7-րդ դասարան, գրականություն

14.05.2020
,,Սասնա ծռեր,, 

Մհերն էր, շատ գնաց, քիչ գնաց,
Մոտեցավ Պաճիկ թագավորի քաղաքին։
Ձիուց իջավ տակ, վրան զարկեց։
Խաբար տարան Պաճիկ թագավորին,
Թե՝ Սասունա Մհեր էկե,
Քո քաղաքի մոտ վրան զարկե։
Պաճիկ թագավորն էլ առավ իր վազիր, վաքիլ,
Առավ իր սինոդներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Էն ժամանակ, ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ ենք արե։
Թե.— Ի՞նչ ուխտ եք արե։
Ասաց.— Ուխտ ենք արե քո հոր հետ,
Որ ինձի աղջիկ ըլնի, քեզի տղա,
Իմ աղջիկ տամ քո տղին.
Որ քեզի աղջիկ էղավ, ինձի տղա,
Քո աղջիկ տաս իմ տղին։
Հիմի աստված քեզ քո հորն է տվե,
Ինձի էլ աստված աղջիկ է տվե.
Տեսնենք՝ դու կառնե՞ս իմ աղջիկ։
Ասաց.— Որ աղջկան հավնա, կ’առնեմ.
Թե չը հավնա, չեմ առնի։
Էլան գնացին աղջկա մոտ.
Էնոր անունն էլ Գոհար խանում էր։
Մհեր որ տեսավ, հավնավ.
Աղջիկն էլ տղին հավնավ։


2
Մնաց։ Առավոտ Գոհար էլավ,
Պատուհանեն իրիշկեց, տեսավ՝
Մհեր վրանի տակ քնած է։
Էնոր ոտներ չուրի չոքեր մնացե դուրս։
Գոհար տեսավ, սիրտ ցավեց, ասաց.
«Չըլնի՝ արև զարնի Մհերին»։
Էլավ, հեծավ խարտեշ ձի մի,
Հագավ կարմիր շորեր,
Զենք կապեց վեր իրեն,
Էկավ դեմ ի Մհեր.
Էկավ դռնեն բոռաց, ասաց.
— Մհե՛ր, տե՛ս, արև քեզի կը զարնի։
Մհերն ասաց.— Է՜, ես ի՞նչ անեմ, որ վրան պստիկ է։
— Պստիկ չէ,— ասաց Գոհար,– ջոջ է,
Համա դուն ազնահուրի ջան ունիս։
Մհեր ասաց.— Լա՛վ, թող քնեմ։
Ասաց.— Է՛լ, ես թագավորի տղան եմ,
Էկեր եմ, որ քեզի փորձեմ։
Հետ ինձի կռիվ տ’անես.
Թե դու ինձի հաղթեցիր,
Լուսուն զիմ քուր Գոհար կը տամ՝ կ’առնես կ’էրթաս։
Թե դու ինձի չը հաղթեցիր,
Ես քո գլուխ կը զարնեմ։
Մհեր հեծավ, էլավ մեյդան։
Գոհարն էլ էլավ մեյդան, կայնավ։
Մհեր որ գուրզ թալեց, Գոհար վերուց.
Գոհար որ թալեց, Մհեր վերուց։
Մեկ մեկ ու չը կարցան հաղթեն։
Գոհար ասաց.— Մհե՛ր, հերիք է,
Էդ անասուններ սպանեցինք.
Գնա, իջի քո տեղ, հանգստացի.
Ես քեզի հաց ու ջուր կը ճամփեմ։
Գոհար էլավ գնաց,
Օչխար մի կարմրցուց,
Տիկ մի գինի, հաց էլ հետ,
Էտու իր առջևի ծառային,
Տարավ Մհերի վրանի դուռ։
Մհեր հաց կերավ, գինին խմեց,
Պառկավ, քնավ չուրի լուս...


Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց. «Հա՜յ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակ չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ։
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։




12.03.2020
Դասարանում 
Ֆիլմի քննարկում: 
Ութնյակներ արևին 
Դուրս բեր տողեր, հատվածներ, պատկերներ, որ քեզ դուր են գալիս:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ի՞նչ է ութնյակը: 
Ո՞րն է արևին դիմելու նպատակը:

Տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը: 
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.

  • Ու վառվում է օրերում
  • Ոսկե հուր է փռված 
  • Թռչում են սրընթաց նժույգները
  • Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը...
4. Այս կամ մեկ այլ բանաստեղծություն սովորի՛ր անգիր: 




10.03.2020
Դասարանում 
Կարդում ենք Չարենց
  • Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները: 
  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում: 
  • Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: 
  • Ընտանեկան ընթերցումներ: Ընտանիքի անդամների հետ ընթերցեք Չարենցի բանաստեղծությունները, ձայնագրեք ձեզ դուր եկածները: 


Տնային աշխատանք

Դիտել Չարենցի մասին պատմող ֆիլմը:
Ֆիլմից Չարենցի մասին տասը հետաքրքիր փաստ ներկայացնեք ձեր բլոգում: 



27.02.2020
Դասարանում 
Հետազոտական աշխատանք. Թումանյանը և Վերնատունը:
Կարդա՛ բանաստեղծությունը.
Ա՛խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբուսո,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ Ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է Աստված...

Շարադրություն գրի՛ր ,,Երանի ես...,,վերնագրով: 


Տնային աշխատանք
Կարդա՛. Թումանյան ,,Ինքնակենսագրություն,,
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:


25.02.2020
Դասարանում 
Նախորդ առաջադրանքների քննարկում:
Հետազոտական աշխատանք. Թումանյանը և Վերնատունը:
Ընտրել բանաստեղծություններ, այլ ստեղծագործություններ՝ բեմադրելու, ձայնագրելու կամ շիլաշփոթ պատմություն հորինելու համար:

Տնային աշխատանք
1. Գտնել հետաքրքիր պատմություններ, հիշողություններ Թումանյանի մասին: Բլոգում տեղադրելիս՝ պարտադիր նշեք աղբյուրը:
2. Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:
Գրի՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:


20.02.2020
Դասարանում 
Կարդա՛ ,,Անբախտ վաճառականներ,, բալլադը: 
Ի՞նչ է բալլադը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Վերլուծի՛ր բալլադը: 

Տնային աշխատանք 
Կարդա՛ Թումանյանի ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը: 



18.02.2020
Դասարանում 
Կարդա՛ բանաստեղծությունը: 


ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։
1. Առանձնացնել անհասկանալի բառերը, գրել բացատրությունները: 
2. Մի քանի նախադասությամբ ներկայացնել ստեղծագորոծության ասելիքը, գաղափարը: 
Փետրվարի 19-ի նախագծի քննարկում: 
Տնային աշխատանք 
1. Վերհիշել կամ անգիր սովորել Թումանյանի ,,Իմ երգը,, բանաստեղծությունը: 
2. Ներկայացնել Թումանյանի որևէ բանաստեղծության  կամ այլ ստեղծագործության ձայնագրություն, տեսագրություն՝ որպես նվեր ծննդյան օրվան: 
3. Ընթերցել կենսագրական տեղեկություններ Թումանյանի մասին, բանավոր ներկայացնել դասարանում: 




13.02.2020
Դասարանում 
Կարդում ենք Տերյան : 
Նախորդ աշխատանքների ամփոփում: 
Գրավոր աշխատանք. ի՞նչ եմ ընթերցել, ինչպիսին է իմ ընթերցած Տերյանը: 


Հայոց լեզվի ֆլեշմոբ 


Տնային աշխատանք
Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը: 
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: 
2. Նկարագրի՛ր այդ ուրիշ աշխարհն ըստ ստեղծագործության: 
3. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը: 
4. Բացատրի՛ր վերնագիրը: 
5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: 



11.02.2020
Դասարանում 
Տերյանական օրերի ամփոփում :
Հոդվածներ Տերյանի մասին
Երաժշտությունը կյանքից լավ է
Տերյանի վերջին ժամերը
Տերյանը՝ հիշողություններում 

Տերյանի ,,Երկիր Նաիրի,, շարքը: 


Տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը:
Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպես քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ — չըգիտեմ։
Դողում է սիրտըս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես...

1. Ի՞նչն է գերակշռում այս բանաստեղծության մեջ ՝ խո՞հը, թե՞ զգացմունքը: 
2. Քնարական հերոսի տրամադրությունն արտահայտի՛ր մեկ բառով կամ բառակապակցությամբ: 

Հետազոտական աշխատանքը. 1. համացանցից պարզի՛ր, թե Տերյանի բանաստեղծություններից որոնք են երգեր դարձել, ի՞նչ հետաքրքիր կատարումներ կան:
2. Համացանցից գտի՛ր և կարդա Տերյանը ,,Չեմ դավաճանի իմ Նվարդին,, բանաստեղծությունը, պարզի՛ր, թե ինչու է դա գրել  Տերյանը և ինչ նկատի ունի:



06.02.2020
Դասարանում 
Կարդում ենք Տերյան

Աշուն է. օրերը ցրտում են


Աշուն է. օրերը ցրտում են...
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,

Ոսկի է — թափվում է գետին...
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Առանձնացրու՛ աշունը նկարագրող տողերը հերոսի զգացումը նկարագրող տողերից:
3. Բացատրի՛ր պատկերը.

Բոլորը երազ է և հուշ է,

Ոսկի է — թափվում է գետին...
4. Քո կարծիքով ինչի՞ն է վերաբերում ոսկի է բնորոշումը՝ աշնան՞նը, երա՞զին, հուշի՞ն, թե՞ այլ բանի: 
5. Ի՞նչն է իշխում բանաստեղծության մեջ՝ պատկե՞րը, ձա՞յնը, գու՞յնը, զգացո՞ւմը, այլ: 

Տնային աշխատանք
Կարդա՛ բանաստեղծությունը
Տխրություն 
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 
7. Տերյանից ևս մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսաֆիլմ: 


04.03.2020
Դասարաում 
Գրականություն
Կարդում ենք Տերյան
Ի՞նչ է ժողովածուն, բանաստեղծական շարքը:
,,Մթնշաղի անուրջներ,,  ժողովածու:
Ընթերցել բանաստեղծությունները, առանձնացնել մի քանիսը, նշել ինչ են արտահայտում առանձնացրած բանաստեղծությունները, փորձել վերլուծել:
Կարդա՛ հոդվածը, մի քանի նախադասությամբ վերարտադրի՛ր բլոգումդ՝  ավելացնելով քո կարծիքը:

Տնային աշխատանք 
Ընտրել որևէ բանաստեղծություն Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, շարքից, սովորել անգիր, ձայնագրել կամ տեսագրել:
Դիտել Տերյանի մասին պատմող ֆիլմը: 

30.01.2020
Դասարանում 
Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
  • Բացատրի՛ր բառերը՝ նրբակերտ, խոհուն, ցնորել, անձավ, նինջ, անեզր: 
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, նոր վերնագիր հորինիր: 
  • Գրավոր վերլուծի՛ր բանաստեղծությունը, ինչի մասին է, ի՞նչ է ներկայացված: 
  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով: 


Տնային աշխատանք
1. Գտնել կենսագրական տեղեկություններ Տերյանի մասին, որտեղ է ծնվել, որտեղ է սովորել: 
2. Գտնել հուշեր, պատմություններ Տերյանի մասին: 
3. Ի՞նչ բանաստեղծական ժողովածուներ ունի Տերյանը: 
4. ,,Մթնշաղ ,, բանաստեղծությունը սովորել անգիր: 


Комментариев нет:

Отправить комментарий