Սկսեմ այսպես՝ մի քիչ խառնաշփոթ պատմություն: Այո՛, համոզված եմ բոլորդ էլ կարդացել եք և մի կերպ գլուխ հանել այս խառնաշփոթ պատմությունից, Ալիսը մեկ մեծանում է, մեկ փոքրանում, մեկ այստեղ, մեկ այնտեղ, կատուն, թրթուրը, նապաստակը, դքսուհին և այսպես շարունակ: Այո՛, շատ խառը պատություն է: Բայց, եկեք խոստովանենք, որ նաև գրավիչ է: Պատկերացրեք դուք էլ նստած եք ձեզ համար և կողքով վազում է մի նապաստակ, ով հագել է սպիտակ բաճկոն, ժամացույց է կրում և սա դեռ հերիք չէ , մի բան էլ ասում է .,,Վա՜յ ինձ, ուշացա,,: Ահա և սա է գրավիչը, կասեի չափազանց գրավիչը, որն էլ ուղղակի ստիպում է շարունակությունը կարդալ: Հեքիաթային աշխարհում՝ նապաստակի բնում, արկածային պատմություն, որի մեջ ընկնում է Ալիսը:
Հիմա չեմ կարող ասել, որ ամբողջությամբ հասկացել եմ, թե ինչ էր ուզում այս ստեղծագործությունով ասել Քերոլը: Բայց որ սա ամենազարմանալի, խորհրդավոր և գրավիչ հեքիաթային պատմություններից մեկն է, միանշանակ:
Որոշ հետաքրքիր տողեր գրքից, որ ինքս եմ դուրս գրել:
- Քեզ պես փոքրիկ երեխան պետք է իմանա, թե ինչ ճանապարհով է գնում, եթե նույնիսկ իր սեփական անունը չիմանա:
- Բոլորովին չեմ ուզում անանուն լինել, որովհետև այդ ժամանակ ինձ ուրիշը կտան, և հաստատ գիտեմ, որ նորը լավը չի լինի:
- Եթե այդպես լիներ, ուրեմն կլիներ, իսկ եթե այդպես է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, քանի որ այդպես չէ, ուրեմն այդպես էլ չպիտի լինի: Շատ տրամաբանական է:
- Բայց ինչպե՞ս կարող ես խոսել մեկի հետ, որ շարունակ նույն բանն է ասում:
- Իմ հիշողությունը միայն մի ուղղությամբ է գործում, ես միայն անցյալն եմ հիշում:
- Համարձակվում եմ նկատել, որ դու անփորձ ես, երբ ես քո տարիքին էի, օրվա կես ժամը հավատում էի: Երբեմն նախաճաշից առաջ վեց անկարելի բաների էի հավատում:
- Եթե տեսնում ես, ուրեմն շատ սուր տեսողություն ունես:
- Ես շատ կուզենայի այդպիսի աչքեր ունենալ, որ կարողանայի Ոչ Ոքի տեսնել, և այն էլ այդպիսի հեռավորությունից, իսկ ես օրը ցերեկով հազիվ եմ տեսնում, այն էլ իսկական մարդկանց:
- Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղ է մարմինս, միտքս շարունակ գործում է: Որքան ցած է թեքվում գլուխս, այնքան ավելի շատ բաներ եմ հնարում:
- Միշտ ասա ճշմարտությունը, մտածիր խոսելուց առաջ, հետո գրի առ այն:
- Նույնիսկ կատակը պետք է իմաստ ունենա, իսկ երեխայի խոսքը կատակից ավելի կարևոր է:
- Երբ մի միտք ես հայտնում, արդեն հաստատվում է, դու պետք է հետևանքի համար պատասխան տաս:
Комментариев нет:
Отправить комментарий