воскресенье, 24 января 2021 г.

Խոհանոցում սովորողն է

Ճամբարային գործունեությունում արդեն վաղուց իր ուրույն տեղն է զբաղեցրել խոհանոցային նախագիծը, որը երևի ճամբարականների ամենասիրելի զբաղմունքն է: Պատրաստել սիրում են բոլորը, անհրաժեշտ է ուղղակի հասկանալ ՝ ինչ պատրաստել: Օ՜, առաջարկները բազմաբնույթ են՝ սուշիից մինչև փան քեյք, աղցանից կրեպ և այլն: Ի վերջո կանգ առանք պիցցայի տարբերակի վրա: Հետո ինչ, որ նորություն չէ, համենայն դեպս այն առանց բացառության սիրում են և ուտում են բոլորը, իսկ դա շատ կարևոր է, լավ չէ, եթե մեկը կամ երկուսը չեն սիրում կամ չեն մասնակցում: 
Պետք է հասկաալի մի բան, որ սա ընդամենը ինչ-որ բան պատրաստել չէ, այլ ամբողջական մեծ նախագիծ, որի յուրաքանչյուր հատվածը մի կարևոր հմտություն է փոխանցում սովորողներին: Այսպիսով՝
  • Փնտրել բաղադրատոմսեր, ընտրել ամենահարմարը:
  • Ինքնուրույն գնալ խանութ, համապատասխան գնումներ անել:
  • Ում համար է գաղտնիք, որ բաղադրատոմսերը լիարժեք չեն, երբեմն պետք է գուշակել և շարժվել տրամաբանությամբ: 
  • Սեփական ձեռքերով կտրտել, շարել, պատրաստել:
  • Եփել, հետևել, որ չայրվի, հում չլինի: 
  • Համտեսել, անպայման հյուրասիրել:
Ցանկացած գործնական աշխատանք նախընտրելի...
Իսկ մեր պիցցաները տարատեսակ էին և անչափ համեղ: 
Լուսանկարները՝ ստորև.

Комментариев нет:

Отправить комментарий