան չպատասխանեց: Ես հարցս չկրկնեցի, սկսեցի հագնվել: Նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս ու ետ եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում, ավելի ամուր սեղմելով մանդոլինան կռան տակ:
-Գիտե՞ք, սինյոր, - ասաց, - կարող է մայրս գալ:
-Ի՞նչ անենք, թող գա:
Ես նրանից եմ փախել: Ուզում էր մանդոլինաս կոտրել, վառարան գցել:
-Ինչո՞ւ:
-Մինչև լույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ:
Հետո պատմեց, թե երեկ օպերային երաժշտական խմբի բենեֆիս է եղել: Ներկայացումից հետո բոլոր երաժիշտները գնացել են հյուրանոց ընթրելու: Խմբապետը Լևոնին հրավիրել էր: Ընթրիքի միջոցին մեկը վիոլոնչելով նվագել է, իմիջիայլոց, և մի իսպանական եղանակ` “Մադրիդի շրջմոլիկը”:
- Գլխիցս չէր դուրս գալիս այդ եղանակը: Ուզում էի անպատճառ սովորել այս գիշեր, որ չմոռանամ:
-Եվ սովորեցի՞ր:
-Այո:
-Ինձ համար կնվագե՞ս:
Լևոնի բնավորությունը պարզ էր: Նա կոտրատվել չգիտեր, ամեն բանի վերաբերվում էր հասարակ: Ես արդեն մի քանի անգամ լսել էի նրա նվագը: Վատ էր նվագում, թե լավ, չգիտեմ, միայն զգացվում էր և զգացնել տալիս լսողին:
Նա նստեց աթոռի վրա, գրկեց մանդոլինան:
Առավոտյան արեգակի կիտրոնագույն շողերը սփռվել էին ներս: Լևոնի աչքերը անգիտակցաբար դարձան դեպի այդ շողերը, կարծես ինչ-որ գաղտնի մագնիսի զորությամբ: Ախ, այդ վեր ուղղված աչքերը, այդ հեզ դեմքը: Անցել է ընդամենը երկու տարի, բայց կանցնեն շատ տարիներ, դարձյալ այդ օրը վառ կմնա հիշողությանս մեջ:
Ի՞նչ էր Լևոնի նվագածը` բացատրել չեմ կարող: Հիշում եմ միայն ինձ վրա գործած տպավորությունը: Կիսամերկ բևեռել էի սենյակիս մեջտեղում և լսում էի բուռն զգացմունքների վիժումը: Վիշտ և բերկրություն, փոթորիկ ու մեղմ թախիծը խառնվել էինՄադրիդի շրջմոլիկիմեջ, գոնե այսպես էր թվում ինձ: Գուցե դա մի կրակոտ, ասպետական ժողովրդի սրտի հրաբուխն էր, փոքր-ինչ կանոնավորված ինձ անհայտ մի հանճարի ստեղծագործ ուժով, բայց հետաքրքրականն ինձ համար նվագողն էր: Կարծես նյութեղեն պատանին չքացել էր, մնացել էր միայն նրա ստվերը: Նա չէր նկատում իմ ներկայությունը, քաղցր հնչյունների հեղեղով կլանված նյարդերը չէին զգում աշխարհի նյութականը: Կարծես հոգին ամբողջովին ձուլվել էր նվագած եղանակի հետ ու սլացել հեռու մի աշխարհ` ընտիր հոգիների կախարդական աշխարհը:
Երբ ավարտեց, մի քանի վայրկյան լուռ էր, անշարժ, աչքերը տակավին հառած արեգակի շողերին, որոնք հետզհետե գունատվում էին:
Ես չկարողացա ինձ զսպել, ոգևորված գոչեցի.
-Կեցցես, Լևոն, կեցցես
Բայց նա չլսեց: Անշարժ էր, նուրբ շրթունքները, որոնք միշտ սեղմված էին, դողում էին նկատելի: Հանկարծ նրա ձեռները թուլացան,գլուխը մի փոքր թեքվեց ուսին, մանդոլինան հանդարտիկ սահեց կրծքից և ընկավ նիհարիկ ծնկների վրա: Եվ նրա` դեպի շողերը հառված աչքերի մեջ նշմարեցի արցունք:
-Մանուկ, ինչո՞ւ ես լալիս, - գոչեցի կարեկցությամբ:
Նա ոտքի կանգնեց և, ճակատից հեռացնելով թանձր մազերը, տարօրինակ ձայնով արտասանեց.
Վիոլոնչելիստն ինձ ասաց` Մադրիդի շրջմոլիկը դժբախտ է եղել: Ցուրտ գիշերները երգել է գրանդի աղջկա լուսամուտի տակ և լաց եղելՆրա հայրը աղքատությունից մի օր կախվել է ծառի վրա, խեղդվել:
Այդ ժամանակ ես չհասկացա նրա խոսքերի խորքերում թաքնված բուն վիշտը և կարծեցի զառանցում էր: Արդարև, զառանցում էր նա, բայց ինչո՞ւ և ի՞նչ
-   Ախ, ներողություն, - գոչեց նա, հանկարծ ուշքի գալով, - եսանքնությունից
-   Այո, Լևոն, անքուն ես: Եթե կամենում ես` հանգստացիր սենյակումս:
-   Շնորհակալ եմ, սինյոր: Թույլ տվեք միայն մանդոլինաս թողնեմ այստեղ: Մայրս կարող է նրան վառարանը գցել: Երեկ լուսամուտով փողոց շպրտեց կիթառս ու մի քանի լուսանկարներ:
-   Լևոն, մայրդ չար կին է, - գոչեցի ես, մինչև հոգուս խորքը վրդովված այրու վայրենի արարմունքից:
Լևոնը չափազանց վշտացավ և սկսեց պաշտպանել մորը: Ոչ, ոչ, չար կին չէ նրա մայրը, ընդհակառակը, շատ բարի է: Նա սիրում է Լևոնին: Երբեմն քնած ժամանակ Լևոնը զգում է, որ իրան թաքուն համբուրում է: Նա սիրում է, բայց սերը ցույց չի տալիս: Վախենում է, որ Լևոնը երես առնի, ավելի փչանա:
-   Ավելի փչանա՞ս, - գոչեցի ես, - բայց մի՞թե դու փչացած ես:
Ի՞նչ գիտեմ, սինյոր, մայրս ասում է` “Ով յուր ծնողների կամքը չի կատարում, փուչ որդի է”:
-   Էհ, ուրեմն, ինչո՞ւ չես կատարում մորդ կամքը, - հարցրի դիտմամբ, կամենալով փորձել նրան:

Նա մի տխուր հայացք ձգեց երեսիս, ոչինչ չասաց: Ես այդ հայացքի մեջ կարդացի նրա անզորությունը` դառնալ մոր կամքի հլու զավակ: Անվիճելի էր, որ նա շուտով կհրաժարվեր կյանքի բոլոր բարիքներից, քան թատրոնից:

Առաջադրանքներ
Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:
Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:
Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Հինգերորդ մաս
Ճաշի միջոցին պատմեցի նրա տարօրինակ տրամադրության մասին: Լուիզան լսեց լարված ուշադրությամբ: Նրան նկատելու չափ շփոթեցրեց այն, ինչ որ Լևոնն ասել էրՄադրիդի շրջմոլիկիմասին: Կավալլարոն խորհրդավար ժպտում էր և գլխով հանդիմանական շարժումներ անում, Լուիզայի աչքերին նայելով: Ուսանողը նկատեց, թե Լևոնն աննորմալ էակ է, մի տեսակ հոգեկան հիվանդ: Նրա հասակի ու զգացումների մեջ չկա համերաշխություն: Իսկ ուղեղը զարգանում է անկանոն: Այս նկատողությունը չափազանց վրդովեցրեց Կավալլարոյին: Չխնայելով ռուս լեզվի քերականական կանոնները, նա սկսեց հակաճառել:
- Հոգեկան հիվանդ, հոգեկան հիվանդ, վերջին ժամանակ կարծես գիտությունները հենց նրա համար են սովորում, որ բոլոր տաղանդավոր մարդկանց հիվանդ համարեն: Ոչ, պարոններ, իսկական հոգեկան առողջները հենց Լևոններն են: Միայն նրանք դժբախտ են սինյոր ստուդենտ, հասկանո՞ւմ եք, դժբախտ, որ չեն ծնված կյանքի բարեհաջող պայմաններում: Փոխանակ գիտականորեն բացատրելու այդ պատանիների հոգին, օգնեցեք նրանց, ահա ինչ: Մի թողեք ադամանդը փողոցի ցեխի մեջ: Ափսոս է Լևոնը:
- Նա օրեցօր հալվում է մոմի պես, - շարունակեց Կավալլարոն կարեկցաբար, - նրա կազմը նուրբ է, չի կարող դիմանալ այդ տեսակ ապրուստի: Երբեմն գիշերը, հազիվ անկողին պառկած, վեր է կենում, գնում կանգնում է կասի առջև, առանց վերարկուի, մի քանի կոպեկ վաստակելու համար: Վաստակածի մի մասն էլ թատրոնի վրա է ծախսում: Ահա վաղը սինյորա Բարբինիի բենեֆիսն է: Դա նրա ամենասիրելի երգչուհին է: Համոզված եմ, որ այժմ իրան տանջում է, որպեսզի կարողանա որևէ կերպ վաղվա ցույցերը գեղեցկացնել
Հետևյալ երեկո ես թատրոնում էի: Նստած մի բարեկամ ընտանիքի հետ օթնյակներից մեկում, նայում էի դեպի վերնահարկ: Բազմաթիվ գլուխների մեջ, վերջապես, տեսա Լևոնին: Արմունկները պատնեշին հենած, գլուխն ափերի մեջ բռնած, աչքերը հառել էր բեմին: Նրա մի կողմում կանգնած էր բանաստեղծ Չաուշենկոն, մյուս կողմում` Իցկո Մարգուլիսը:
Երբ բեմի վրա երևաց երգչուհի Բարբինին, Լևոնը գլուխը բարձրացրեց և ամենից առաջ ծափահարեց: Նրան հետևեցին Չաուշենկոն և Իցկոն, հետո վերնահարկի մի մասը: Նույն վայրկյանին մի քանի տասնյակ ձեռներ ձգեցին բեմի վրա ինչ-որ սպիտակ ու կարմիր ծաղիկներ, նաև թղթի թերթիկեր: Գոյացավ մի ֆանտաստիկ անձրև: Պարտերն ակամա հափշտակվեց, և ամբողջ հինգ րոպե թատրոնը թնդում էր բուռն ծափահարություններից: Վերցնելով յուր գլխին տեղացող անձրևից մի կաթիլ` մի ծաղիկ, երգչուհին սեղմեց սրտին, անդադար գլուխ տալով աջ ու ձախ, հետո աչքերը բարձրացրեց դեպի վերնահարկ և օդային համբույրներ ուղղեց պատանի երկրպագուներին: Այս ավելի ոգևորեց նրանց և ավելի զորացրեց աղաղակներն ու ծափերը:
