воскресенье, 25 августа 2024 г.

Զրույց TV ․ շուրջտարյա նախագիծ


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  շուրջտարյա, մեկնարկը՝ ստուգատեսային շաբաթվա ընթացքում
Մասնակիցներ՝ ցանկացողներ, տարատարիք

Նպատակը՝ հարցազրույց վարելու , հարց կազմելու, սցենար ստեղծելու հմտությունների ձևավորում։

Խնդիր՝ գրագետ բանավոր խոսքի զարգացում, անկաշկանդ արտահայտվելու հմտությունների ստեղծում։ 

Ընթացքը՝ նախատեսվում է ստեղծել TV ակումբ, որի նպատակը կլինի հարցազրույց պատրաստելը և վարելը տարբեր մասնագետների հետ՝ զուգահեռ ներկայացնելով և լուսաբանելով կրթահամալիրի մեծ նախագծերը և գործունեությունը։ 

Իրականացման ընթացքը՝
  • Նախագծով հետաքրքրված սովորողների հավաքում, 
  • Նախագծի քննարկում, աշխատանքի բաժանում, սովորողների առաջարկով նախագծում լրացումների կատարում,
  • Առաջիկա չորս ամսվա համար օրացույցի կազմում՝ կոնկրետ թեմաների նշմամբ և հյուրերի ներառմամբ, 
  • Առաջին հաղորդման սցենարի և հարցերի պատրաստում՝ հաջորդաբար նկատի ունենալով մյուս հաղորդումները, 
  • Նկարահանում, մոնտաժում, հրապարակում, 
  • Հրապարակված հաղորդման դիտում և հաջորդ հաղորդումների համար դիտարկումների գրանցում։ 
Նախատեսվող արդյունք՝ Հետաքրքիր հարցազրույցների ամփոփիչ փաթեթի ստեղծում։ 

Մասնակիցներ՝ 
  1. Մարի Բեգլարյան
  2. Ժասմին Պետրոսյան
  3. Մանանա Ղազարյան
  4. Վարազդատ Մահամ
  5. Հովհաննես Մութաֆյան
  6. Մերի Իսկանդարյան
  7. Անահիտ Ստեփանյան
  8. Սեյրան Բաղդասարյան
  9. Լիլի Սիմոնյան
  10. Գայանե Փաշիկյան
  11. Լանա Ներսիսյան
  12. Անահիտ Եսայան
  13. Մանուկյան Ալեքսանդր
  14. Հայկ Մանուկյան
  15. Դավիթ Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий