понедельник, 7 января 2013 г.

Դևը /Լերմոնտով/

Երկար տարիների մտորումների արդյունք է <<Դևը>> պոեմը, որի վրա բանաստեղծն աշխատել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքում՝  մշակելով պոեմի ութ տարբերակ: Տիեզերական անվերջության մեջ թափառող դիվային ոգու պատկերն է սա, որ ըմբոստանում է իշխանության ու կարգի դեմ, նաև մարդու ու տիեզերքի: Նա ոգի է կասկածի ու սնողը չարության: Նա թափառում է երկնքում՝ իր հետ բերելով կործանում ու մահ: Տեսնելով ու սիրահարվելով գեղեցկուհի Թամարին՝ նա վերջին մի փորձ կատարեց՝ հրաժարվելու չարության իր կրքից , բայց նրա համբյուրից թունավորվեց Թամարը: Որտեղից և ով է այս անիծված հոգին, որ դատապարտված է անվերջ թափառումների ու անփարատելի մենության:
    Սա Լերմոնտովի առեղծվածային երկերից մեկն է: Պոեմի սկզբում <<Դևը>> բնութագրվում է իբրև <<արտաքսման տրտմագին ոգի>>, որը ճախրում է աշխարհի վրա՝ լավ օրերի վերհուշով պաշարված: Կար ժամանակ, երբ նա սիրում ու հավատում էր, նրան օտար էր չարության ու կասկածի ոգին, իսկ այժմ նա չունի ապաստան և չունի մահ...

Комментариев нет:

Отправить комментарий