Անցած-գնացած օրերից շատ առաջ, Սկզբնական վաղ ժամանակներում էր, երբ Մեծն հրաշագործն արարում էր առարկաները: Սկզբում նա արարեց երկիրը, հետո արարեց ծովը ու հետո ասաց բոլոր կենդանիներին, որ կարող են դուրս գալ ու խաղալ:
-Ով , Մեծ Հրաշագործ, որպես ի՞նչ ենք խաղալու,-հարցրին կենդանիները:
-Ես ձեզ ցույց կտամ:
Նա վերցրեց Փղին՝ այն ամբողջը, որ փիղ էր, և ասաց.
-Խաղա որպես փիղ:
Եվ այն ամբողջը, որ փիղ էր, խաղաց:
Վերցրեց Կուղբին՝ այն ամբողջը, որ կուղբ էր, և ասաց.
-Խաղա, որպես կուղբ:
Եվ այն ամբողջը, որ կուղբ էր, խաղաց:
Վերցրեց Կովին՝ այն ամբողջ, որ Կով էր, և ասաց.
-Խաղա որպես կով:
Եվ այն ամբողջը, որ կով էր խաղաց:
Վերցրեց Կրիային՝ այն ամբողջը, որ կրիա էր, և ասաց.
-Խաղա որպես կրիա:
Եվ այն ամբողջը, որ կրիա էր խաղաց:
Մեկ առ մեկ նա վերցրեց բոլոր գազաններին, թռչունների ու ձկներին և նրանց պատվիրեց խաղալ:
Երեկոյան դեմ, երբ մարդիկ ու կենդանիները ուժասպառ եղան- հոգնեցին, եկավ Մարդը /իր սեփական դստրիկ-աղջնակի հետ/այո՛, իր սեփական անչափ սիրելի դստրիկ աղջնակին ուսերին նստեցրած ու հարցրեց.
-Այս ի՞նչ խաղ է, Մեծ հրաշագործ:
-Հե՜յ, Ադամի որդի, սա ամենասկզբի խաղն է, բայց դու չափազանց իմաստուն ես, և այս խաղը քեզ համար հեչ բան է:
-Այո՛, ես չափազանց իմաստուն եմ, և այս խաղն ինձ համար հեչ բան է: Այնպես արա, որ բոլոր կենդանիները ինձ հնազանդ լինեն,- ողջունեց Մարդը Մեծ Հրաշագործին:
Մինչ նրանք խոսում էին, Փաու Ամման՝ Խեցգետինը, որը խաղի մեջ հաջորդն էր, օրոր-շորոր մտավ ծովը՝ ինքնիրեն խոսելով:
-Ես իմ խաղը մենակ կխաղամ խոր ջրերում և երբեք չեմ հնազանդվի Ադամի որդուն:
Ոչ ոք չտեսավ նրան հեռանալիս, բացի մարդու փոքրիկ դստրիկ-աղջնակից՝ նստած հոր ուսին: Եվ խաղը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև ոչ մի կենդանի չմնաց առանց հրամանի: Մեծն հրաշագործը թափ տվեց փոշին ձեռքերից և քայլեց երկրով մեկ՝ տեսնելու, թե ինչպես են խաղում կենդանիները:
Նա գնաց հյուսիս և գտավ այն ամբողջը, որ փիղ էր, ժանիքներով գետինը փորել-փոփրելիս և իր համար նոր փորված մաքուր, սիրուն հողում ոտքերը դոփ-դոփելիս:
-Քա՞ն,- հարցրեց այն ամբողջը, որ փիղ էր՝ ուզենալով ասել ճիշտ եմ անում:
-Փայահքան,-պատասխանեց Մեծ հրաշագործը՝ ցանկանալով ասել՝ միանգամայն ճիշտ, և արտաշնչեց այն ժայռերի ու հողակտորների ուղղությամբ, որ փորել-փորփրել էր այն ամբողջը, որ փիղ էր, և դրանք դարձան Մեծ Հիմալայան լեռները, որոնց կգտնես քարտեզի վրա:
