воскресенье, 9 февраля 2014 г.

Թե ինչպես գրվեց առաջին նամակը...

Բյուր դարեր առաջ ապրում էր մի Նեոլիթ մարդ: Նա ոչ Յուտլանդացի էր, ո՛չ Անգլ, ո՛չ էլ Դրավիդացի, չնայած, ըստ ամենայնի, կարող էր լինել թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց այդ մասին չխոսենք: Նա իսկական Նախամարդ էր, ապրում էր Քարանձավում՝ քարանձավային կյանքով, միաժամանակ կիսամերկ էր, ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ, ո՛չ էլ ցանկություն ուներ սովորելու և, բացառությամբ սոված օրերի, նա իրեն միշտ երջանիկ էր զգում: Նրա անունը Թեգումայ Բոփսուլայ էր, որ նշանակում է ,,երբեք չշտապելով ոտքն առաջ չդնող մարդ,, բայց մենք, նրան կարճ Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ Թևինդրոու էր, որը նշանակում է ,,բազմաթիվ հարցեր տվող կին, մենք  նրան կրճատ ՝ Թեշումայ կանվանենք:
Իսկ նրանց դստրիկի անունը Թաֆֆիմայ Մեթալումայ էր, որ նշանակում է ,,կիրթ ձևեր չունեցող աղջնակ, որին պետք է մի լավ ծեծել,, բայց ես նրան Թաֆֆի կանվանեմ: Նա երբեք իր օգուտի համար ծեծ չէր ուտում և Թագումայ Բոփսուլայի ու իր մայրիկի սիրելի դուստրն էր: Եվ նրանք երեքով անչափ երջանիկ էին: Հենց որ փոքրիկի Թաֆֆին սովորեց վազվզել այս ու այն կողմ, սկսեց ուղեկցել իր Թագումայ  Հայրիկին: Երբեմն հայր ու աղջիկ քարանձավ չէին վերադառնում, մինչև քաղցը չնեղեր նրանց: Նման դեպքում Թեշումայ Թևինդրոուն ասում էր.
-Այդ որտեղ եք թափառել, որ այդպես անտանելի կեղտոտվել եք: Ճիշտն ասած, Սիրելի Թեգումայ, դու Թաֆֆիից ոչնչով չես տարբերվում:
Հիմա ուշադիր ինձ լսեք ու հետևեք ինձ: 
Մի օր Թագումայ Բոփսուլայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց Վագայ գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը: Թեգումայի նիզակը փայտից էր, ծայրին՝ շնաձկան ատամներ: Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց ու չրմփաց-խրվեց գետերի հատակը: Նրանք մղոններ-մղոններ հեռու էին տնից , իսկ Թեգումայը մոռացել էր ավելորդ նիզակ վերցնել:
-Այ քեզ ձկան որս, այ քեզ փորձանք,-բացականչեց Թեգումայը,- մինչև նիզակս նորոգեմ օրը ճաշ կդառնա:
-Քո երկար սև նիզակը տանն է,-ասաց Թաֆֆին, թող  վազ տամ Քարանձավ և Մայրիկին խնդրեմ, որ տա ՝ բերեմ:
-Թմբլիկ տոտիկներդ կհոգնեն, բացի այդ, ճանապարհը բավական երկար է, մեկ էլ տեսար՝ ընկար կուղբերի ճահիճն ու խեղդվեցիր:  Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց , բաց արեց փոքրիկ կաշվե պայուսակը՝ լի հյուսիսային եղջերուի ջլերով, կաշվե երիզներով, մեղրամոմի կտորներով, ռետինով ու գործի անցավ:
Թաֆֆին նույնպեսնստեց, ոտքի մատներըջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց  ու խոր մտքերի մեջ ընկավ:
-Լսիր, Հայրիկ, այ քեզ օյին է, հա, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ ես: Եթե իմանայինք նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը՝ բերելու:
-Թաֆֆի, - վրդովվեց Թեգումայը,- քանի անգամ եմ ասել՝ լեզուդ փոխես, ..օյին,, բառը գրական չէ: Բա ասածդ խելքին մոտ է: Ճիշտ է, լավ կլիներ, եթե նամակ ուղարկեինք տուն:
Այդ պահին մի օտարական մարդ էր անցնում գետափով: Նա հեռավոր թևարական ցեղից էր և մի բառ անգամ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ,ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը: Թեգումայը պայուսակից հանեց հյուսիսային եղջերուի ջլերի կծիկը և զբաղվեց իր կոտրված նիզակով:
-Մոտ արի,- կանչեց Թաֆֆին,-գիտես, թե որտեղ է ապրում Մայրիկս:
Օտարականը ,,հըմ,, արեց, քանի որ ինչպես գիտեք, Թևարացի էր:
-Հիմար,-բարկացավ Թաֆֆին՝ ոտքը գետնին խփելով: Այդ պահին  խոշոր ծածանների մի վտառ էր անցնում հոսանքն ի վեր, բայց Հայրիկի նիզակը շարքից դուրս  է եկել:
-Խելոք մնա, մի նեղացրու մեծերին,-առանց աչքը գործից կտրելու  փնթփնթաց Թեգումայը:
Չեմ նեղացնում,-սրտնեղեց Թաֆֆին,-ես միայն ուզում եմ, որ ուզածս անի, բայց նա չի հասկանում:
-Դե ուրեմն հանգիստ թող ինձ,- Թեգումայը շարունակեց ձգել-ուղղել եղջերուի ջլերը՝ ազատ ծայրը բերանն առած: Օտարական մարդը զտարյուն Թևարացի, նստեց խոտին, իսկ Թաֆֆին մատով ցույց տվեց  զբաղված հորը:
-Հիանալի երեխա է,-մտածում էր օտարականը,-ոտքը գետնին է խփում, ծամածռություններ անում: Նա, անշուշտ, դուստրն է այդ ազնիվ Ցեղապետի, ով այնքան մեծ է, որ ինձ չի նկատում: -Եվ նրբանկատ քաղաքավարությամբ ծպտաց:
-Իսկ հիմա,-շարունակեց Թաֆֆին,- ես ուզում եմ՝ Մայրիկիս մոտ գնաս, որովհետև քո ոտքերն իմ ոտքերից երկար են, և դու չես ընկնի կուղբերի ճահիճը, ու բերես Հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևը:
Օտարական մարդը մտածում էր.
-Սա շատ-շատ հիանալի երեխա է: Թափահարում է թևերը, բղավում վրաս, սակայն ոչ մի բառ չեմ հասկանում ասածից, բայց եթե չանեմ նրա ուզածը, վախենում եմ, որ մեծամիտ ցեղապետը՝ մեջքը անցորդներին դարձնող մարդը բարկանա:
Նա տեղից ելավ, կեչուց մի կտոր  խոշոր, տափակ կեղև պոկեց ու տվեց Թաֆֆիին : Դա , սիրելի փոքրիկ, նշանակում է , որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր, և վատություն չէր անի, բայց Թաֆֆին լրիվ չհասկացավ:
-օհո,-բացականչեց աղջիկը,- դու երևի մայրիկի տան հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ , տուր վզնոցիդ շնաձկան ատամը:
Օտարականը ոչինչ չասաց, այնժամ Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու  ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը:
Օտարական մարդը մտածեց.
-Սա շատ-շատ հիանալի երեխա է: Վզնոցիս շնաձկան ատամը կախարդական շնաձկան ատամ է, և ինձ միշտ ասել են, որ եթե որևէ մեկն առանց իմ թույլտվության ձեռք տա դրան, անմիջապես կուռչի կամ կպայթի: Բայց այս երեխան ո՛չ ուռչում է, ո՛չ պայթում, իսկ այդ ամբարտավան Ցեղապետը ՝ իր գործով խիստ զբաղված մարդը, դեռ ինձ չի նկատել և չի էլ վախենում, որ իր երեխան կուռչի կամ կպայթի: Լավ կլինի ավելի քաղաքավարի լինեմ:
Եվ նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորի վրա՝ ոտքերն օդում ճոճելով, ինչպես որոշ նկարիչներ իրենց արվեստանոցի հատակին նկար անելիս:
-Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայիր ուսիս վրայով, բայց չհրես: Սկզբում կնկարեմ Հայրիկին ձուկ որսալիս: Իրեն շատ նման չստացվեց, բայց Մայրիկը կճանաչի, որովհետև նկարել եմ ջարդված նիզակը: Հիամ էլ հայրիկի ուզած նիզակը: Վայ, նիզակը Հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ շնաձկան ատամը  սահեց ձեռքիցս: Այս կեչու կեղևն էլ այնքան փոքր է: Սա այն նիզակն է, որը պետք է բերես: Իսկ հիմա նկարեմ ինձ՝ քեզ բացատրելիս, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ: Դու իսկականից շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս: Նեղանո՞ւմ ես:
Օտարական մարդը ժպտաց:
-Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամաչտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան, որ վերցրեց իմ կախարդական  շնաձկան ատամը և չուռեց կամ չպայթեց, ինձ խնդրում է օգնության կանչել մեծ Ցեղապետի մարդկանց: Նա մեծ Ցեղապետ է, այլապես ինձ նկատած կլիներ:,-մտածեց նա:
Նայի՛ր,- Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը,-սա դու ես՝ Հայրիկի սև կոթով նիզակը ձեռքիդ, որ չմոռանաս, թե ինչ ես բերելու: Հիմա կբացատրեմ Մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ , մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս  բլուրը ու կհասնես կուղբերի ճահիճը, ուր վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգույշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց կուղբերի ճահճի հետևն է ու բլուրների պես էլ բարձր չէ, բայց չեմ կարողանում առարկաները փոքր նկարել: Այս դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհի գեղեցկագույն մայրիկն է: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա, տեսնելով նկարածս: Եթե հանկարծ մոռանաս, հորս ուզած նիզակը նկարված է նաև դրսում:  Այն իրականում ներսում է, բայց եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ ՝ քեզ տեսնելով, կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լավ հասկացա՞ր. թե՞ նորից բացատրեմ:


