четверг, 31 января 2013 г.

Խոսքի տեսության ուսուցման առարկան, նպատակն ու խնդիրները

Լեզվաբանական գիտաճյուղերի համակարգում խոսքի մշակույթը բավականին նոր է, թեև գիտական միտքը խոսքի նկատմամբ վաղուց է հետաքրքրություն ունեցել: Այն նոր բնույթ  է ստացել հատկապես 19-րդ դարի առաջին տասնամյակներից հետո, երբ հրապարակվեցին Ֆերդինանտ դը Սոսյուրի դասախոսությունները: Նա լեզվի գիտությունը բաժանում է երկու բնագրերի ՝ արտաքին լեզվաբանական, որը զբաղվում է լեզվաբանության ծագման, զարգացման և այլ հարցերով, ներքին լեզվաբանություն, որն ուսումնասիրում էր լեզվաբանության ներքին կառուցվածքը և նրա առանձնահատկությունները:
Ներքին լեզվաբանության մեջ Սոսյուրն առանձնացնում է  երկու հակադիր հասկացություններ՝ լեզու և խոսք: Սրանք հանդես են գալիս որպես երկհակադրություններ: Համաձայն այս հակադրության՝ Սոսյուրը ներքին լեզվաբանությունը բաժանում է երկու մասի՝ լեզվաբանության տեսություն և խոսքի տեսություն:
   Լեզվաբանությունը բարդ հասարակական երևույթ է, որի նպատակն է հասարակության բոլոր անդամներին սովորեցնել գրական լեզվի օրինաչափությունները: Խոսքի մշակույթը տեսական դասընթաց է խոսքի մասին, այն քննում է խոսքը՝ իբրև հասարակական երևույթ, որի ուսուցման առարկան խոսքն է: Գրական խոսքի ընդհանուր օրինաչափությունների հաստատումը և գրական լեզվի նորմավորումը հասարակության մեջ գրական խոսքի բարձր ճաշակ մշակելու նպատակով խոսքի տեսության ուսուցման նպատակն է: Այն պարզում է խոսքի իրական դերը և նշանակությունը, նրա դրսևորման առանձնահատկությունները և այն փոխհարաբերությունները, որոնք գոյություն ունեն լեզվի և խոսքի տեսության միջև:
Խոսքի տեսության ուսուցման խնդիրները հետևյալն են՝ բացահայտել խոսքի մեջ լեզվի նյութական միավորների և  տեխնիկական հնությունների ունեցած դերն ու արժեքը, խոսքի առանձնահատկությունները, խոսքի արժանիքները:

Комментариев нет:

Отправить комментарий