понедельник, 3 февраля 2014 г.

Ուսումնական tv-ին որպես մայրենիի բաղկացուցիչ

Մեր օրերում միայն դասագրքի չոր ու ցամաք գիտելիքները չեն կարող բավարարել սովորողի հետաքրքրությունները: Սովորողին ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու լայն հնարավորություն է տալիս համացանցը: Բնական է, որ ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր սովորողը կունենա հետաքրքրությունների այլ հարթություն և այդ հետաքրքրությունները դրսևորելու, մյուսներին հասանելի դարձնելու լայն հնարավորություն: 
Այսպես Գեղարվեստի կրտսեր դպրոցում, ելնելով սովորողների հետաքրքրություններից, սկսեցինք թողարկել ուսումնական tv-ի: Այս նախագիծը իրագործում ենք արդեն մեկ տարի:
Ինչպե՞ս սկսեցինք աշխատանքը:
Tv-ի թողարկելու գաղափարը դեռ վաղուց կար, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էինք, ի վերջո, սովորողների ընտրությամբ հավաքվեց մի խումբ, որը պետք է զբաղվեր  tv-ի աշխատանքներով: Իհարկե, մեկ տարվա ընթացքում ստեղծագործական խումբը փոփոխություն կրեց, ընթացքում ավելի շատ սովորողներ ընդգրկվեցին: Խմբի ձևավորումից հետո մտածեցինք  tv-իի անվան մասին : Ի վերջո, սովորողների առաջարկությամբ  tv-ին կոչվեց  ,,Մենք  tv,,-ի: Մենք, քանի որ այն պատմելու էր մեր մասին, մեր առօրյայի մասին:
Հաջորդ քայլը աշխատանքի բաժանումն էր: Յուրաքանչյուր սովորող, ելնելով իր հետաքրքրություններից, ստանձնեց  tv-իի առանձին հաղորդման պատրաստումը և վարումը: Ամբողջ աշխատանքը ղեկավարում էր և հետևում էր Գևորգ Հովհաննիսյանը, ով հանդես էր գալիս որպես  tv-իի ռեժիսոր:
 tv-իի աշխատանքները իրականացնելու համար սովորողները կատարում են հետզոտական աշխատանք: Անհրաժեշտ է գտնել նյութեր, որոնք կհետաքրքրեն դիտողներին, իսկ դրան օգնության է գալիս համացանցը:
Թողարկումների ժամանակ սովորողները անդրադառնում էին կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես ուսումնական տոնացույցով նախատեսված տոներին, լուսաբանում, հարցազրույցներ վերցնում և այլն:
Ուսումնական  tv-ի աշխատանքները սովորողի մոտ զարգացնում են հետևյալ հմտությունները.
1. Զարգանում է բանավոր խոսքը, թողարկումները դիտելով ՝ սովորողը հնարավորություն ունի տեսնել իր խոսքի սխալ արտահայտությունները, շտկել դրանք: Սովորողը ժամանակի ընթացքում ձեռք է բերում խոսք կառուցելու, ճիշտ և գրագետ արտահայտվելու կարողություններ:
2. Զարգանում են մեդիահմտությունները: Թողարկումները նկարահանելիս անհրաժեշտ է նյութը վերջնական տեսքի բերել, մոնտաժել, որը կատարում են սովորողները: 
3.Խմբային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռք են բերում կազմակերպվածություն, համագործակցելու, իրար օգնելու հմտություն:
Այսպիսով, սովորողների համար  tv-ին դարձավ  ինքնարտահայտման և ինքնադրսևորման միջոց:
Տաթևիկ Աբրահամյան




Комментариев нет:

Отправить комментарий