воскресенье, 4 ноября 2018 г.

Կեսարիա կամ, ինչպես ասում են տեղաբնակները, Կայզերի

Ամռան ընթացքում բախտ վիճակվեց հայտնվել այս հետաքրքիր քաղաքում կամ , ինչպես կատակով ասում էինք, կայսերական քաղաքում: Չգիտեմ շքեղ հյուրանոցից էր, թե՞ համեղ սննդից, բայց այս քաղաքում ինձ լավ էի զգում: 
Հասանք, արդեն գիշեր էր, բայց կարողացանք մի փոքր քայլել կիսամութ փողոցներով, նայել դեռ չփակված խանութների ցուցափեղկերին, որոշներում չիր և քաղցր մի բան հյուրասիրվել, որով լի է Թուրքիան: 
Որոշ հատվածներում նեղլիկ փողոցներով, որոշ հատվածներում մեծ պողոտաներով, բարձրահարկ շենքերով, քաղաքի ծայրամասերում սեփական երկհարկանի տներով գողտրիկ քաղաք է, երբեմն էլ կպատահեն կանաչ ու լավ ձևավորված այգիներ: 
Այս ոչ մի բանով աչքի չընկնող քաղաքում ժամանակին 15.000-ից ավել հայ է բնակվել, իսկ այժմ միայն մեկ հայ է ապրում, ով թուրքախոս է և կամավոր ստանձնել է քաղաքում մնացած միակ հայկական եկեղեցու խնամքը: Դարեր շարունակ այստեղ են եկել հայ կաթողիկոսները որպեսիզ ձեռնադրվեն: Իսկ հիմա այստեղից գրեթե վերանում է հայերի հետքը: 
Առավոտյան շուտ եկեղեցու մուտքի մոտ էինք, և ինչպես սպասում էի, դուռը փակ էր, սպասավորը չկար: Մինչ կգար, հասցրեցինք պտտվել, նայել շրջակայքը, այս հատվածում դեռ մնացել էին հին ու քանդված շինություններ, տների մնացորդներ, որոշ դռներ թակեցինք, որոշները ներս հրավիրեցին: Անչափ հուզիչ էր շրջել, նայել, մտովի պատկերացնել, զգալ և մտածել: 
Իսկ հետո մտանք եկեղեցի, խաղաղ, անշտապ, վայելեցինք,աղոթեցինք, երգեցինք: Կարող եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շքեղ եկեղեցիների շարքին դասել, ինչ-որ պայծառ մի բան կար: Իսկ բակի ծիրանենին շատ համեղ, որից բոլորը փորձեցին: Հավես օրերի շարֆին կդասվի...

Комментариев нет:

Отправить комментарий