Նա գնաց Արևելք և գտավ այն ամբողջը, որ Կով էր, իր համար փռված դաշտում արածելիս: Կովը լեզուն հանեց և միանգամից մի ամբողջ անտառ բերանն առավ, ապա նստեց ու սկսեց որոճալ:
-Քան,-հարցրեց այն ամբողջը, որ կով էր:
-Փայահ քան,- պատասխանեց Մեծն հրաշագործը ու արտաշնչեց այն լերկ տարածության վրա, որի բուսականությունը Կովը կերել մաքրել էր և այն մասի վրա, ուր նստած էր: Առաջինը դարձավ մեծ Հնդկական Անապատը, իսկ մյուսը՝ Սահարայի անապատը, որոնց կգտնես քարտեզի վրա:
Նա գնաց Արևմուտք և գտավ այն ամբողջը, որ Կուղբ էր՝ իր համար բացված լայն գետաբերանում ջրամբարտակ կառուցելիս:
-Քան,- հարցրեց այն ամբողջը, որ Կուղբ էր:
-Փայահ քան,- պատասխանեց Մեծն հրաշագործը և արտաշնչեց ավազի ու ծովն ընկած քարաբեկորների վրա, և դրանք դարձան Ֆլորիդայի ճահճախոտերը, որոնց կգտնես քարտեզի վրա:
Ի վերջո նա գնաց հարավ և գտավ այն ամբողջը, որ կրիա էր՝ իր համար մաղված ավազը մաշկաթերթերով քերելիս, ինչի շնորհիվ քարաբեկորներն, օդում պտույտ գործելով, ծովն էին թափվում:
-Քան,- հարցրեց այն ամբողջը, որ Կրիա էր:
-Փայահ քան,- պատասխանեց Մեծն Հրաշագործը և արտաշնչեց ավազի ու ծովն ընկած քարաբեկորների վրա, և դրանք դարձան ամենագեղեցիկ՝ Բորնեո, Ցելեբես, Սումատրա, Ճավա և Մալայան կղզիները, որոնց կգտնես քարտեզի վրա:
Քիչ անց Մեծն Հրաշագործը Փերաք գետի ափերին հանդիպեց Մարդուն:
-Հե՜յ, Ադամի որդի, բոլոր կենդանիները քեզ հնազանդ են:
-Այո:
-Իսկ Ծովն էլ է հնազանդ քեզ:
-Ոչ,-պատասխանեց Մարդը,-գիշեր-ցերեկ մեկական անգամ ծովը բարձրանում է Փերաք գետն ի վեր և քաղցրահամ ջրով ողողում անտառը, խոնավացնում տունս: Գիշեր-ցերեկ մեկական անգամ ջուրը հոսում է գետն ի վար՝ տանելով ամբողջ ջուրն այնպես, որ բացի ցեխից ոչինչ չի մնում, և նավակս շրջվում է: Արդյոք քո պատվիրած խաղն է սա:
-Դա նոր ու չար խաղ է ,-հասկացավ Մեծն հրաշագործը:
-Նայիր,- նրա ուշադրությունը գրավեց Մարդը:
Այդ ընթացքում հսկա ծովը , գետի ջուրը հետ մղելով, լցվեց Փարաքի գետաբերանը, տասնյակ մղոններով ողողեց մութ անտառները և հեղեղեց մարդու տունը:
-Այստեղ սխալմունք կա, արձակիր նավակդ, և գնանք տեսնենք, թե ով է խաղ անում Ծովի հետ,- ասաց Մեծն Հրաշագործը:
Նրանք նավակ նստեցին: Մարդու փոքրիկ դստրիկ-աղջնակը միացավ նրանց: Մարդը վերցրեց քրիսը՝ հրաշեղբը, ճկվող ալիքաձև թուրը, և երեքով նավարկեցին Փերաք գետն ի վար: Ծովն սկսեց հետ-հետ նահանջել, իսկ նավակը, որն ասես պարանով քաշվելիս լիներ, դուրս մղվեց Փերաքի գետաբերանից, անցավ Սելանգորի, Մալաքայի, Սինգապուրի մոտով և հասավ Բինթանգ կղզին:
Մեծ հրաշագործը կանգնեց ու գոչեց.