Լևոնը յուր մարմնի կիսով դուրս էր եկել պատնեշի ետևից: Կարծես ձգտում էր ծաղիկների հետ ընկնել երգչուհու ոտների տակ իբրև կենդանի զոհ գեղարվեստի:
Անցավ առաջին գործողությունը, երկրորդը, երրորդը: Լևոնի ոգևորությունը սաստկանում էր երգչուհու հաջողության հետ զուգընթաց:
Նա մերթ ծափահարում էր, ձեռները գլխից վեր բարձրացրած, մերթ աղաղակում. Էվիվա, բրավա, բրավի սսիմա”…
Վերջին գործողության կեսում Լևոնը հանկարծ չքացավ Չաուշենկոյի և Իցկոյի հետ, մինչև ներկայացման վերջը չերևաց այլևս:
Դուրս գալով խուռն բազմության հետ փողոց, տեսա հետևյալը:
Թվով երեսուն-քառասուն ոստիկաններ կազմել էին մի ընդարձակ շրջան` հեղեղված էլեկտրական ահագին լապտերների առատ լույսով: Թատրոնից դուրս եկողները հավաքվում էին շրջանի ետևում: Մուտքի մոտ մի կողմում խռնված էին հարյուրի չափ համալսարանական ուսանողներ, մյուս կողմում կանգնած էին երկու կանոնավոր շարքերի բաժանված մի խումբ պատանիներ տասնհինգից մինչև քսան տարեկան:
Ուսանողներից մի տասը հոգի ձեռներում բռնած էին մի-մի փոքրիկ փունջ ծաղիկների, իսկ պատանիները` մի-մի վառ կերոն:
Տեսարանը գեղեցիկ էր, հետաքրքրական: Գիտեի, որ Լևոնը հետին դեր չի կատարում նրա մեջ: Քաշվեցի մի կողմ և աչքերով որոնեցի նրան: Դժվար չէր գտնելը: Նա կանգնած էր պատանիների շարքերից մեկի գլխին, ձեռքին մի երկայն ձող, որի ծայրում վառվում էր հաստ մոմի կտորը: Ցուրտ չէ՞ր զգում նա առանց վերարկուի, նույնիսկ առանց կրկնակոշիկների, յուր բարակ պիջակում: Երևի չէր զգում, թեև եղանակը բավական ցուրտ էր: Նա հափշտակված էր յուր դերով, աշխատում էր կարգ պահպանել պատանիների շարքում: Կերոնների հրեղեն լեզվակները էլեկտրական ահագին լապտերների լուսո ներքո ներկայացնում էին դեղնագույն աղոտ բծեր` տկար, որպես աստղերը լուսնյակ երեկո:
Լևոնի նիհար դեմքը ստացել էր մի տեսակ բաց-մանիշակագույն երանգ: Նա հիշեցնում էր դեկադենտ նկարչի քմահաճ վրձինի տարօրինակ ստեղծագործություն:
Սակայն այդ հիվանդոտ դեմքի վրա աչքերը փայլում էին հղկած պողպատի պես: Չորս կողմից էլեկտրականությամբ հեղեղված` նրա մարմինը գետնի վրա չէր ձգում ստվեր. նա ինքը, կարծես ստվեր լիներ: Նրա շարժումները արագ էին, ջղաձգական, լի ավյունով: Երբ խոսում էր, նույնիսկ հեռվից ինձ թվում էր, որ խոսում են նրա բոլոր նյարդերը, սրտի բոլոր թելերը: Ահագին բազմության մեջ ձայնն ինձ չէր հասնում, բայց գրազ կգայի, որ այդ ձայնը դողում էր հոգեկան բարձր հաճույքից յուր բոլոր ելևէջներով: Լևոնը երջանիկ էր:
Երբ երգչուհին դուրս եկավ թատրոնից երկրպագուներով շրջապատված, Իցկո Մարգուլիսն ամենից առաջ աղաղակեց. “ուռռա”: Չաուշենկոն, գավազանով ետ հրելով նրան, մոտեցավ երգչուհուն ու տվեց նրան յուր ձեռքի թաթը: Անշուշտ, այդ նրա ոտանավորն էր, հատկապես օրվա առիթով գրված:
Լևոնը գդակը վերցրեց և օդը գցեց: Նրա թանձր մազերից երկու շերտ ընկան նուրբ ճակատի վրա: Նրա օրինակին հետևեց պատանիների ամբողջ խումբը: Երևան եկավ Չաուշենկոյի նեղ, երկայնաձև գլուխը, հարթ, նոսր մազերով:
Եվ կիսամերկ, կիսաքաղցած պատանիների տհաս ձայները`”բրավա, բրավի սսիմա”, խառնվելով միմյանց, կարծես, սառեցին ձմեռային օդում: Այդ վայրկյանին ես անիծեցի մտքումս երջանիկ երգչուհուն, որ թեկուզ ակամա, խելքից հանել էր այդ մատաղահաս էակներին և վտանգի էր ենթարկում նրանց կյանքը, ով գիտե, գուցե և հոգին:
