Նոյեմբեր ամիսը ոչ միայն ուսումնական տարվա հերթական ամիսն է, այլ նախագծաշատ և տոնական ամիս է կրթահամալիրի համար։ Միաժամանակ երկու կարևոր և մեծ նախագիծ ենք իրականացնում՝ ,,Սեբաստացու օրեր,, և ,,Սիրադեղյանական օրեր,,։ Նաև Ավագ դպրոցի հետ սկսել ենք համագործակցային նախագիծ, որը շրջանակներում կարդում և ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործություններ և հեղինակների։ Այսպիսով, այս ամիս ,,Սիրադեղյանական օրեր,,-ին ընդառաջ ընտրեցինք Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը։ Նախապես ընթերցել էինք և պատրաստվել քննարկման։
- Սիրադեղյանի գրելաոճից, նրա ստեղծագործությունների առանձնահատկություններից,
- ,,Շատ չհամարվի,, պատմվածքի գաղափարից, ասելիքից,
- Մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, հետաքրքիր հատվածներ ստեղծագործությունից, խոսեցին կերպարներից։
Ելնելով ստեղծագործությունից՝ քննարկեցինք հետևյալ հարցերը՝
- Ի՞նչ չափով են պահպանվում ընդունված ավանդույթները,
- Ընտանեկան հավաքները, հանդիպումները ի՞նչ դեր ունեն անհատի և ընտանիքի կյանքում։
Սովորողները ակտիվ էին և հետաքրքրված։ Քննարկումների նման ձևաչափը դուր եկավ սովորողներին, խոսեցինք շարունակականության մասին։
Համագործակցային նախագծի նպատակը կապն է երկու կրթական օղակների միջև։
Լուսաբանումը և փոքրիկ տեսանյութ ընթացիքց տե՛ս այստեղ։
Լուսանկարներ ընթացքից՝



Комментариев нет:
Отправить комментарий