Առաջին օրն ամենադժվարն է: Ճամբարային գործունեությունն ընտրում են սովորողները, իսկ դա նշանակում է, որ նույն խմբում կարող են լինել տարբեր տարիքի և տարբեր դասարանների սովորողներ: Իմ խմբում 6-2 և 6-6 դասարանների տարբեր սովորողներ են, նաև մեր նորեկ Արտյոմը, ով տեղափոխվել է Հայստան Ռուսաստանից:
Առաջին պահին ծանոթանում են, ներկայացնում եմ մեր անելիքները, նախագծերը, լսում եմ սովորողների մեկնաբանությունները, առաջարկները: Սկզբում շփումը անխոչնդոտ չի, ոմանք խուսափում են իարից, հատկապես իրար չճանաչող սովորողները:
Սկսում ենք մեր առաջին նախագիծը ՝ թատրոն պետք է ներկայացնենք: Խմբերով աշխատելիս, առաջին ժամից հետո արդեն բոլորը մտերմացել են բոլորի հետ: Խոսում են, քննարկում, խաղում:
Թատրոնի նախագիծ իրականացնելիս դժվարությունն այն է, որ չգիտես որտեղից ուր կհասնես, ինչպես կպատկերացնի սյուժեն քո սովորողը, ինչպես կպատկերացնես դու, կհամընկնեն ձեր մտքերը, կստացվի՞ ոգևորել, կստացվի՞ գործն ավարտին հասցնել: Ոգևորությունը մեծ է, աշխատող, թատրոնով հետաքրքրվող, աշխատանքը սիրող լավ խումբ է հավաքվել: Փորձում ենք, սցենարի վրա ենք աշխատում, առաջիկա շաբաթում ավարտուն տեսքի կբերենք:
Մեր ճամբարային օրվա մի մասն են կազմում նաև խաղերը: Խաղերը օգնում են ոգևորել սովորողին, թույլ չտալ ձանձրանալ և հետաքրքրություն են առաջացնում : Բայց վաղուց արդեն որոշել ենք, որ մեր խաղերը պետք է միայն ուսումնական լինել: Առաջին խաղը, որ խաղացինք, կոչվում է ,,Լրտես,, : Մասնակիցները գիտեն միայն իրենց բառը և գիտեն, որ խաղում լրտեսներ կան, տարաբնույթ խուասփողական, տակտիկական հարցերը պետք է օգնեն տրված ժամանակահատվածում բացահայտել լրտեսներին: Խաղը թույլ է տալիս սովորել նոր բառեր, կարողանալ արագ հարցեր կազմել, կողմնորոշվել և տրամաբանել:
Կրթահամալիրի գրադարանում առկա խաղերին նույնպես անդրադարձանք, հատկապես գրավեց ,,Դրոշոպոլիս,, խաղը: Նորից բացահայտում եմ իմ սովորողներին, տարբերվող հետաքրքրություններ ունեն, ոմանք տարված են պատմությամբ, ոմանք՝ աշխարհագրությամբ, ոմանք՝ քաղաքականությամբ...Հավես խումբ է հավաքվել:
Օրիգամի, երբ սովորողի հետաքրքրությունը դառնում է նախագիծ: Հաճախ նախագծեր առաջարկում են սովորողները: Այսպես թղթե թատրոնի առաջարկից ոգևորված ՝ Աբրահամյան Գուրգենը առաջարկեց իր հեղինակային նախագիծը՝ օրիգամի: Սկսեցինք դասարանում, սովորական թղթի օգնությաբ պատրաստեցինք աղվես, որը կարող ենք նաև որպես էջանշան օգտագործել: Առաջիկայում նախագիծը կիրականացնենք կրտսեր դպրոցի սովորողների հետ:
Երկրորդ օրը ծանոթացանք մետաքսագրություն դասավանդող ուսուցչի հետ, սկզբում խոսեցինք, թե ինչ է մետաքսագրությունը, հետո գործնական պարապմունք ունեցանք, որի ժամանակ հատուկ ներկի և զարդանաշխով տպիչի օգնությամբ տպագրություն արեցինք: Իսկ ամենախիզախներն առաջարկեցին նախշը տպել իրենց հեռախոսի պատյանի վրա: Մտահաղացումը հետաքրքիր էր, և ուսուցչի ներկայացմամբ փորձնական, քանի որ պատյանի վրա տպել դեռ չէին փորձել: Արդյունքում բոլորս ունեցանք հեռախոսի տարբերվող պատյան:
Պատմում են սովորողները.
Комментариев нет:
Отправить комментарий