
-Ինչո՞ւ եք տխուր, երբ բոլոր մնացած կենդանիներն ուրախ են:
Եվ ասաց ամենածեր շունը.
-Նրանից ենք տխուր, Աստվա՛ծ, որովհետև մենք աշխարհում ամեն ինչի հոտը զգում ենք, բացի քեզանից, և մենք՝ շներս, դրանից ենք նեղանում: Իրականացրո՛ւ մեր խնդրանքը. ստեղծի՛ր մեզ համար այնպիսի Աստված, որի հոտը մենք կարողանանք զգալ:
Ծիծաղեց Աստված և ասաց.
-Բերե՛ք ոսկորներ և ես ձեզ համար Աստված կստեղծեմ, որի հոտը դուք կզգաք:
Ցրվեցին շները տարբեր ուղություններով և յուրաքանչյուրը բերեց որևէ մի ոսկոր. մեկը` առյուծի, մեկը` ուղտի, մեկը` աղվեսի, մի խոսքով բոլոր կենդանիներից: Բայց ոչ մի շան ոսկոր չբերեցին: Քանի որ ոչ մի շուն չէր դիպչի ո՛չ շան մսին, ո՛չ էլ շան ոսկորին:
Հավաքվեց ոսկորների մեծ կույտ և այդ ոսկորներից Աստված ստեղծեց մարդուն, որը պիտի լիներ շների աստվածը, որի հոտը նրանք կարող էին զգալ: Եվ քանի որ մարդը ստեղծվել է Աստծո կողմից բոլոր կենդանիների ոսկորներից, բացի շներից, ունի նրանց բոլոր հատկությունները:
Նա ունի առյուծի ուժ, ուղտի աշխատասիրություն, կատվի խորամանկություն, միայն չունի շան հավատարմություն:
Комментариев нет:
Отправить комментарий