Մի՞թե, արդարև, գեղարվեստն այնքան անողոք է յուր բարձրության վրա, որ յուր առջև ծունկ է չոքեցնել տալիս նույնիսկ անմեղությանը:
Երբ երգչուհին մոտեցավ թատրոնի առջև սպասող փառահեղ կառքին, մի քանի զույգ ձեռներ սկսեցին արձակել ձիերը: Կարծես թե Լևոնն է սկզբնապատճառը և շտապեցի մտքումս հայհոյել բարեկամիս: Սակայն դեռ լավ չէի ճանաչում նրան: Նայեցի` չկար ոչ լծվողների և ոչ լծողների մեջ: Դրանք բացառապես ուսանողներ էին, որոնց թեթևամտությունը, երևի, անասնության էր հասնում:
Լևոնի խումբն աջ ու ահյակ ուղեկցում էր կառքին` վառ կերոններով: Երգչուհին մեկ-մեկ ընդունում էր ուսանողներից փնջերը, փետում ու ծաղիկները սփռում պատանիների վրա, իսկ ուսանողներին վարձատրում էր օդային համբույրներով:
Ճեղքելով ամբոխը, ես մոտեցա բարեկամիս:
-   Ա, դուք է՞լ այստեղ եք, - գոչեց նա, հևալով, - լսեցի՞ք, ինչպես երգեց, լսեցի՞ք
-   Այո, Լևոն, հիանալի երգեց: Բայց այդ ուսանողներըԻ՞նչ են անումՄի՞թե դու հավանում ես այդպիսի ցույցեր:
-Աստված մի արասցե:
-Մենք անասուններ չենք, - ասաց Իցկո Մարգուլիսը:
-   Այո, մենք մարդիկ ենք, - գոչեց Չաուշենկոն վրդովված, - էյ, պարոնայք ստուդենտներ, մի ձգեք ձեր մունդիրի վարկը, էյ, պարոններ, ամոթ է
 -  Մտիկ արեք, - գոչեց Լևոնը, - ինքն էլ չի հավանում, ուզում է իջնել կառքից
Բայց ոչ չի իջնումԱՎիտյա, Պետրո, Մերգել, Խայս, հանգցրեք կերոններըՈչ, ոչ,ոչ, սպասեցեքՆա իջնում է կառքիցԻջավ, իջավՁիերը լծում ենԿարի սսիմա, կեցցե Բարբինի, էվիվա, բրավա, բրավի սսիմա, առաջ, առաջ
Եվ, կերոնը բարձրացրած, աղաղակելով, չքացավ ամբոխի մեջ, յուր հրեա և հույն ընկերների հետՆրան հետևեց Չաուշենկոն, լայն վերարկուի փեշերը օդի մեջ ֆռֆռացնելով պատառոտված առագաստների պես
Ես տուն վերադարձա ծանր տպավորության տակ: Այդ գիշեր երազումս տեսա Լևոնի հորը: Թշվառ վարսավիր: Նա հարբած, կեղտոտ ու պատառոտված հագուստում շնթռկել էր թատրոնի մուտքի առջև: Անցորդները հեգնում ու ծիծաղում էին նրա անհույս սերը, որ ով գիտե, գուցե առաջացել էր գեղարվեստի սիրուց: Այսպես էի ես միշտ պատկերացնում վարսավիրին, այսպես էլ տեսա նրան երազումս
Զարթնելով, փափագ զգացի Լևոնին տեսնելու: Բարձրացա վերև: Տանը չէր: Մայրն ինձ հանդիպեց արտասուքը աչքերին և գանգատվեց, թե գիշերը տուն է վերադարձել երեք ժամին: Այսօր զարթնել է թե չէ, իսկույն տնից դուրս է եկել:
-   Պարոն, - աղերսեց այրին, - դուք կարող եք նրան խելքի բերել: Նա սիրում է ձեզ, կլսե ձեր խոսքերը: Նա գնում է հոր ճանապարհով: Վերջն իրան հարբեցողության կտա և շան պես կթավալվի փողոցներում:
-Նա այդ չի անիլ, խելոք է:
- Ախ, պարոն, կարծում եք հայրը հիմա՞ր էր: Ոչ, նա էլ խելոք էր: Բայց խելքից հանեցին, օրս սևացրին: Ամուսնուս ձեռքիցս խլեցին, չեմ ուզում որդուս էլ խլենՊարոն, օգնեցեք, ես մայր եմ, հասկանո՞ւմ եք, մայր
Այո, մայր էր այդ կինը, գիտեի, որ սիրում էր որդուն ու տանջվում նրա պատճառով: Այժմ խղճում ու մինչև անգամ ցավակցում էի նրան, բայց դարձյալ անախորժ էին նրա անվերջ գանգատները, նրա եսամոլ հոգացողությունը որդու համար:
Կեսօրից հետո կրկին բարձրացա վերև: Այս անգամ Լևոնը տանն էր, բայց անկողնում պառկած: Նրա վտիտ այտերի վրա նշմարեցի անսովոր կարմրություն: Բռնեցի բազուկը. երակը զարկում էր ուժգին: Անշուշտ երեկ մրսել էր: Բայց չէր հանձն առնում հիվանդությունը: Նա ուրախ էր և, օգտվելով մոր բացակայությունից, հայտնեց յուր ուրախության պատճառը: Բարձի տակից հանեց մի լուսանկար և, ցույց տալով հարցրեց.
-   Ճանաչո՞ւմ եք:
-   Այդ երեկվա երջանիկ երգչուհու լուսանկարն էր:
Իմ սիրելի արտիստին”, կարդացի լուսանկարի ճակատին:
- Ամենքն էլ ինձ արտիստ են կոչում, - ասաց Լևոնը, - չգիտեմ ինչու: Այսօր գնացել էի նրան շնորհավորելու երեկվա հաջողության համարԾաղիկներ էի տարել: Հրավիրեց ներս, կոֆեով հյուրասիրեց: Բավական խոսեցինքհարցնում էր` ինչքան եմ վաստակում: Խաբեցի, ասացի` հայրս ժառանգություն է թողել: Վախենում էի, որ փող առաջարկի ինձ:
Նա նվիրեց ինձ յուր լուսանկարը
Ես համբուրեցի նրա ձեռքը, նա էլ իմ ճակատը: Օ, սինյոր, ես շատ երգչուհիներից ունեմ այդպիսի նվերներ, ահա, այն ալբոմը լիքն է
Եվ այս վարձատրությամբ նա գոհ ու երջանիկ էր:
Բայց ես մի լուսանկար ունեմ, - շարունակեց նա, - ալբոմում չեմ պահում: Մայրս սպառնում է բոլորն այրել, վախենում եմ այս մեկն էլ այրիիսկույն ցույց կտամ
Նա բարձրացավ տեղից, պիջակի գրպանից հանեց մի ծրար, ծրարի միջից թանկագին լուսանկարը: Ես կարդացի հետևյալ մակագիրը. “Իմ ապագա երկրպագուինԼուիզա”:
Օհ, ճիշտ է, բոլորովին ճիշտ, սինյոր: Ես նրա ապագա երկրպագուն կլինեմ: Լուիզան փայլուն ապագա ունի, կտեսնեք, սինյոր, կտեսնեքԲայց այս ի՞նչ է, գլուխս պտտեց, պառկեմ
Երբ տիկին ԱլմաստըԼևոնի մայրըներս մտավ, խորհուրդ տվեցի բժիշկ հրավիրել: Լևոնը գլուխը բարձրացրեց, նստեց անկողնում: Ի՞նչ բժիշկ, ո՞վ է հիվանդ, հարկավեր չէ բժիշկԵս հասկացա նրա միտքը, վախենում էր, որ բժիշկն արգելի նրան տնից դուրս գալու:
Երեկոյան յոթ ժամին երրորդ անգամ բարձրացա վերև և նրան չտեսա:
Տիկին Ալմաստն ասաց, թե իմ դուրս գալուց հետո թաքուն հագնվել է ու փախել
Անմիտ պատանի. նա վտանգի է ենթարկում յուր կյանքը: Ես իսկույն դուրս եկա փողոց, գիտեի ուր կարող է լինել: Հանդիպեցի նրան թատրոնի մուտքի առջև:
- Պարոններ, չե՞ք կամենում պրոգրամ գնել, - դիմում էր նա անցորդներին, առաջարկելով նույն օրվա ներկայացման ծրագիրը:
Մարդիկ անցնում էին անտարբեր, անգամ չնայելով նրան, իսկ ոմանք կոպտությամբ գոռում էինգնա, կորիր”: Եվ Լևոնի հպարտ հոգին կրում էր այդ վիրավորանքները համբերությամբ: Իմ սիրտը մորմոքվեց, երբ նայեցի նրա կապտած դեմքին:
- Գնա տուն, գնա, - խնդրեցի ես, - դու բոլորովին հիվանդ ես
- Ով ասաց հիվանդ եմ: Մա՞յրս: Նա միշտ կամ իրան է հիվանդ երևակայում, կամ ինձ: Այս երեկո նոր օպերա է ներկայացվում, ես տուն գնամ: Ոչ, սինյոր, ահա իմ տունը
Նա ցույց տվեց թատրոնը և ժպտալով հեռացավ: Հեռվից լսում էի նրա ձայնը.
Պարոն, պրոգրամ, պրոգրամ, չե՞ք կամենում, նոր օպերա է, հետաքրքրական, պրոգրամ, հատը տասը կոպեկ
Մյուս օրն առավոտյան դարձյալ բարձրացա վերև և էլի նրան անկողնում տեսա:
Միևնույն տանը բնակվում էր մի հրեա բժիշկ: Շտապեցի նրան  հրավիրել: Քննեց հիվանդին, գրեց ինչ-որ դեղ: Երկու օր հազիվ կարողավանք Լևոնին տանը պահել, երկրորդ երեկո լաց եղավ, երբ արգելեցինք թատրոն գնալ: Բարեբախտաբար, երրորդ օրը տաքությունն անցավ:

Ձմեռային սեզոնը վերջացավ:
Առաջադրանքներ

1. Մգեցրած նախադասությունները մեկնաբանի՛ր:
2. Ներկայացրո՛ւ երիտասարդության վերաբերմունքը արվեստի նկատմամբ:
3. Վերնագրի՛ր հատվածը:

Վեցերորդ մաս 
Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքը: Այդ օրը տխուր էր ոչ միայն Լևոնի, այլև ինձ համար, այնքան արդեն վարժվել էի հարևաններիս շրջանին:
Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներին: Հրաժեշտ տալիս` Կավալլարոն երեք անգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ
Հենց նույն օրը Լուիզան ինձ ասաց, թե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա: Հարցը վճռված էր. սինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքի հետ:
Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակը, ինձ այնպես թվաց, որ լուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեց: Գուցե այդ նրանից էր, որ նույն օրերը նա առհասարակ շատ տխուր էր տրամադրված: Մեծ պասի առաջին շաբաթն էր, թատրոնները փակ էին: Լևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը գտնվող գեղեցիկ պարտեզը, նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանը: Հետո գլուխը կրծքին թեքած, ով գիտե ինչ խորհրդածությունների մեջ, վերադառնում էր տուն:
Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառը, նվագում էր: Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագում: Մի անգամ թախանձեցի նրան կրկնելՄադրիդի շրջմոլիկը”. մերժեց:
Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները:
Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ոչ նախկին սիրով, դրաման օպերայի չափ չէր սիրում, մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էր մի ուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր: Նա  ամեն օր գալիս էր ինձ մոտ, վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում Մադրիդի շրջմոլիկը: Երբեմն հանկարծ ընդհատում էր նվագը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա ու դուրս վազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար ու երկար հարցուփորձ անում առաջիկա ճամփորդության մասին: Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրա հարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:
Գիտե՞ք, - դարձավ ինձ մի անգամ Ռաիսան, - նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա: Այո, կարող եմ երդվել, որ սիրահարված է:
- Զգույշ եղեք օրիորդ, - ասացի ես, - Լևոնը կլսի ու կվշտանա
Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա` միգուցե որդին ենթարկվի հոր վիճակին: Բայց բարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհու շրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը: Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսել Լևոնի նվիրական զգացմունքների մասինՀասավ վերջապես, օրիորդի ուղևորության օրը:
Մի շաբաթ էր, Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում:
Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.
Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է:
-   Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն, - ասացի ես:
Այո, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լինի:
Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամին: Մենք սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի, Լևոնն ամենից առաջ եկած կլիներ այնտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելի էր. ի՞նչ կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:
Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը:
Նա շատ ազնիվ մարդ է, - ավելացրեց տանտիրուհիս ուրախ-ուրախ, - հարազատ եղբոր պես կնայի Լուիզային: Ես աղջկանս բաց չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն
Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով, որ մինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով: Մի վայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր, հրճվում յուր ճամփորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանում առանձին-առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով և այդ հույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց հետո նա կվերադառնա մշակված, կատարելագործված ձայնով, կսկսի երգել օպերայում: Տեսեք, ինչպիսի՞ հաջողություն կունենա, որքան երկրպագուներ:
-  “Իսկ նա՞, - անցավ մտքովս ակամա, նրա մասին չե՞ս մտածում”:
Բայց ուր է Լևոնը, - հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը, - ահ իմացա, ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելիս տեսա նրան ծաղկավաճառի խանութում: Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակԱհա նա, գալիս էՏեսեք` ինչ է բերում, չէ՞ի ասումԱնուղղելի է
Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր:
Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:
Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից:
Եթե օրիորդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լևոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան: Բայց նա նրբազգաց գտնվեց, իսկույն ըմբռնեց Լևոնի հոգեբանությունը և այնպես հայտնեց յուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից, այնպես գովեց նվերը, որ պատանու այտերը կարմրեցին ներքին հաճույքից:
Այդչափ սրտագետ չգտնվեց Ռաիսան, նա հարցրեց Լուիզային.
-Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում:
-Այո, - պատասխանեց սինյորա Ստեֆանիան:
- Մի՞թե նա այնտեղ է, - հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով:
- Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար, - պատասխանեց սինյորա Ստեֆանիան մի առանձին հաճույքով:
Այն հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար չքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին:
Բայց Լևոնը գիտեր զսպել իրան չափահաս տղամարդի պես: Նա ասաց.
- Այդ լավ է: Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային:
Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ: Նա արավ ավելի, քան կարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որ վարակված չէր նախապաշարումներով:
Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ ևհամբուրվեց նրա հետ պարզ ընկերական կերպով: Հետո, շտապ-շտապ սեղմելով մեր ձեռները, փունջը ձեռին բարձրացավ կառախումբ:
Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբար բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից
Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ: Մի քանի րոպե ևս և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպես անաղմուկ, որ կարծես նավ էր լողում: Այն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկը բարձրացնելով, գոչեց իտալերեն.
