Ուսումնական արձակուրդից հետո աշխատանքը կրթահամալիրում վերսկսվել է մանկավարժական ճամբարով։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով․ տիար Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրյան մի շարք իրադարձություններ և նախագծեր՝ նոր ընդունվող դասավանդողների, Մուտքի մանկավարժական ճամբարներ, այլ ճամբարներ, արատեսյան նախագծեր, առաջիկա անելիքներ, միջավայրի բարեկարգման նախագծեր։
Միասնական պարապմունք-հավաքը ընդմիջվեց ազգային երգով և պարով։
Մի հատված պարապմունքից․
Միջին դպրոցի մանկավարժական խմբով փոքրիկ հավաք ունեցանք, քննարկեցինք և կոնկրետացրինք առաջիկա անելիքները, յուրաքանչյուրի աշխատանքը։
Օրվա շարունակությունը անցկացրինք Միջին դպրոցի այգում, բաժանվեցինք երեք խմբի՝ արևմտյան հատված, հյուսիսային հատված և փառատոնային պուրակ, խնամքի բազմաթիվ աշխատանքներ՝ բակի մաքրում, չորացած ճյուղերի, թփերի հավաքում, կոկիկացում, ջրում և այլն։ Առաջիկայում դեռ աշխատանքներ կան։
13:00-ին սկսվեցին մասնագիտական և նախագծային խմբերով հավաքները։ Մայրենիի լաբորատորիայում ծանոթացանք արևմտահայերենի նոր ուսուցիչ Բետիի հետ, խոսեցինք արևմտահայերենի ուսուցման, սփյուռքահայ օջախներում գործածման խնդիրներից։ Այնուհետև ըստ օրակարգի անդրադարձանք մի շարք նախագծային հարցերի, այդ թվում՝ լեզվամտածողության զարգացմանը։
Комментариев нет:
Отправить комментарий