Ազգագրայան փառատոնի շրջանակներում կազմակերպեցինք հետաքրքիր հանդիպում-զրույց հնագետ Տիգրան Զաքյանի հետ:
Մեկ ժամից ավել տևած հանդիպման ժամանակ խոսեցինք հնագիտությունից, Հայաստանի տարածքում հայտնաբերված խեցեղենից, դրա վերականգնման ընթացքից , նկարներով համեմատեցինք գտնված իրերը և վերակառուցում անցածները:
Տիգրան Զաքյանը ներկայացրեց խեցեղենի վրա հանդիպող հիմնական նախշերը, դրանց մեկնաբանությունը և առանձնահատկությունները՝ զուգահեռ պատասխանելով սովորողների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին:
Մասնակից սովորողները թղթերի վրա ներկայացված զարդանախշերի էսքիզներn արեցին, առաջիկա օրերին քանդակագործության լաբորատորիայում էսքիզները կօգտագործենք տարաբնույթ կավե իրար պատրաստելու գործընթացում: Արդյունքը կներկայացվի ազգագրական ստուգատեսին:
Հանդիպումը լուսաբանում են սովորողները.
- Յանա Սուքիասյանի տեսանյութը
- Յանա Սուքիասյանի պատումը
- Մարկ Հովհաննիսյանի պատումը
- Մարիամ Գևորգյանի պատումը
- Հայկ Աղլամազյանի պատումը
- Անի Մինասյանի պատումը
Լուսանկարներ հանդիպումից.
Комментариев нет:
Отправить комментарий