-Հե՜յ, գազաններ, թռչուններ, ձկներ, ես իմ ձեռքն առա ձեզ Աշխարհի ստեղծման օրը և ամեն մեկիդ սովորեցրի իր խաղը: Ձեզանից ով է հիմա ծովի հետ խաղ անում:
-Մեծ Հրաշագործ, մենք և մեր երեխաների երեխաները խաղում ենք այն խաղերը, որ դու սովորեցրիր, բայց մեզանից ոչ մեկը Ծովի հետ խաղ չի անում,- միաբերան ձայնեցին բոլոր գազանները, թռչունները և ձկները:
Հետո լիալուսինը ելավ Ծովի վրա, ու Մեծն հրաշագործը հարցրեց ծեր կուզիկին, որ լուսնին բազմած ուռկան էր գործում ՝ հուսալով, որ մի օր կորսա երկիրը:
-Հեյ, Լուսնի ձկնորս, դու ես ծովի հետ խաղ անում:
-Ոչ, ես թել եմ մանում, որով մի օր կորսամ երկիրը, բայց ծովի հետ խաղ չեմ անում,- պատասխան տվեց ծեր կուզիկը և շարունակեց մանել:
Լուսնի վրա կար նաև մի առնետ, որ կրծում-կտրտում էր ծերուկ ձկնորսի մանած թելը:
-Հեյ, Լուսնի առնետ, դու ես ծովի հետ խաղ անում,- հարցրեց Մեծն Հրաշագործը:
Ասաց Լուսնի առնետը.
-Ոչ, ես զբաղված եմ ծերուկ ձկնորսի մանածը կծել-կտրտելով, բայց ծովի հետ խաղ չեմ անում,- և Լուսնի Առնետը շարունակեց կրծել:
Մարդու փոքրիկ դստրիկ-աղջնակը, բարձրացնելով գեղեցիկ, ճերմակ խխունջե ապարանջաններ հագած պստլիկ, փափլիկ, արևահար թևերը, բացականչեց.
-Ով Մեծն Հրաշագործ, երբ հայրս Աշխարհի ստեղծման օրը քեզ հետ զրուցում էր, ես, նրա ուսին նստած, նայում էի, թե ինչպես էին բոլոր գազանները, թռչունները և ձկները սովորում իրենց խաղը: Նրանցից մեկն անհնազանդ գտնվեց ու մտավ Ծովը՝չսպասելով, թե ինչ կսովորեցնես իրեն:
Գոչեց Մեծն Հրաշագործը.
-Ինչ իմաստուն են փոքրիկ երեխաները: Նրանք ամեն ինչ տեսնում են ու լսում: Ինչպիսին էր այդ կենդանին:
Բացատրեց փոքրիկ-դստրիկ աղջնակը.
-Կլոր էր, տափակ և ոտքերի վրա աչքեր ուներ, քայլում էր շորորալով, իսկ մեջքը պատած էր ամուր զրահով:
Հիացավ Մեծն Հրաշագործը:
Ինչ իմաստուն են փոքրիկ երեխաները: Նրանք միշտ ճիշտ են խոսում: Այժմ գիտեմ, թե ուր է գնացել Փաու Ամման: Տուր ինձ թիակը:
Եվ այսպես նա վերցրեց թիակը, բայց դրա կարիքը չզգացվեց, քանի որ ջուրն անդադրում հոսում էր՝ կղզիների ափերը ողողելով, և շուտով հասցրեց նրանց Փուզաթ Թազեք կոչվող վայրը՝ Ծովի սիրտը: Այստեղ մեծ անցքը տանում էր ցած՝ դեպի եկրի սիրտը, ուր աճում էր կախարդական, երկվորյակ ընկուզներ տվող Հրաշալի Ծառը՝ Փաուհ Ջանգջին: Մեծ հրաշագործը թևը մինչև ուսը մտցրեց խոր, տաք ջրի մեջ և Հրաշալի Ծառի արմատների տակ շոշափեց Փաու Ամման հպումից շարժվեց, և Ծովը բարձրացավ այնպես, ինչպես կբարձրանար թասով լի ջուրը ձեռքդ մեջը մտցնելիս:
-Ըհը,-ասաց Մեծն Հրաշագործը,- այժմ ես գիտեմ, թե ով է խաղ անում Ծովի հետ: Ի՞նչ ես անում Փաու Ամմա:
Պատասխան տվեց Փաու Ամման խորքից.