-Բարի ճանապարհՑտեսությունՇուտով
Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով: Ճանապարհին Լևոնը մի բառ անգամ չարտասանեց: Լուռ էի և ես, չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը: Թե նա տանջվում էր` այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով` այս էլ երևում էր:
Բայց թե ի՞նչ էր մտածում` այս չիմացա. երևում էր միայն, որ նրան զբաղեցնողը սովորական մի միտք չէ
Ես հրավիրեցի նրան սենյակս: Ինչ-որ պատճառով հրաժարվեց գալ:
Արագ-արագ բարձրանալով վերև, չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ:
Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա:
Ինքը չէր գալիս սենյակ, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում:
Ուշ գիշերին տուն է գալիս, երբ ես քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ: Բայց լավ որդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմությունանիծվի նա
- Տիկին, - գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջ անեծքներից, - նա ձեր ծախքը տալիս է, հերիք է, էլ ի՞նչ եք ուզում
Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հեռու դրեց: Երևի, շատ էի բարկացած, և նա չէր սպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի, ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնե այդպես էր համարում իրեն:
- Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, ուր է գնում ամեն օր, - հարցրի ես, ձայնս մեղմացնելով:
Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ: Կիթառն էլ ամեն օր հետը տանում է: Բայց ես կիմանամ` ուր է գնում, կիմանամ, չեմ թողնի, որ կորչի հոր պես
Զարամանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին: Ես կատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայի սեղանատունը զրկվել էր իր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հիշում Լուիզայի մետաղային ձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելու հենց երկրորդ օրը դաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով:
Չկար ոչ նվագող, ոչ երգող, ոչ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղված էին իրանց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենց սենյակները:
Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի սինյորա Ստեֆանիայի դրությունը: Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ գնայի, խեղճ կինը պիտի տուժեր:
Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էի: Այստեղ բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջ նավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդ տեսարանից: Նստած ամբոխից հեռու մի առանձին նստարանի վրա` երաժշտություն էի լսում: Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որ տասն օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նա այժմ, - հարցնում էի ինքս ինձ, և հարցը մնում էր հարց:
-   Բոնժուր, մոսյո, - լսեցի մի թույլ թոքախտավոր ձայն:
Գլուխս  բարցրացրի և իմ առջև տեսա Չաուշենկոյին Իցկո Մարգուլիսի հետ: Այս հանդիպումն ինձ ուրախացրեց: Ես սեղմեցի նրանց ձեռը և իսկույն հարցրի Լևոնի մասին:
Չաուշենկոն հաստ գավազանը բարձացրեց լայն վերարկուի տակից և, ցույց տալով նավահանգիստը, թատրոնական եղանակով ասաց.
-   Այնտեղ է:
Չաուշենկո, ինչո՞ւ այսօր ձևերդ տրագիկական են, ասաց Իցկոն:
- Որովհետև, սիրելի ջհուդիկս, այնտեղ է կատարվում կյանքի տրագեդիան: Մարդիկ տանջվում են ու մեռնում խավարի մեջ: Գնանք, տար ինձ այնտեղ, Իցկո: Չաուշենկոն արիստոկրատ բանաստեղծներից չէ, որոնք խորշում են ամբոխից: Մաքսիմ Գորկիի գրածները չես կարդացել, Չաուշենկոյինը կկարդաս: Ութ տարի ուսումնասիրել եմ արճիճային աշխարհը. այժմ ուզում եմ ուսումնասիրել նավահանգստի ամբոխը: Գնանք, պարոն, - դարձավ նա ինձ, - դուք էլ գրող եք, գնանք, մի ամաչեք:
-   Գնանք, ուր ուզում եք, միայն թե Լևոնին ցույց տվեք:
-   Իցկոն մեզ կառաջնորդի: Նա խավարի ծնունդ է: Հայրը նավահանգստում հին լաթեր ու երկաթ է ժողովում պիտի իմանա խավար աշխարհի բոլոր խորշերը յուր ձեռի ափի պես:
-   Իսկ դու պիտի լուսավորես այդ խավար աշխարհը, ահա դրանցով, - ասաց Իցկոն, զարկելով բանաստեղծի ձեռքի գրքույկներին: - Քանի՞ օրինակ ես վերցրել: Տա՞սը: Կջախջախենք, միամիտ կաց:
Նա ձախ ոտը բարձրացրեց և, աջ ոտի վրա ոստոստալով, վազեց առաջ:
Օդեսայի նավահանգիստը քաղաքի հետ միացած է մի հսկայական քարե սանդուխքով, որի բարձրության վրա բուլվարի մեջտեղում կանգնած է քաղաքի հիմնադիր Ռիշիլիեի արձանը, իսկ ստորոտում կառուցված է մի փոքրիկ եկեղեցի նավահանգստի բնակչության համար:
Մենք իջանք այն սանդուղքով, մտանք մի աղեղնաձև լայն փողոց:
Այդ վերջին փողոցն է դեպի ծովափը, այնուհետև ամբողջ նավահանգստի երկարությամբ բարձրանում էԷսթակադան”` երկաթուղու բեռնակիր գնացքների համար կառուցված կամուրջը: Գիշեր-ցերեկ այս հսկայական կամուրջի վրայով սուլելով անցնում են շոգեկառքերը, քարշ տալով վագոնների երկայն շարքերը, իսկ ներքև բազմաթիվ կամարների տակով անցուդարձ են անում բեռնակիր սայլեր, նավաստիներ, բանվորներ: Այդ մի աղմկալի վայր է, մի բարդ հանգույց ծովային և ցամաքային կյանքերի միջև: Շոգենավերի թանձր ծուխը, նավաստիների կոշտ ձայները, էսթակադայի խուլ թնդյունները գնացքների ծանրությունից, կայարաններում կուտակված քարածխի փոշին` այս բոլորը ընդհանուր առմամբ անսովոր մարդու վրա ճնշող տպավորություն են գործում:
Իցկո Մարգուլիսը մեզ առաջնորդեց քարածխի փոշով ծածկված փողոցի խորքը: Երբ եկեղեցուց հեռացանք երկու հարյուր քայլ, դեպի աջ, մեր առջև բացվեց օղետների, ստորին տեսակի թեյատների ու պանդոկների մի ամբողջ ավան: Այստեղ էր վխտում նավահանգստի բնակչության մեծ մասը:
Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններն ամբոխի աղաղակների, երգերի, գոռում-գոչյունների, հիշոցների ու անեծքների հետ:
Նրանք, որոնք ժամանակ ու միջոց ունեին, ուտում, խմում ու հարբում էին պանդոկներում, վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը:
Իսկ նրանք, որոնք միմիայն խմելու համար փող ունեին, մտնում էինՄոնոպոլիկրպակները: Այստեղ վերցնելով կնքված շշերը` դուրս էին գալիս փողոց և բովանդակությունը դատարկում իրանց բերանները: Օղին արգելվում է խմելՄոնոպոլիկրպակներում, ուստի հարբեցողությունը, որ առաջ քիչ թե շատ ամոթ ուներ և թաքնվում էր օղետների պատերի մեջ, այժմ թագավորում է փողոցում ամենայն համարձակությամբ: Եվ ահա նրա ողորմելի զոհերը թավալված են կրպակների առջև, մայթերի վրա, փողոցի մեջտեղում սայլերի ու կառքերի տակ ջարդվելու վտանգի ենթակա:

Իցկոն կանգ առավ մի մեծ պանդոկի առջև, որի դռների ճակատին գրված էր. “Արքայական յախտա”:
Առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային:
3. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:
4. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային:
5. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան:  

Յոթերորդ մաս

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:

Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:

—Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ:

—Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր...

Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:

—Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գոռալ:

—Չարժե՞, չարժե՞, սինյո՜ր, դուք է՞լ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս... այո՛, ձախը... Գիտե՜ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուրվարի ներքևում էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը, բռնեց ետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններըս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան` բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՜վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին` չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս... “Հանի՛,— ասաց ձեռքերս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն”: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կրծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատել... Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...

—Ուրեմն կոշիկներիդ համար ես լալիս,— ասացի ես, մոտավորապես հասկանալով բանի էությունը:

—Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկիս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...

Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...

Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:

—Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՜ն սրիկաները... Ով գիտե, հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ պիտի անեմ...

Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն չհամարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր է միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:

—Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով հատակին,— հույս կա, հույս կա գտնելու:

—Այո՜,— ուրախացա ես երեխայի պես:

—Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՞ւմ եք Իցկոյի հորը: “Մոշկա սելյոդկա” են կոչում նրան: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ, իսկույն: Մա՛մա, ներս եկ, տուր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...

Հակառակ մոր կամքին, նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:

Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի` ինչ ողբ պիտի բարձրանար և որքան անիծեր որդուն:

Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...

...Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Ընկերները` Շաուշենկոն և Իցկոն, հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, հագուստով պառկում անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր` ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:

Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը, կտրատում էին սիրտս: Այնինչ` այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր իր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա, կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ ետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող ժողովել: Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու:

Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերակենդանացրեց նրա հույսեևը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն էր: Գրեթե օր չէի անցնում, որ նա չհարցնի.

—Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:

Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:

—Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:— Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.

—Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան նշանավոր երգչուհի դառնալով կգոռոզանա՞:

Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրան արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքն իմանալ` արժանի՞ եմ համարում իրեն Լուիզային, թե՞ ոչ:

Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ` օրից օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.

—Այո, կգոռոզանա: Նա այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է...

—Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած:

—Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:

—Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:

—Այո՛, բարեկամս, ուղարկում է, բայց ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ ու դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում` գիմնազիաստներին միմյանց նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՜խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր` նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:

Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:

—Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու համար:

Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.

—Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:

—Ի՞նչ է պատահել:

—Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ... հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա՛...

Եվ ծոցից հանելով հեռագիրը ցույց տվեց ինձ:

—Այդպես անսպասելի՞, —գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ—որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:

—Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՜խ, վերջապես, որքա՛ն ուրախ, որքա՛ն ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է` բարի, քաղաքավարի, լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ. Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...

Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:

Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն, հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնի էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:

Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները...

—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա...

Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր:

—Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային:

—Այո՛, իհարկե:

—Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:

—Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:

—Լուիզան այժմ Միլանում չէ:

—Ո՞վ ասաց:

—Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:

—Հապա որտե՞ղ է:

—Պարիզում:

—Ո՞ւմ հետ...

—Կավալլարոյի...

—Կավալլարո՞,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ:

—Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից` սրտիս ծանրությունից ազատվելու համար:

Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին. մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:

—Տեսա՞ր որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...

Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացմունքներն այնքան ժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով.

—Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել...

—Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:

—Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:

—Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:

—Սինյոր...

—Չարժե, չարժե,— կրկնեցի ես վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:

—Լուիզան բարձր է... Լուիզան հրեշտակ է...

Այլևս նա չկարողացավ իրեն պահել. գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր—կտոր է լինում:

Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:

—Նա տխո՞ւր էր,— հարցրի ես:

—Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ:

Կիթառը տանն է, մանդոլինան` սենյակում.— պարզ է, նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին. ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դերիբասյան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկար: Օրը կիրակի էր: Մտածեցի գուցե Հայոց եկեղեցումն է. կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր:

Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտահոգ: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան:

Դարպասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ—որ “կարևոր” գործի համար: Եղել էր պանդոկներում, “Խերսոն” շոգենավի վրա, հարցրել էր, նավաստները այսօր նրան չէին տեսել:

Պատմեցի նրան պատահածը:

—Օ՜, ունայնություն,— գոչեց բանաստեղծը յուր սովորական ոգևորությամբ,— ես միշտ ասել եմ, որ սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա: Օ՜հ, ինչքա՜ն էր խոսում նրա մասին, ինչպե՜ս հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... Նա տաքարյուն է...

Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնն այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան:

Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ, այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանա:

—Ա՜խ, սինյոր, այնպես ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել:

“Մի՛գուցե և ինձ”,— մտածեցի ես, գրեթե երկյուղով` նայելով նրա սյուների պես հաստ ու ուժեղ կռներին:

Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է իր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել:

—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագիրը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ—խեթ ապշած, որ կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես, առանց դեն ասած. “Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է”: Առհասարակ շատ օտարոտի էր...

Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին:

Իցկոյին հանդիպեցի յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Պարզվեց, որ Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր. Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել:

Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն վեր ու վար թռչկոտելով գոչեց.

—Իհե՛, իհե՛, խեղճ Լևոն...

Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում էր Լուիզայի մասին և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց ասած, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր “Ալեքսանդրյան պուրակ” կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դնում ու մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավերին: Քանի՜—քանի անգամ Իցկոն հանդիպել էր նրան այս դրության մեջ և նա ասել է. “Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...”:

—Գնա՛նք Ալեքսանդրյան պուրակ, այնտեղ է երևի,— առաջարկեցի ես:

Տասը րոպեյում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկարությամբ և լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը...

Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրենց կորցրած ընկերոջը:

Վատ նախազգացումն ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում է Լևոնի և միայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ: Հարբած, կեղտոտ վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...

Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանի վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի: Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, որ Լևոնը առաջին անգամ նվագեց “Մադրիդի շրջմոլիկը”: Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...

Իսկ այնտեղ, հարևան սենյակում, ուտում—խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն, ուրախ ծիծաղը, որ առատ—առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կես քուն և կես արդուն դրության մեջ լսեցի ինչ—որ դղրդոց. վեր թռա տեղիցս... Դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեյին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղ հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ:

—Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց:

Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր, հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Նրանց ետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն:

Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ պարզ հասկացա: Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն:

Լևոնին հանել էին ջրից նավաստիները “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...

Առաջադրանքներ

1. Համոզի՞չ  է ստեղծագործության ավարտը։ 

2. Գրի՛ր քո հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։


Комментариев нет:

Отправить комментарий