Նկարագրություն։ Վերջին տարիներին գրական կյանքը Հայաստանում աշխուժացել է, անընդհատ նոր գրքեր են հրատարակվում, նախկին հրատարակությունները վերախմբագրվում են, հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվում, ժամանակակից գրողների գրքերը սոցցանցերում և մեդիահարթակներում ներկայացվում են և գովազդվում։ Հաճախակի հրատարակվող գրքերին ամբողջությամբ հետևել և ընթերցել հնարավոր էլ չէ, բայց առաջացած աշխուժությունը գալիս է դպրոց, քանի որ սովորողները մեդիահարթակներից տեղեկացված են լինում մի շարք լավ գովազդված գրքերի մասին։ Նշենք նաև, որ վերջին շրջանի թարգմանված գրքերը ևս ժամանակակից հեղինակների գրչին են պատկանում։ Գրակնությունը, ընթերցանությունը նոր բացահայտումներ անելու, մի շարք կարևոր հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու և կայուն տեսակետ ձևավորելու լավագույն միջոցն է։ Եվ այս ամբողջը հաշվի առնելով՝ կարևոր է ժամանակակից գրողին և գրականությանն անդրադառնալ նախագծային տարաբնույթ աշխատանքների միջոցով։
Մասնակիցներ՝ նախագիծը նախատեսված է Միջին դպրոցի սովորողների համար, սակայն կարող է ընդգրկել բոլոր օղակները․ յուրաքանչյուր տարիքային խմբի համար՝ կրտսեր, միջին, ավագ, կընտրվեն համապատասխան ստեղծագործություններ։ Հրապարակային հանդիպումներին և կլոր սեղաններին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Նպատակը՝
- Ծանոթանալ ժամանակակից գրական կյանքին, ուսումնասիրել և ընթերցել տարբեր ժաների պատկանող ստեղծագործություններ,
- Ստեղծագործությունների քննարկման, վերլուծությունների արդյունքում սովորողի մոտ զարգացնել վերլուծական-քննադատական մտածողություն,
- Զարգացնել գեղարվեստական մտածողությունը։
Խնդիրներ՝
- Ձևավորել գրական ճաշակ՝ ժամանակակից ստեղծագործություններ ընթերցելու և վերլուծելու միջոցով։ Համեմատելու և ընդհարացումներ անելու հմտությունների զարգացման միջոցով սովորեցնել սովորողին տարբերել և կարևորել բարձրաճաշակ գրականությունը։
- Սովորողի մոտ հետաքրքրություն առաջացնել գործող գրողների և հրատարակվող գրքերի հանդեպ։
Ժամկետը՝ շուրջտարյա
Նախագծի իրականացման քայլերը՝
- նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկների գրանցում,
- ուսումնական տարվա համար ստեղծագործությունների ընտրություն․ նախագիծը նախատեսված է իրականացնել շուրջտարյա ընթերցումների միջոցով,
- հնարավոր միջոցառումների ցանկի կազմում, որոնց կարող են մասնակցել սովորողները՝ գրքի տոն, փառատոններ, հանդիպումներ․․․․ Կարող է լրամշակվել տարվա ընթացքում։
- սովորողների ուսումնական տարվա ընթացքում հետաքրքիր գրողների առանձնացում, հրավեր կրթահամալիր, հանդիպումների կազմակերպում։ Հանդիպումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ՝ պայմանավորվածություններ, իվենթի և հայտարարության պատրաստում և այլն։
- նախագծերի արդյունքների հավաքում՝ վերլուծություններ, տեսանյութեր և այլն, հրապարակում, արյդունքների գնահատում։
Նախագծի իրականացման ձևեր՝
- ընթերցանություն,
- քննարկումներ,
- ընթերցածի գրավոր վերլուծում,
- տեսանյութերի և ռադիոնյութերի պատրաստում,
- հանդիպումների կազմակերպում, լուսաբանում,
- մասնակացություն գրական միջոցառումների, նաև կրթահամալիրից դուրս
- այլ ։
Ակնկալվող արդյունքներ՝
- վերլուծական նյութեր, քննարկումների և հանդիպումների տեսագրություններ, մեդիաընթերցումներ, անհատական նախաձեռնությամբ՝ թատերական ներկայացումներ, այլ։
Արդյունքների ներկայացում՝
- բլոգային հաշվետվությունների միջոցով, առաջարկների գրանցմամբ,
- կլոր սեղան-քննարկում՝ առաջարկների գրացմամբ ։
Առաջարկվող ստեղծագործություններ՝
- Լևոն Նես ․․Բալզակ,,
- Լիլիթ Հակոբյան ,,Թելեթրիփ,,
- Հրաչյա Սարիբեկյան ,,Բռնցքամարտիկի աջը,,
- Սլավիկ Ալավերդյան ,,Հիշողություն,,
- Գրիգ
- այլ։
Նախորդ ուսումնական տարվա աշխատանքը՝ այստեղ։
Комментариев нет:
Отправить комментарий