Օտարական մարդը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց.
-Եթե այս մեծ ցեղապետի մարդկանց օգնության չկանչեմ, թշնամիները նրան սրախողխող կանեն, որոնք ,նիզակներով զինված, մոտենում են բոլոր կողմերից: Հիմա հասկանում եմ, թե ինչու էր մեծ Ցեղապետը ձևացնում, թե ինձ չի նկատում: Վախենում էր, որ թփերում թաքնված թշնամիները կտեսնեն իրեն նամակը հանձնելիս: Ահա թե ինչու նույնիսկ չշրջվեց և թողեց, որ իմաստուն, հրաշալի երեխան  նկարի այս սարսափելի տեսարանը՝  ցույց տալու համար հոր անելանելի վիճակը:  Ես գնամ օգնության կանչեմ նրա ցեղակիցներին:
Նա Թաֆֆիին ճամփան իսկ չհարցրեց և քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը, իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:
-Այդ ինչ էիր անում , Թաֆֆի,- հարցրեց Թեգումայը:
Նա արդեն նորոգել էր նիզակը և զգուշությամբ տարուբերում էր:
-Հայրիկ, սիրելիս, ես մի փոքր  կարգավորություն եմ արել,-ուրախ-ուրախ բացականչեց Թաֆֆին,- եթե ինձ հարցեր չտաս, քիչ անց ամեն ինչ կիմանաս ու կզարմանաս: Հայրիկ, խոստացիր, որ կզարմանաս:
-Խոստանում եմ,- ասաց Թեգումայը և շարունակեց ձուկ որսալ:
Օտարական մարդը, գիտեի՞ր, որ նա Թևարացի էր, շտապեց նկարը ձեռքին, կտրեց-անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ գտավ Թեշումայ Թևինդրոսին՝ պարզապես ճաշի եկած նեոլիթ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը, հատկապես դեմքի վերին մասն ու աչքերը: Օտարական մարդը միշտ զտարյուն թևարացի, քաղաքավարի ժպտաց ու Թեշումային հանձնեց կեչու կեղևը:  Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշու թփերից, բայց աշխատում էր հնարավորինս քաղաքավարի լինել:
Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարական մարդու վրա: Մյուս նեոլիթ կանայք անմիջապես գետնին գլորեցին նրան և շարքով՝ վեցը միասին , նստոտեցին վրան, մինչև Թեշումայը  փետում էր նրա մազերն ու բղավում.
-Ամեն ինչ պարզ է այնպես, ինչպես մեկ անգամ մեկ հավասար է մեկի: Իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են տնկվել: Այդքանը հերիք չէ, մեկ էլ այս սարսափելի նկարն է ինձ բերել: Նայեք,- և նկարը ցույց տվեց օտարական  մարդու վրա համբերությամբ բազմած  նեոլիթ կանանց ,- ահա Թեգումայի թևը կոտրած, ահա նիզակը մեջքին խրված, ահա մի մարդ՝ նիզակը պատրաստ պահած, ահա մեկ ուրիշը՝ քարանձավից նիզակ նետելիս, իսկ մի խումբ մարդիկ էլ  /դրանք Թաֆֆի կուղբերն էին, որոնք ավելի շատ նման էին մարդկանց/ հետևից մոտենում են Թեգումային: Սարսափելի է, չէ՞:
-Շատ սարսափելի է,- համաձայնեցին  Նեոլիթ կանայք և օտարական մարդու մազերի մեջ ցեխ լցրին /ինչը խիստ զարմացրեց նրան/ , ապա հնչեցրին Զրնգուն ցեղի թմբուկներն ու կանչեցին Թեգումայի ցեղի բոլոր մեծամեծներին Հետմաններով, բոլոր Նեգուսներին, Կառավարիչներին և Ծխական քահանաներին, նաև Կախարդներին, Հմայողներին, Քուրմերին և այլոց: Նրանք որոշեցին մինչև օտարական մարդու գլուխը թռցնելը նրա առաջնորդությամբ գնալ գետը՝տեսնելու, թե ուր է թաքցրել խեղճ Թաֆֆիին:
