Համոզված եմ, ֆիլմը կամ ֆիլմերից մեկը դիտել եք և գիտեք, թե ինչի մասին է խոսքը: Հիրավի, աշխարհի ամենահայտի գրքերից մեկը: Ներկայացնում է իսկական հրաշագործության դպրոցը, ընթերցողի առջև միանգամից բացվում է կախարդանքի յուրօրինակ աշխարհ: Միշտ մտածել եմ, որ կախարդության և վհուկների թեմայով արդեն ամեն ինչ ասված է և էլ ոչինչ չկա ասելու, այնինչ հեղինակը նույն թեման ներկայացնում է այլ տեսանկյունից:
Նախ չեմ կարող ասել, թե հետաքրքրությամբ կարդացի, կարծում եմ իմ տարիքում մի փոքր ուշ է տարվել հեքիաթային գրքերով, ինձ ավելի շատ փիլիսոփայական և հոգեբանական գրքերն են հետաքրքրում: Ինչևէ, հեքիաթը բավականին հաջողված էր և միջին տարիքի երեխաների համար շատ հետաքրքիր ընթերցանության նյութ կարող է լինել:
Նախ ի՞նչն էր գրքում հետաքրքիր: Իհարկե, ինչպես բոլոր հեքիանթերում, այստեղ ևս ներկայացված էր չարի և բարու հավերժական պայքարը, որը , ինչպես միշտ, ավարտվում է բարու հաղթանակով: Բոլոր իրադարձությունները պտտվում են գլխավոր հերոսի՝ փոքրիկ կախարդ Հարի Փոթերի շուրջը: Փոթերը մի փոքրիկ տղա է , ում ծնողները մահացել են և որին դաստիարակում են /եթե դա կարելի է այդպես անվանել/ մորաքույրն ու մորաքրոջ ամուսինը, ովքեր իսկական և անդառնալի մագլներ են: Ի՞նչ է նշանակում մագլ բառը: Ամբողջ ստեղծագործությունը լի է կախարդանքով: Ամենուր և ամեն տեղ կախարդանք է, բայց մարդիկ դա չեն տեսնում, ոչ միայն չեն տեսնում , այլ շատ հեռու են կանգնած կախարդանքից, նրանք անհնարին ոչ մի բանի չեն հավատում ապրում են իրենց սովորական կյանքով: Ես կասեի նման մարդիկ նույնիսկ երազանքեր չունեն, ինչպես կարող է երազանքը մի փոքր անկարելի կախարդանք չպարունակել: Այ այսպիսի մարդիկ էլ համարվում են մագլներ: Բոլորը գիտեն, թե ով է Հարի Փոթերը, բոլորը երկրպագում են նրան, այ սա է, որ մի փոքր գրավիչ չէր: Ամեն ինչ կարծես նպաստում է Փոթերի առաջընթացին: Պետք է ասեմ, չնայած գլխավոր հերոսը Փոթերն է, նրա կերպարն ընդհանրապես գրավիչ չէր ինձ համար: Ավելի հետաքրքիր և գրավիրչ էր Ռոնը, ով մի քիչ վատ է սովորում, մի քիչ կատակում է, մի քիչ էլ Ուիզլի է և մի շարք եղբայրներ ունի, ովքեր կախարդանքի դպրոցում են սովորում:
Հերմոնիա՝ փոքրիկ վհուկը, ով միայն կարդում և սովորում է ու դժվարությամբ մտերմանում մեր երկու հերոսների հետ: Հերմոնիան սովորողի այն տեսակն է, ով անթերի է դասերի հարցում, ինչը հաճախ նյարդայնացնում է Փոթերին և Ռոնին, հատկապես Ռոնին:
Գրքի ամենահետաքրքիր հատվածը՝ քվիդիչը: Ոչ միայն ամենահետաքրքիրն էր, այլ նաև ամենալարվածը, կարդացի մի շնչով: Խաղն իսկապես հետաքրքիր էր, այ սա անսպասելի էր, պատկերացրեք՝ ինչպես են վհուկները ցախավելների վրա նստած թռչում այս ու այն կողմ՝ փորձելով բռնել գնդակները և միավորներ շահել: Հրապուրիչ էր, հաստատ ձեզանից շատերն էլ կուզեին խաղալ...

Комментариев нет:
Отправить комментарий