-Գիշեր-ցերեկ մեկական անգամ դուրս եմ գալիս կեր փնտրելու և գիշեր-ցերեկ մեկական անգամ հետ եմ գալիս: Ինձ հանգիստ թող:
Ասաց Մեծն Հրաշագործը.
-Լսի՛ր, Փաու Ամման: Երբ քարանձավիցդ դուրս ես գալիս, Ծովի ջրերը լցվում են Փուզաթ թազեքի մեջ, և կղզիների ափերը մերկանում են, ձկները՝ սատկում, իսկ Ռաջա Մոյանգ Կաբանը՝ Փղերի արքան, ցեխոտում է ոտքերը: Երբ հետ ես գալիս ու նստում Փուզաթ Թազեքում, ջրերը բարձրանում են, ծածկում կղզյակները: Մարդու տունը նույնպես ողողվում է ջրով, իսկ Կոկորդիլոսների արքա Ռաջա Աբդուլլահի բերանը լցվում է աղաջրով:
Այնժամ ջրի խորքից լսվեց Փաու Ամմայի քրքիջը.
-Փահ, չգիտեի, որ այդքան կարևոր եմ: Սրանից հետո օրը յոթ անգամ դուրս կգամ, որ ջրերը երբեք չհանդարտվեն:
Բարկացավ Մեծն Հրաշագործը:
-Ես չեմ թողնի, որ այդ խաղը խաղաս, Փաու Ամման, և քանի որ Աշխարհի ստեղծման օրը փախար, այժմ դու քո խաղը չգիտես, բայց եթե ինձնից չես վախենում, դուրս եկ խոսենք այդ մասին:
-Չեմ վախենում,-Ծովի մակերևույթին՝ լուսնի լույսի տակ, երևաց Փաու Ամման: Աշխարհում Փաու Ամմայից հսկայագույն չկար, որովհետև նա բոլոր խեցգետինների արքան էր, ոչ թե սովորական, այլ արքա խեցգետին; Նրա հսկայական խեցու մի ծայրը դիպչում էր Սարավակի ափին, մյուսը՝ փահանգի, և ավելի բարձր էր, քան երեք հրաբուխների ծուխը: Հրաշալի ծառի ճյուղերի միջով բարձրանալիս նա պոկեց խոշոր, երկվորյակ պտուղներից մեկը՝ կախարդական, զույգ միջուկավոր ընկույզները, որոնք երիտասարդացնում են մարդկանց: Մարդու փոքրիկ-դստրիկ աղջիկ, տեսնելով նավակի մոտ օրորվող պտուղները, վերցրեց դրանք ու իր պստլիկ ոսկյա մկրատով հանեց միջուկները:
-Դեհ,Հրաշք գործիր, Փաու Ամման, և ցույց տուր, որ իսկապես կարևոր ես,- ասաց Մեծն Հրաշագործը:
Փաու Ամման ոլորեց աչքերը, թափահարեց ոտքերը, բայց միայն կարողացավ շարժել Ծովը, որովհետև չնայած Արքա Խեցգետին էր, բայց ոչ այլ ինչ էր, եթե ոչ խեցգետին, ուստի շարժեց Մեծ Հրաշագործի ծիծաղը:
-Ի վերջո դու այնքնա էլ կարևոր չես, Փաու Ամմա: Դե, հիմա ես փորձեմ,- և նա հրաշք գործեց ձախ ձեռքի ճկույթով: Այ քեզ բան, լավ նայիր Փաու Ամմայի պինդ կապտականաչասև պատյանը կոկոսի կեղևի նման ընկավ, և Փաու Ամման դարձավ փափուկ-փափուկ, ինչպիսիք են ճստիկ-պստլիկ խեցգետինները, որոնց երբեմն բռնում ես լողափին:
-Անկասկած, դու շատ կարևոր ես,- շարունակեց Մեծն Հրաշագործը,- ասե՞մ Մարդուն, որ իր քրիսով կտրատի-կտոր-կտոր անի քեզ: Բերել տա՞մ Փղերի Արքա Ռաջա Մոյանգ Կաբանին՝ իր ժանիքներով քեզ ծակել-ծակծկելու, թե՞ կանչեմ Կոկորդիլոսների արքա Ռաջա Աբդուլլահին՝ քեզ կծել-կծոտլու:
Խնդեց Փաու Ամման:
-Ես ամաչում եմ, վարադարձրու կարծր պատյանս և թո՛ղ գնամ փուզաթ Թազեք: Սրանից հետո միայն մեկ անգամ կշարժվեմ ցերեկը, մեկ անգամ էլ գիշերը՝ ուտելիք ճարելու համար:
Պատասխան տվեց Մեծն Հրաշագործը:
-Ո՛չ, Փաու Ամման, պատյանդ հետ չեմ տա, որովհետև դու կաճես, կմեծանաս, կուժեղանաս, ավելի կհպարտանաս ու ավելի կհզորանաս և գուցե մոռանաս խոստումդ ու մեկ անգամ ևս խաղ անես Ծովի հետ:
Հարցրեց Փաու Ամման.
-Իսկ ի՞նչ եմ անելու: Ես այնքան խոշոր եմ, որ միայն կարող եմ թաքնվել Փուզաթ Թազեքի ջրերում: Եթե այս փափուկ մարմնովս դուրս գամ, շնաձկներն ու ջրաշներն ինձ կուտեն: Իսկ եթե այս փափուկ մարմնովս մնամ Փուզա Թազեքում, չնայած ապահով կլինեմ, բայց կեր գտնելու համար չեմ կարող տեղիցս շարժվել ու սովից կմեռնեմ,- և թափահարեց ոտքերն ու ողբաց:
-Լսի՛ր, Փաու Ամման,- խոսեց Մեծն Հրաշագործը,- ես չեմ թողնի, որ շարունակես խաղդ, և քանի որ Աշխարհի ստեղծման օրը փախար, հիմա դու քո խաղը չգիտես: Բայց եթե ուզում ես, կարող եմ Ծովի յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր խորշ, յուրաքանչյուր մոլախոտի խուրձ ընդմիշտ ապահով փուզաթ թազեք դարձնել քեզ ու երեխաներիդ համար:
Ասաց Փաու Ամման.
-Լավ կլինի, բայց դեռ չեմ ուզում: Նայիր, սա այն Մարդն է, որ Աշխարհի ստեղծման օրը զրուցում էր քեզ հետ: Եթե այն ժամանակ նա քո ուշադրությունը չշեղեր, ես չէի հոգնի սպասելուց, չէի փախչի, չէի անհետանա, ուստի այս ամենը տեղի չէր ունենա: Իսկ դրա փոխարեն նա ինչ հատուցում կտա ինձ:
Պատասխան տվեց Մարդը.
-Եթե ցանկանաս, Հրաշք կգործեմ. այնպես կանեմ, որ ջրի խոր հատակն ու չոր գետինը քեզ երեխաներիդ համար օթևան լինեն, և ի վիճակի լինես թաքնվելու և՛ ցամաքում, և Ծովում:
Շարունակեց Փաու Ամման.
-Դեռ չեմ ուզում: Նայի՛ր, սա այն աղջիկն է, որ աշխարհի ստեղծման օրը տեսավ ինձ փախչելիս: Եթե այն ժամանակ նա խոսեր, Մեծն Հրաշագործ, դու ինջ հետ կանչած կլինեիր, և այս ամենը տեղի չէր ունենա, իսկ դրա փոխարեն նա ի՞նչ հատուցում կտա ինձ:
Ասաց դստրիկ-աղջնակը.