Օտարական մարդը իրեն իսկապես վատ զգաց: Մազերի մեջ լցրած ցեխը կարծրացել էր: Նրան գլորել էին սուր խճաքարերի վրա, վեց հոգով նստել-նստոտել վրան, այնպես էին ծեծել-ջարդել, որ հազիվ էր շնչում և չնայած չէր հասկանում նրանց լեզուն, բայց համարյա համոզված էր, որ Նեոլիթ տիկնայք անվայել խոսքեր էին ասում իր հասցեին: Այնուամենայնիվ, նա չտրտնջաց, և երբ Թագումայ ցեղը հավաքվեց, առաջնորդեց նրանց դեպի Վագայ գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:
-Ինչ շուտ վերադարձար,-բացականչեց Թաֆֆին,- բայց ինչո՞ւ ես հետդ այսքան շատ մարդ քարշ տվել: Հայրիկ, սիրելիս, ահա իմ կարգավորությունը: Զարմանում ես, չէ՞:
-Շատ,- պատասխանեց Թեգումայը,- բայց քո պատճառով ձկան որսն  այսօր ձախողվեց: Այս ինչ է պատահել, Թաֆֆի, մեր սիրելի , բարի , գեղեցիկ, մաքուր ու խաղաղասեր  ողջ Ցեղն այստեղ է:
Եվ, իրոք, այդպես էր: Առջից մազերը ցեխով լցված Օտարակն մարդուն պինդ բռնած, քայլում էին Թեշումայ Թևինդրոուն ու Նեոլիթ տիկնայք:  Հետևից գալիս էին Ցեղապետը, Փոխցեղապետը, երեսփոխաններն ու Ընթերականները, Հետմանները, Հարյուրապետները, Հրամանատարները իրենց  դասակներով, Դոլոմաններին իրենց վաշտերով, ապա Կառավարիչները, Նեգուսներն ու Քահանաները: Նրանցից հետո Ցեղը՝ նահապետական կարգով, սկսած չորս քարանձավ /յուրաքանչյուր տարվա մի եղանակի համար/, հյուսիսային եղջերուի հոտ և սաղմոնի երկու թառ ունեցող ֆեոդալներից մինչև ցցուն ծնոտներով ճորտերը, որոնք կես իրավունք ունեին ձմեռային գիշերներին յոթ յարդ կրակից հեռու կրելու արջի կես մորթի, և որ այլ ճորտեր՝ իրենց տիրոջ մահից հետո քերված-մաքրված ողնուղեղի ոսկոր ժառանգելու իրավունքով: Նրանք իրենց գոռգոռոցներով ու բղավոցներով քսան մղոնի վրա խրտնեցրին ձկներին, ինչի համար Թեգումայը Նեոլիթյան խոսուն ճառով շնորհակալություն հայտնեց բոլորին:
Հետո Թեշումայ Թևինդրոուն վազեց, ամուր գրկեց համբուրեց Թաֆֆիին: Իսկ Ցեղապետը բռնեց Թեգումայի գլխի ցցված փետուրներից ու ուժգին թափահարեց նրան:
-Բացատրիր, բացատրիր, բացատրիր,-գոչեց Թեգումայի ողջ ցեղը:
-Թող ինձ,- խնդրեց Թեգումայը,-թող գլխիս փետուրները: Մարդ իրավունք չունի առանց ձեր թույլտվության ծածանի նիզակը կոտրելու: Ի՞նչ եք ուրիշի գործին խառնվում:
-Այս բոլորից հետո չեմ հավատում, որ բերած լինես Հայրիկիս սև կոթով նիզակը,-ասաց Թաֆֆին:-Այս ի՞նչ օրի եք հասցրել իմ լավ Օտարական մարդուն:
Տոհմի անդամները երկու-երեք , երեք-երեք, տասը-տասը հրում-հրմշտում էին օտարականին, ում աչքերն արդեն շաղվում էին: Նա միայն շնչակտուր մատնացույց արեց Թաֆֆիին:
-Որտեղ են քեզ նիզակահարող չարագործները,-հարցրեց Թեշումայ Թևինդրոուն :
-Ի՞նչ չարագործներ,-զարմացավ Թեգումայը,- այս առավոտ իմ միակ այցելուն այս խեղճ մարդն էր, ում դուք ուզում եք խեղդամահ անել: Ով Թեգումայի Ցեղակիցներ, հո չեք խելագարվել:
-Նա եկավ մի սարսափելի նկար ձեռքին,-ասաց Ցեղապետը,-որտեղ դու պատկերված էիր նիզակահար:
-Ը...ը...միգուցե ես բացատրեմ, ես եմ տվել այդ նկարը,-կմկմաց Թաֆֆին և բավականին անհարմար զգաց:
-Դու ,- գոչեց Թեգումայի ցեղը միաբերան,-,,Կիրթ ձևեր չունեցող  աղջնակ, որ  մի լավ ծեծել,, դո՞ւ:
-Թաֆֆի, սիրելիս, վախենում եմ՝ գլխներիս փորձանք ես բերել:
Հայրը գրկեց դստերս, վերջինս իրեն ապահով զգաց:
-Բացատրիր, բացատրիր, բացատրիր,-պահանջեց Թեգումայի  ցեղի ավագ ցեղապետը՝ մեկ ոտքի վրա թռչկոտելով-ցատկոտելով:
-Ես ուզում էի, որ Օտարականը բերեր Հայրիկիս նիզակ ը, և ես գծմծեցի: Տանը միայն մեկ նիզակ  ունենք: Ես գծմծեցի  երեք անգամ, որպեսզի Օտարականը լավ հասկանար: Քանի որ կեչու կեղևի վրա տեղ չկար, հաջող չգծմծեցի, ստացվեց այնպես, որ նիզակը խրվեց հայրիկիս գլուխը: Այն պատկերները, որոնց Մայրիկը կոչում է չարագործներ, իմ կուղբերն են: Ես դրանց գծմծեցի նրան ցույց տալու համար , որ ճամփան անցնում է ճահճի միջով: Մայրիկիս գծմծեցի Քարանձավի մոտ՝ գոհ տեսքով, որովհետև իմ Օտարական մարդը լավն է, իսկ դուք, անկասկած, աշխարհի հիմարագույն մարդիկն եք,-ասաց թաֆֆին,- նա շատ լավն է, ինչո՞ւ եք նրա մազերի մեջ ցեխ լցրել, լվացե՛ք նրան:
Երկար ժամանակ խոր լռություն տիրեց, ապա լսվեց ավագ Ցեղապետի ծիծաղը, հետո՝ Օտարական մարդու ծիծաղը, Թեգումայի ծիծաղը նույնպես, ով թուլացած, բերանքսիավայր փռվեց  գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը: Լուռ էին միայն  Թեշումայր Թևինդրոուն  և Նեոլիթ տիկնայք: Նրանք շատ քաղաքավարի վերաբերմունք ցույց տվեցին իրենց ամուսիններին՝ հաճախակի  ,,ապուշ,, անվանելով նրանց:
Քիչ անց ավագ Ցեղապետը գոռաց, ասաց, երգեց.
-Ով դու կիրթ ձևեր չունեցող աղջնակ, որին պետք է մի լավ ծեծել, դու մեծ հայտնագործություն ես արել:
-Ես մտադրություն չունեի, ես միայն ուզում էի Հայրիկի սև կոթով նիզակը:
-Ոչինչ, դա մեծ հայտնագործություն է, ու մի օր մարդիկ այն գիր կկոչեն: Հիմա դրանք սոսկ նկարներ են , և ինչպես մենք այսօր տեսանք, նկարները ոչ միշտ են հասկացվում ինչպես հարկն է: Բայց կգա ժամանակ, ով Թեգումայի զավակ, երբ մենք տառեր կստեղծենք, և երբ գրել-կարդալ կիմանանք, միշտ մեր միտքը ճիշտ, առանց սխալների կարտահայտենք: Թող Նեոլիթ տիկնայք լվան Օտարականի մազերի ցեխը:
-Ես շատ ուրախ կլինեմ,- ասաց Թաֆֆին,- չնայած դուք անխտիր բերել եք Թեգումայի ցեղի բոլոր նիզակները, բայց մոռացել եք Հայրիկիս սև կոթով նիզակը:
Հետո ավագ Ցեղապետը գոռաց, ասաց, երգեց.
-Թաֆֆի, սիրելիս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ գրես. լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, ով կկարողանա մեր լեզվով խոսել ու բացտրել իր միտքը: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես ավագ Ցեղապետ եմ : Բայց դա վատ է Թեգումայի Ցեղի մնացած անդամների համար և, ինչպես տեսնում ես,  զարմացնում է օտարականին:
Հետո նրանք օտարական մարդուն անդամագրեցին Թեգումայի ցեղի մեջ, որովհետև ազնիվ մարդ էր և աղմուկ չբարձրացրեց ցեխի համար, որ Նեոլիթ տիկնայք էին լցրել մազերի մեջ: բայց այդ օրվանից մինչև օրս /ինձ թվում է Թաֆֆի մեղքն է/ քիչ աղջիկներ կան , որ սիրում են գրել-կարդալ: Շատերը գերադասում են նկարել կամ խաղալ իրենց Հայրիկների կողքին՝ հենց Թաֆֆիի նման:
Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ
Հարցեր
1.Գրիր  վխտալ, մղոն, բերանքսիվայր բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
2.Գտի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները:
3.Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի մասը:
4.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմիր:

