понедельник, 27 октября 2025 г.

Աշնանային 20-րդ հավաքի ամփոփում

Աշնանային հոբելյանական 20-րդ հավաքի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերն ու գործունեությունները՝
  • Աշնանային հավաքի ծրագրի ներկայացում և ծանոթացում բոլոր դասարաններում, 
  • 9-րդ դասարաններում ,,9-րդ դասարանի ուսումնական պլանի,, ընթերցում, ուսումնասիրում, 
  • Մասնակցություն 9-րդ դասարանների Ուրբաթ-համերգին, ընթերցանության նյութերի ընտրություն, նախապատրաստական աշխատանք դասարաններում,
  • Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հոկտեմբերի 17-19, 
  • Համագործակցային նախագիծ Ավագ դպրոցի սովորողների և Ելենա Սարգսյանի հետ՝ ,,Հայաստանը ես եմ,,
  • Համագործակացային նախագիծ Ավագ դպրոցի սովորողների և Նունե Մովսիսյանի հետ․ ամսագրային ընթերցումներ, 
  • Համագործակցային նախագիծ Արևմտյան դպրոցի 6-րդ դասարանների սովորողների և Արմինե Աբրահամյանի հետ՝ ,,Ընթերցենք միասին,,
  • ,,Բանավեճի ակումբ,, նախագիծ 8-րդ դասարաններում,
  • Սովորողների ինքնակրթության նախագծեր,
  • ,,Ուսումնական աշուն,,  նախագիծ։ 

воскресенье, 26 октября 2025 г.

Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հաշվետվություն


Հոկտեմբերի 17-19- ը Միջին դպրոցի սովորողների հերթական մեծ խումբն ընդունեց 9-րդ դասարանների ուսումնական պլանով  նախատեսված եռօրյա ռազմամարզական ճամբարի հերթափոխը։ Մի փոքր խոսեմ, թե ինչ է Ռազմամարզական ճամբարը և ինչպես է կազմակերպվում։ Ուսումնական պլանում արված է հետևյալ պարզաբանումը․ ,,Ռազմամարզական ճամբարը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում։ Սովորողը մասնակցում է ռազմամարզական եռօրյա ճամբարի Արատեսում՝ կրթահամալիրի ,,Դպրոց պարտեզ բնության գրկում,, կենտրոնում կամ Արտանիշի վրանային ճամբարում, մինչև 30 կմ քայլարշավի, կրակային պատրաստության զորամասում կամ այլ մասնագիտացված հրաձգարանում, ռազմամարզական պարապմունքների կրթահամալիրի մարզադպրոցի ռազմական գոտում,,։ Այլ կերպ ասած՝ Ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալիս սովորողին երեք օր ապրել ռազմամարզական միջավայրում՝ մարզվել,  ռազմական գործողությունների անցկացման, անվտանգությանը, մարդու կենասագործունության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել գործնական ճանապարհով։ 
Մեր ճամբարի ծրագրում ռազմամարզական բաղադրիչը հետևյալ ուղղություններով էր՝
  • Առաջին բուժօգնության դասընթաց՝ տեսական և գործնական պարապմունքներով։ Տեսական դասընթացի ժամանակ բնության գրկում՝ բացօթյա միջավայրում, ընկեր Հովսեփը ներկայացրեց, թե ինչպիս վնասվածնքներ-արյունահոսություններ կարող են լինել, յուրաքանչյուրի դեպքում ինչպիսի օգնություն պետք է ցույց տալ։ Ներկայացրեց վիրակապերի տեսակները, վիրակապնա համար անհրաժեշտ նյութերը, վիրակապման ձևերը։ Իսկ գործնական պարապմունքի ժամանակ սովորողները վիրակապեցին՝ ցույց տալով իրենց ձեռքբերած գիտելիքները։ Ընկեր Հովսեփը դիտարկումներ և ուղղումներ արեց։ 
  • Մարտավարության գործնական դասեր․ ճամբարականները բաժանվեցին խմբերի, յուրաքանչյուր խումբ ընտրեց ղեկավար, խմբի անդամները ունեցան պաշտոններ և պարտականություններ, ներկայացվեց մարտական խմբի քայլքը , աշխատանքը։ Գործնական դասերն իրականացրինք Արատեսի հյուսիսում, բարձունքից իջանք լեռնային ճանապարհով։ Նկատելի էր, որ սովորողները ոգևորված են և պատասխանատվությամբ են մոտենում խմբում իրենց գործունեությանը։ 
  • Մարտավարության դաս․ խումբը քայլքով գրոհում էր իրականացնում՝ պաշտպանելով թիկունքը, հետևելով զենքի ճիշտ գործածաման կանոններին։
  • Կրակային պատրաստություն․ ճամբարականները սովորեցին կրակել՝ Տիր հրացանների միջոցով։ 

Ռազմամարզական բաղադրիչը համարում եմ հաջողված և ամբողջովին իրականացված։ Գործունեությունը հետաքրքիր էր, քանի որ իրականացվում էր գործնական դասերի միջոցով։ Ճամբարականների համար գրավիչ էր այն փաստը, որ իրենք մասնակից են, իրականացնող, ոչ թե լսող։ Նկատելի էր, որ ձեռք բերված հմտությունները, իրականացրած աշխատանքները ձևավորեցին համախմբվածություն, կենտրոնացում և պատասխանատվության զգացում։ 
Այլ աշխատանքներ՝
  • Բերքահավաք։ Միջին և կրտսեր սովորողներով հավաքեցինք Սիրո տնակի մոտ գտնվող ընկույզի ծառը, մեծերը թափ տվեցին ծառը, հավաքեցինք միասին։ Հավաքածը և՛ համտեսեցինք, և՛ մի մասը բերեցինք Միջին դպրոց՝ խոհարարական ակումբին։
  • Առավոտյան նախավարժանք։ Այս գործունեությունը  իրականացրինք կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Համատեղ գործունեությունները նպաստում են կրտսեր-միջին հարաբերությունների ստեղծմանը, ձեռք բերած փորձի փոխանցմանը, ընկերության ստեղծմանը․ ավագը կրտսերի համար օրինակ է հանդիսանում, ցուցաբերում է հոգատարություն, պատասխանատվություն։ 
  • Հայրենագիտություն․ Քայլքի միջոցով ծանոթացանք Արատեսի դպրական կենտրոնի տարածքին, մի խումբ սովորողներ առաջին անգամ էին իջնում Խաչոց ձոր։ Հայրենագիտությունը ներառում էր նաև մի շարք կանգառներ՝ Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցի, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Բոլորս առաջին անգամ էինք գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցում, որը յուրահատուկ էր իր կառուցվածքով և մեծությամբ։ Յուրաքանչյուր կանգառում խոսել ենք կառույցի առանձնահատկությունների մասին, անդրադարձել պատմությանը։ Սովորողները նախապես կատարել էին ուսումնասիրություններ։ 
  • Ինքնասպասարկում և միջավայրի բարեկարգում։ Ե՛վ խոհանոցում, և՛ այգում, բակում աշխատել, պատրաստել և մաքրությանը հետևել են սովորողները՝ աշխատելով հերթափոխով և ըստ ցանկության։ 
  • Թփատունկ։ Մեզ հետ տարել էինք սիրիական վարդերի տունկեր, տունկերը տրամադրել և տնկման առանձնահատկությունները փոխանցել էր տիկին Շողիկը։ Հետաքրքրված սովորողների մի խմբով տնկեցինք, իսկ հաջորդ օրը խնամեցինք և ջրեցինք։ 


  • Փայտահավաք։ Նմանատիպ ճամբարների հաճելի պահերից են երեկոյան խարույկները, որի ժամանակ բոլորս հավաքվում ենք խարույկի շուրջ, զրուցում, խոսում, խաղեր խաղաղում, երգում։ Խարույկահանդեսը ևս աշխատանքը, որը կազմակերպում է պահանջում․ ցերեկը՝ քայլքի ժամանակ, անտառից հավաքել էինք չոր փայտեր, որոնք օգտագործեցինք խարույկ վառելիս։ 


Մեր եռօրյա ճամբարը համարում եմ հաջողված, քանի որ հասցրել ենք իրականացնել նախագծում նշված բոլոր գործունեությունները, նաև ճամբարը նպաստեց ուսուցիչ-սովորող, սովորող-սովորող հարաբերությունների սերտացմանն ու մտերմության ձևավորմանը, ինչի արդյունքում լուծվեցին մի շարք կազմակերպչական խնդիրներ հետագա դասերին, նաև սովորողների մոտ ձևավորվեցին կազմակերպչական, պատասխանատվության և տրամաբանված մտածողության հմտություններ։ 

 
Ճամբարի մասին պատմում են մասնակիցները՝









Նոյեմբեր ամսվա նախագծեր

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Ուսումնական նախագծեր՝
  • Սեբաստացու օրեր, 
  • Կարդում ենք Սիրադեղյան,
Շուրջտարյա նախագծեր՝
  • ,,Պատուհան,, ամսագիր,
  • Համագործակցություն Արմինե Աբրահամյանի հետ՝ Ընթերցենք միասին, 
  • Համագործակցություն Նունե Մովսիսյանի և Ավագ դպրոցի հետ, 
  • Համագործակցություն Ելենա Սարգսյանի հետ ,,Հայաստանը ես եմ,, 
  • Կարդում ենք Ժամանակակից գրականություն։ 
Ճամփորդական նախագծեր՝
  • Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդություն

среда, 22 октября 2025 г.

