среда, 4 августа 2021 г.

Հերթապահի օրագիր

 


Օրը սկսեցի Միջին դպրոցի բակից. կանաչը նկատելի շատացել է, բոլոր անկյուններում ոռոգման կաթիլային համակարգով տարածվող առատ ջուրն էր: Ինչ խոսք, հաճելի թարմություն էր: 

Տիկին Գայանեի հետ սեղանը, միջանցքը ախտահանելուց, փոշիները հավաքելուց հետո միացրի համակարգիչը, քիչ անց սկսեցին գալ տարբեր հարցերով այցելուները: Օրը մարդաշատ էր. հետաքրքրվում էին և՛ Միջին դպրոցի ընդունելությամբ, և՛ Ավագ դպրոցի ընդունելությամբ: Հարցերին պատասխանելուց հետո ուղեկցեցի գրասենյակներ: 

Այցելեցին նաև կրտսեր դպրոցի վայրը խառնած կամ կորցրած ծնողներ. բնական է, կրթահամալիրի յոթ շենքերը շփոթություն են առաջացնում, հատկապես երբ նոր ես այս միջավայրում: Այս դեպքերում նույնպես մանրամասն ներկայացրել եմ հասցեները, փոխանցել հեռախոսահամարներ, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցել: 

Կեսօրին մոտ հասցրեցի շփվել նաև Հյուսիսային դպրոցից Միջին դպրոց տեղափոխված սովորողի հետ, ով եկել էր ուսումառության պայմանագիրը ստորագրելու, բայց հարմար առիթ էր նաև գրադարանից ընթերցանության գիրք ընտրելու համար: Ընտրած գիրքն , իհարկե, ,,Հարրի Փոթթերն,, էր. հենց գրքի շուրջ էլ զրուցեցինք: 

Կեսօրից հետո Միջին դպրոց այցելեց տիար Բլեյանը: Իսկ այդ ընթացքում Փառատոնային պուրակում սիրուն տեղավորվել էր 181 դպրոցի սովորողների մի  խումբ՝ տղաներ և աղջիկներ, նույն դասարանից, ընկերներ էին, որոշել էին հավաքվել, իրար տեսնել, պիկնիկ անել, ծածկոցներ էլ էին բերել: Անմիջական զրուցեցին, հրավիրեցին, հյուրասիրեցին, հաստատեցին, որ սիրով են այստեղ գալիս, իսկ ավարտելուց հետո անպայման կհավաքեն պուրակը : Այսպիսին է կրթահամալիրի բաց միջավայրը ՝ գրավիչ Բանգլադեշ համայնքի համար: Եվ տարիներ առաջ, երբ հանվեցին բոլոր ցանկապատերը, նպատակը հենց սա էր, որ միջավայրը լինի բոլորի համարը, որ այսպիսի փոքրիկ խմբերը անարգել նստեն խոտերի մեջ, վայելեն,  ներառվեն...


Հետքրքիր էր նաև, որ օրվա ընթացքում բավականին սովորողներ այցելեցին գրադարան՝ արդեն կարդացած գրքերը հանձնելու և նոր գրքեր վերցնելու: 

Զուգահեռ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, նոր ուսումնական տարին կսկսենք նոր միջավայրում...

Հասցրեցի նաև ջրել միջանցքների ծաղիկները:

Հետաքրքիր օր էր...







Комментариев нет:

Отправить комментарий