Այսպիսով, մի խումբ սեբաստացի ճամբարականներով որոշեցինք մեր օրն անցկացնել Ապարանի ջրամբարում՝ ձմռան պարգևած հրաշքը վայելելով:
Չնայած ցածր ջերմաստիճանի կանխատեսումներին, առաջին հայացքից մռայլ թվացող օրվան, հիասքանչ ու տաք օր ունեցանք՝ առանց ցրտի ու մրսելու:
Ապարան տանող ճանապարհին տարբեր մշակութային կոթողներ կան, որոշեցինք այցելել դրանցից մեկը՝ և՛ հետաքրքիր էր, և՛ օրը ,,կբացվեր,,:
Կանգնեցինք Սաղմոսավանքում, հիացանք ճարտարապետական շինվածքի առանձնահատկություններով, նայեցինք Քասաղի կիրճին, երգեցինք, լուսանկարվեցինք, ընդմիջում արեցինք և նորից ճանապարհ ընկանք:
Ապարանի ջրամբարը սառած էր, բայց գեղատեսիլ և շքեղ: Ամռանն ասյտեղ հաճելի զով է, կանաչ հովիտներ են և բաց կապույտ երկինք: Ջրամբարից այն կողմ՝ մի քիչ քայլելուց հետո, բացվում է նախկին Զովունի գյուղը և ջրասույզ եկեղեցին: Գարնան էլի կգանք քայլարշավի...
Իսկ մինչ այդ , ձյուն՝ ինչքան ուզես: Սահում ենք, ձնագնդի խաղում, գլորվում ձյուների մեջ, թռչկոտում, անգամ փորձարկեցինք դահուկները: Տարածքը շատ հարմար է, ուղեկցող շները՝ հյուրասեր, խաղալ սիրող:
Այսպիսինն է ձմեռային մարզական ճամբարը՝քայլքով, սահքով և բացահայտումներով...
Ճամփորդության ընթացքը՝ տեսանյութում.
Комментариев нет:
Отправить комментарий