Օգոստոսի 26-ին հանդիպում ունեցանք կրթահամալիրի Միջին դպրոց ընդունվել ցանկացող նոր սովորողների հետ։ Մուտքի ճամբարի մասնակից սովորողները 12 էին՝ տարբեր դպրոցներից տեղափոխված հետաքրքիր, մի փոքր կաշկանդված, սակայն քիչ-քիչ բացահայտվող։ Մասնակիցներից երկուսը տեղափոխվել էին Պարսկաստանից։
Սկբում մի փոքր ծանոթացանք սովորողների հետ, յուրաքանրյուրը ներկայացրեց իրեն, իր հետաքրքրությունները և պատմեց, թե ինչու է հենց կրթահամալիրն ընտրել։
Անմիջական զրույցն օգնեց մտերմանալ՝ ավելի մեղմ մթնոլորտում շարունակելու համար, իրար ճանաչեցին նաև սովորողները։
Այնուհետև ներկայացրեցինք Միջին դպրոցի կայքը՝ մի քանի կարևոր հատվածներով։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Միջին դպրոցի սովորող Հասմիկ Սարգսյանը և Հարավային դպրոցից Միջին դպրոց տեղափոխված Ռաֆայել Մարտիրոսյանը, ովքեր նոր ընկերներին ներկայացրին Միջին դպրոցի առանձնահատկությունները, հետաքրքիր վայրերը, բլոգային ուսուցումը, նաև ընթացքում օգնեցին բլոգներ բացել։
Հանդիպման հիմնական ուղղվածությունը բլոգուսուցումն էր։ Սովորեցինք․
- Բացել gmail հաշիվ,
- Բացել հաշիվ wordpress.com կայքում
- Բացած բլոգը հաստատել էլ․ փոստով
- Բլոգին անուն տալ, կարագավորումներ անել
- Ծանոթացանք գործիքներին
- Իմացանք ինչպես բացել բլոգի գլխավոր էջը
- Ինչպես դուրս գալ և մուտք գործել բլոգ
- Ինչպես գրել և հրապարակել նյութ բլոգում։
Իհարկե, բլոգային ուսուցումը դեռ ավարտված չէ, քանի որ դեռ մի շարք այլ գործիքներ էլ պետք է յուրացնենք։
Պետք է նշեմ, որ սովորողները մեծամասամբ կարողանում էին արագ կողմնորոշվել, տրամաբանել, ինքնուրույն գտնել և հասկանալ գործիքների մեծ մասը։
12 սովորողներից ինը մասնակցելու են Արատեսյան արտագնա ճմաբարին, բավականին կառուցողական հանդիպում ունեցանք մասնակիցների հետ, քննարկեցինք նախագիծը, յուրաքանչյուր սովորողի նախապատրաստական աշխատանքը։
Լուսանկարներ ՝
Комментариев нет:
Отправить комментарий