<<Լողացող կղզիների>> բաղադրատոմսը. սկսեք երկնագույն քաղցր <<օվկիանոսի>>
անգլիական սերուցքի պատրաստումից, որի մեջ պետք է լողան կղզիները:
Եռացրեք կաթը: Վերցրեք վեց ձու և դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, պահեք սպիտակուցները: Դեղնուցներից և 60 գրամ շաքարավազից պատրաստեք միանման զանգված, որի վրա լցրեք տաք կաթը, խառնեք: Թողեք սերուցքը խտանա թույլ կրակի վրա, այդ ընթացքում անընդհատ խառնեք: Չթողնեք եռա:
Օվկիանոսը
պատրաստ է ընդունել <<կղզիներին>>. սպիտակ սառցաբեկոր: Սպիտակուցները,
60 գրամ շաքարի և մի պտղունց
աղի հետ հարեք:
60 գրամ շաքարը
կարամելի մեջ հալեցրեք: Լցրեք հարած սպիտակուցի վրա: 20 րոպե պահեք գոլորշու վրա: Սառեցրեք,
սերուցքը լցրեք խորը ափսեի մեջ և զգուշությամբ վրան սպիտակուց ավելացրեք: Մատուցեք
սառը վիճակում:
Էդմոնդ Ուելս
Բացարձակ և
հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий