воскресенье, 11 марта 2018 г.

Ծառզարդար

Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան 
գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք 
հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում
 ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի
 բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»:
Ծաղկազարդը, ըստ էության, բխում է  բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի 
պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը 
զարդարում էին զանազան գունավոր լաթերով: 

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն բերելու ավանդույթը 
ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: 
Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար: Իսկ տան մեջ 
պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:
Չնայած Ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում 
նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն 
տղամարդիկ, պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:
Ծաղկազարդի խոհանոց
Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էին` կարմիր ձուն, ձկնեղենը, 
փլավը, ձվով տապակված բանջարեղենը, վերջում` թանձր եփած թանով սպասը կամ 
կաթով ճաշը:
Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: 
Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:
Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ:
Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

Комментариев нет:

Отправить комментарий