7 комментариев:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. 1.Վխտալ- եռալ, շարժվել
    մղոն- ?
    բերանքսիվայր- երեսի վրա

    2. Ճանապարհ- ուղի, շավիղ, կածան, արահետ
    քարանձավ- քարայր
    դուստր- աղջիկ
    3. Իմ համար ամենազվարճալի մասը այնէ, երբ Թաֆֆին օտարերկրացուն բացատրում է, որ գնա իր հայրիկի նիզակը բերի:

    4. Ես և Մանեն, երբ խաղում էինք անուն գոռոցի ես էի գոռում անունը: Ես գոռացի Մանե, նա ուզում էր բռնել մեկել ըհը գնդակն ընկավ իր գլխին:

    ОтветитьУдалить
  3. 1.Գրիր վխտալ, մղոն, բերանքսիվայր բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
    Վխտալ-եռալ
    Մղոն-չափման միավոր
    Բերանքսիվյար-երեսի վրա

    2.Գտի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները:
    Ճանապարհ-ուղղի, արահետ, կածան, շավիղ
    Քարանձավ-արայր
    Դուստր-աղջիկ

    3.Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի մասը:
    Ինձ համար ամենազվարճալի մասը այնէ, երբ Ռաֆֆին օտարերկրացուն բացատրում է գնա իր հայրիկի նիզակը բերի:
    4.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմիր:
    Նոր տարին դիմավորելուց հերո, երբ նվերներն էինք բաժանում, տատիկս ինձ և քույրիկիս նվիրեց գիշերազգեստ: Մենք փորձեցինք. փորձը դարձավ փորձանք ընտանիքի համար: Տասը հոգով սկսեցինք երգել տասներկու երգ: Աստիճանաբար երգերը խառնվեցին իրար ու Նոր Տարվա գիշերը դարձավ Խառնաշփոթ-գիշեր:
    Մոնիկա Բաբայան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  4. 1.
    Վխտալ-մեծ բազմությամբ մի տեղ շարժվել
    Մղոն-հազար քայլ
    բերանքսիվայր-փորի վրա

