пятница, 16 марта 2018 г.

Կոշ

Կոշը հետաքրքիր և տեսարժան վայրերով հարուստ գյուղ է Արագածոտնի մարզում: 
Բնակչությունը զբաղվում է հիմնականում անսնապահությամբ, մեղվպահությամբ և պտղաբուծությամբ: 
Կոշի խառը, իրար զուգահեռ փողոցներում հեշտ է մոլորվելը, բայց մարդիկ բարեհաճ են, սիրով օգնում են ուղեկցում: 
Տեսարժան վայրերը
  • Սուրբ Ստեփանոս եկեղեցի. 7-րդ դար
  • Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 13-15-րդ դար
  • Սուրբ Գևորգ . 19-րդ դար
  • Կոշի ամրոց
Սուրբ Ստեփանոս եկեղեցին հետաքրքիր և հին կառույց է: Պատրաստված է տուֆից, գմբեթաձև է: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։
Արևելյան հատվաում մատուռի հիմք կա: Մյուս կողմում խաչքարերով հարուստ գերեզմանատուն: 

Փոքրիկ բլրի գագաթին կանգնած է Կոշի ամրոցը: Կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից: Հայոց Տիրան թագավորը կուրացվելուց հետո բնաություն էհաստատել Կոշում, որտեղ էլ և թաղվել է: 

Կոշը հնում կոչվել է Կվաշ: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր, վարելահողեր:
Համայնքի հիմնախնդիրներ.  կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Комментариев нет:

Отправить комментарий