Ուսումնական աշուն


2025-2026 ուստարի
Ժամանակահատված՝ հոկտեմբերի 18-26
Մասնակիցներ՝ 8 -րդ և 9-րդ դասարանի սովորողներ 

Առաջադրանք՝ Ընթերցել որևէ ստեղծագործություն /վեպ, վիպակ, պատմվածք, այլ/ , վերլուծել։ 
Ներկայացնել՝
  • Ստեղծագործության ասելիքը, գաղափարը, 
  • ձեր տպավորությունները՝ մեկնաբանելով և հիմնավորելով, 
  • ի՞նչ տվեց ձեզ ստեղծագործությունը, ինչ սովորեցիք,
  • առանձնացրե՛ք հետաքրքիր մտքեր, մեկնաբանեք, 
  • այլ։ 

понедельник, 20 октября 2025 г.

Մանկավարժական ճամբարի առաջին հանդիպումը


Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։ 
Մասնագիտական հավաքների նպատակն ընթացիկ նախագծերը, աշխատանքները քննարկելն է, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելը, օգնելը, դասավանդողների մասնագիտական որակները բարձրացնելը։ 
Մայրենի լեզվի մասնախմբի այս շաբաթվա ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ 
Առաջին հանդիպման ժամանակ՝

вторник, 14 октября 2025 г.

Ընթերցենք միասին


Աշնանային ամենամյա 20-րդ հավաք 
Համագործակցային նախագիծ Արևմտյան դպրոցի 6-րդ դասարանների հետ 
Նախաձեռնողներ՝ Միջին դպրոցի 8-րդ դասարան
Դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Արմինե Աբրահամյան

Օրը ՝ հոկտեմբերի 15, 11:00, Փոքր դահլիճ 

Համատեղ նախագիծը ներառում է ՝
  • Վ․ Սարոյանի ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, 
  • Նախապատրաստական պայմանավորվածություններ, 
  • Ստեղծագործության քննարկում։ 
Քննարկումը կկազմակերպվի համատեղ Միջին դպրոցի Փոքր դահլիճում։ 

Արդյունքը՝
  •  քննարկման ընթացքի նկարահանում, հրապարակում, 
  • 6-րդ դասարանի սովորողները հնարավորություն կունենան ծանոթանալ և ճանաչել Միջին դպրոցը, սովորողներին, 
  • կքննարկեն և կորոշվեն հնարավոր հետագա համատեղ նախագծերը։ 

воскресенье, 12 октября 2025 г.

Ռազմամարզական ճամբար Արատեսում


Ռազմամարզական ճամբարի կազմակերպման օրերը՝ հոկտեմբերի 17-19
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ
Ճամբարի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան, 
Ռազմամարզական բաղադրիչ պատասխանատու՝ Հովսեփ Աղաբեկյան, 

Մեկնում՝ հոկտեմբերի 17-ին, 09:20, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ հոկտեմբերի 19-ին՝ մինչև 19:00, Մայր դպրոց ։ 

Երթուղի՝
Մեկնում․ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի- Գետափ- Եղեգիս -Հերմոն- Արատես, 
Վերադարձ՝  Արատես-Հերմոն-Արենի-Երասխ-Արարատ գյուղ-Արտաշատ-Երևան ։ 

Ուղղություններ՝

вторник, 7 октября 2025 г.

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):

понедельник, 6 октября 2025 г.

Շտապե՛ք, երեխաներ, թռչել ենք սովորելու

Շալվա Ամոնաշվիլի «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու» ( հատվածներ)

-Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,-հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում:- Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,-պատասխանեց նա: Տղան զարմացավ.-Ի՞նչ է դա նշանակում: Իմաստուն պապն ասաց նրան.- Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել: Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել:-Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ:-Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս՝  երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով: *** Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝  գալիս է մի մարդ, իսկ նրա ետևից՝  փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ:-Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,-հարցնում է