    Ճանապարհ-արահետ, կածան, շավիղ, ուղի
    Քարանձավ-քարայր
    Դուստր-աղջիկ

    3.Այն հատվածը, երբ հայրը Թաֆֆիին տանում է իր հետ ճահիճ:

    4.Երբ ես ծնվեցի, այդ օրվանից մայրիկիս կողքից ոչ մի տեղ չէի գնում: Մի անգամ, երբ մայրիկս գնաց աշխատանքի, ես այնքան լաց եղա, որ տատիկս ինձ գրկեց և մենք դուրս եկանք փողոց: Ամեն մի երթուղային, երբ գալիս էր, տատիկս ասում էր, որ սա մայրիկդ է, բայց ոչ, դա մայրիկս չէր: Եվ այդպես մինչև երեկո ես և տատիկս մնացինք փողոցում՝ սպասելով մայրիկիս:
    Աննա Իսախանյան 4-2 դասարան

    ОтветитьУдалить
  5. 1.Գրիր վխտալ, մղոն, բերանքսիվայր բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
    վխտալ-եռալ
    մղոն-չափման միավոր
    բերանքսիվայր-երեսի վրա, երեսն ի վար

    2.Գտի՛ր ճանապարհ, քարանձավ, դուստր բառերի հոմանիշները:
    ճանապարհ-ուղի, կածան, արահետ, շավիղ
    քարանձավ-քարայր, այր
    դուստր-աղջիկ երեխա, աղջնակ
    3.Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի մասը:
    Այս պատմության ամենից զվարճալի մասը ինձ համար այն է, երբ Րաֆֆին օտարերկրացուն բացատրում է թէ որտեղից պետք է բերի հայրիկի նիզակը:
    4.Քո կյանքից որևէ զվարճալի դեպք պատմիր:
    Իմ կյանքի ամենից զվարճալի դեպքերից մեկը տեղի է ունեցել իմ փոքրիկ քույրիկիս Մալիկայի հետ, երբ բոլորիս նախաձեռնությամբ նրա չորս ամսեկանի կապակցությամբ գնված տորտը դրեցինք նրա առաջ, իսկ նա գլորվեց և ընկավ ուղիղ մեջը երեսն ի վար: Ստացվեց իսկական տորտիկ Մալիկա:
    Վիրաբ Հարութունյան 4-1 դասարան

    ОтветитьУдалить
  6. Արուսյակ Ավետիսյան
    1.Վխտալ-շատ բազմության շարժ;մղոն-երկարության չափման միավոր;բերինքսնիվայր-քիթ ու բերանով ներքև ընկնել
    2.ճանապարհ-կածան,արահետ,ուղի;քարանձավ-քարայր;դուստր-ագջիկ
    3.Թող Նեոլիթ տիկնայք լվան Օտարականի մազերի ցեխը:
    4՚Մի անգամ ես ինձ համար նստած տանձ էի ուտում,երբ իմ փոքրիկ եղբայս եկավ և իմ տանձի հետևեմասից սկսեց ուտել:

    ОтветитьУдалить
  7. 1.Վխտալ - եռալ
    մղոն - չաթման միավոր
    բերանքսիվայր - երեսի վրա , դեմքին


    2.Ճանապարհ - շավիղ - կածակ - արահետ - ուղի:
    քարանձավ - քարայր
    դուստր - աղջնակ


    3. Ինձ համար ամենազվարճալի մասը այնէ, երբ Րաֆֆին օտարերկրացուն բացատրում է գնա իր հայրիկի նիզակը բերի:


    4.Ամառ էր.Ջրոցիի օրը ես գնացի ցայտապյուրի մոտ որպեսզի ջուր վերցնեմ, բայց տղաները եկան ինձ այնպես ջրեցին, որ ես ամբողջովին ջուր եղա:Դրանից հետո տղաները էլ ինձ չնոտեցան, որովհետև ես նրանց ջրեցի շատ սառը ջրով:
    Կարինե Բաբայան

    ОтветитьУдалить