понедельник, 25 февраля 2013 г.

Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու այն տեսնում ես...

Մի երիտասարդ եկավ օազիս, ջուր խմեց և աղբյուրի մոտ հանգստացող ծերուկին հարցրեց.
-Ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում:

Ծերունին իր հերթին հարցրեց երտասարդին.
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու ես եկել:
-Մի խումբ եսասերներ՝ վատ մտքերով,-պատասխանեց երիտասարդը: 
-Այդպիսիններին կգտնես և այստեղ,-ասաց ծերունին:
Նույն օրը մեկ այլ երիտասարդ մոտեցավ աղբյուրին, որ ծարավը հագեցնի: Տեսնելով ծերունուն՝ նա բարևեց և հարցրեց.
-Ինչպիսի՞ մարդիկ են ապրում այստեղ:
Ի պատասխան՝ ծերունին տվեց նույն հարցը.
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են ապրում այնտեղ, որտեղից դու ես եկել: 
-Հիանալի, ազնիվ, հյուընկալ, բարի: Ցավալի էր նրանցից բաժանվելը:
-Այդպիսիններին կգտնես և այստեղ:
Մի տղամարդ, լսելով երկու խոսակցությունները, հարցրեց.
-Ինչպես կարող էիր տալ միանման պատասխան այդ երկու նույն հարցերին:
Ծերունին պատասխանեց.
-Մեզանից յուրաքանչյուրը կարող է տեսնել միայն այն, ինչ կրում է իր սրտում: Նա, ով չգտավ ոչ մի լավ բան ամենուր, որտեղ եղել է, չի կարող գտնել ուրիշ ոչինչ այստեղ և ցանկացած ուրիշ վայրում:
Եթե ինչ- որ բան դուր չի գալիս մեզ շրջապատող աշխարհում, ապա ամենից շատ մեզ հիասթափեցնում է ոչ թե ինքնին երևույթը, այլ մեր կարծիքը նրա մասին:

Комментариев нет:

Отправить комментарий