-Ձեռքիս ընկույզը լավն է, եթե ցանկանաս, Հրաշք կգործեմ և քեզ կտամ մի շատ սուր ու լավ մկրատ, որով դու և երեխաներդ ափ դուրս գալիս ամբողջ օրը կոկոս կուտեք, այ այսպես: Կամ եթե շուրջդ քար կամ խորշ չկա, Փուզաթ Թազեք կփորես քո մկրատով: Իսկ եթե հողը խիստ կարծր է, նույն մկրատի օգնությամբ ծառ կմագլցես:
Երկմտեց փաու Ամման.
-Դեռ համաձայն չեմ, քանի որ նման պարգևներն այս փամփլիկ մարմնիս չեն օգնի: Հետ տուր, պատյանս, Ով մեծն Հրաշագործ, և ես կխաղամ քո առաջարկած խաղը:
Պատասխան տվեց Մեծն Հրաշագործը.
-Ես քեզ այն հետ կտամ, Փաու Ամման, և տասնմեկ ամիս դու կկրես այդ պատյանը, բայց ամեն տարվա տասներկուերորդ ամսին այն կփափկի, և ամբողջ ընտանիքով կհիշեք, որ ես ընդունակ եմ հրաշքներ գործելու և քեզ հնազանդեցնելու, Փաու Ամման: Եվ, ինչպես տեսնում եմ, եթե կարողանաս ապրել և՛ ցամաքում, և՛ ջրում, ապա կդառնաս չափազանց համարձակ: Եվ որովհետև ի վիճակի կլինես ծառ մագլցելու, ընկույզ կոտրելու, մկրատով փոսեր փորելու, կդառնաս չափազանց ժլատ, Փաու Ամման:
Մտածեց Փաու Ամման փոքր-ինչ:
-Ես արդեն ընտրություն կատարեցի. ընդունում եմ բոլոր պարգևները:
Մեծն Հրաշագործը Հրաշք գործեց աջ ձեռքով՝ աջ ձեռքի բոլոր մատներով, և այս քեզ բան, Փաու Ամման փոքրացավ, դարձավ մանր կանաչ խեցգետին, որ լողում էր նավակի կողքին և սուր, նվազ, խեղդվող ձայնով ծվծվում՝ տո՛ւր ինձ մկրատը:
Փոքրիկ դստրիկ-աղջնակը բարձրացրեց նրան ու դրեց իր պստլիկ-արևահար ձեռքի ափին, ապա նստեցրեց նավակի հատակին ու տվեց նրան իր մկրատը: Խեցգետինը թափահարեց այն իր կարճ բազուկներով, բացեց, փակեց, չխկացրեց ու ասաց.
-Ես կարող եմ ընկույզ ուտել, խխունջ ջարդել, փոսեր փորել, ծառեր մագլցել, շնչել չոր օդում և ամեն մի քարի հատկ գտնել ապահով Փուզաթ Թազեք: Ես չգիտեի, որ այսքան կարևոր եմ: Քան /ճիշտ է/:
-Փայահ քան,- պատասխանեց Մեծն Հրաշագործը, ծիծաղեց և տվեց նրան իր օրհնությունը: Ճստլիկ փաու Ամման շորորալով ուղղվեց նավակի եզրն ի վար՝ դեպի ջուրը: Նա այնքան փորք էր, որ կարող էր թաքնվել ցամաքում՝ չոր տեևի կամ ծովի հատակին ընկած դատարկ խխունջի ստվերում:
-Լավ ստացվեց,- հարցրեց Մեծն Հրաշագործը:
-Շատ լավ,- ասաց Մարդը,- բայց հիմա հարկավոր է Փերաք վերադառնալ, իսկ ճամփան երկար-երկար է, ձանձրալի: Եթե մենք սպասենք մինչև Փաու Ամմայի՝ Փուզաթ Թազեքից դուրս գալը և տուն մտնելը, ջուրն ինքը կտաներ մեզ:
-Դու ծույլ ես,- ասաց Մեծն Հրաշագործը,- ուստի երեխաներդ էլ ծույլ կլինեն: Նրանք աշխարհի ամենածույլ մարդիկ կլինեն և կկոչվեն ծուլածիններ, այսինքն՝ մալայացիներ՝ ծույլ ժողովուրդ,- ապա, մատը բարձրացնելով դեպի Լուսին, շարունակեց, ով Ձկնորս, ահա մի մարդ, ով ծուլանում է թիավարել դեպի տուն: Ձգիր թելովդ նրա նավակը, Ձկնորս:
-Ոչ,- ասաց Մարդը,- եթե ես ամբողջ կյանքումս ծույլ եմ լինելու, թող Ծովն այսուհետև ընդմիշտ կրկնապատկի իր աշխատանքը և ինձ ազատի թիավարելուց:
Մեծ Հրաշագործը ծիծաղեց.
-Փայահ քան:
Լուսնի առնետը դադարեց կրծոտել թելը: Ձկնորսը ցանցն իջեցրեց ծովը, ձգեց խոր ջրերը Բինթանգ կղզու, Սինգապուրի, Մալաքայի կողքով, Սելանգորն անց, մինչև նավակը կրկին սահեց Փերաքի գետաբերանը:
-Քան,- հարցրեց Ձկնորսը:
-Փայահ քան,- պատասխանեց Մեծն Հրաշագործը,- այնպես արա, որ այսուհետև ընդմիշտ, գիշեր-ցերեկ երկուական անգամ ձգես ծովը, որպեսզի ծուլածին մալայացի ձկնորսները չթիավարեն: Բայց զգույշ, ուժգին չձգես, թե չէ Հրաշք կգործեմ և քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես Փաու Ամմայի հետ:
Հետո բոլորը միասին գնացին Փերաք գետն ի վեր ու մտան անկողին:
Այժմ ուշադիր ինձ լսեք:
Այդ օրվանից մինչև օրս Լուսինը միշտ Ծովը վեր ու վար է ձգում և առաջացնում, ինչպես մենք ենք կոչում, մակընթացություն:Երբեմն ծովի ձկնորսը ձգում է քիչ ավելի ուժեղ, և սկսում են գարնանային մակընթացությունները, երբեմն էլ շատ թույլ է ձգում, այդ ժամանակ էլ լինում են տեղատվություններ: Բայց Ծովի ձկնորսը սովորաբար միշտ ուշադիր է, որովհետև վախենում է Մեծ Հրաշագործից:
Իսկ Փաու Ամմա՞ն: Դու լողափին կտեսնես, թե ինչպես յուրաքանրյուր քարին կամ ավազին բուսած ծովախոտի խուրձի տակ Փաու Ամմայի բոլոր ձագուկներն իրենց չանչիկները թափահարելով, փոքրիկ Թուզաթ Թազերեքներ են փորում: Աշխարհի որոշ մասերում նրանք, իրոք, ապրում են ցամաքում, մագլցում արմավենիներն ու կոկոս ուտում, ինչպես խոստացել էր չարաճճի դստրիկ-աղջնակը: Բայց բոլոր Փաու Ամմաները տարին մեկ անգամ ուժգին ցնցվում են, գցում իրենց կրծր պատյանը, դառնում փափլիկ-փափլիկ՝ հիշելով, թե ինչի է ընդունակ Մեծն Հրաշաործը: Անարդարացի կլիներ սպասել կամ որսալ Փաու Ամմայի ձագուկներին, միայն նրա համար, որ օրերից մի օր ծեր փաու ամման հիմարաբար կոպիտ վարվեց:
Դե, իհարկե, Փաու Ամմայի ձագուկները չեն սիրում, երբ դուրս են հանվում իրենց փոքրիկ Փուզաթ Թազեքներից և դույլիկներով տուն տարվում: Ահա թե ինչու նրանք իրենց չանչիկներով կսմթում են քեզ, և դու դրան արժանի ես:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ;

Комментариев нет:
Отправить комментарий