среда, 10 декабря 2014 г.

Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները

1
Իսկ դու գիտե՞ք, որ ձմռանը Ռուսաստանում շատ ձյուն է լինում: Այնպես պատահեց, որ  մի անգամ ձիով մտա Ռուսաստան: Սաստիկ ձմեռ էր, գնում եմ, գնում եմ, իսկ շուրջս միայն ձյուն է: Ուրիշ ոչինչ, ո՛չ գյուղ, ո՛չ էլ քաղաք:
Մեկ էլ մի ցից երևաց:  Հոգնած էի: Ձիս կապեցի ցցից, ինքս էլ պառկեցի հենց ձյան վրա ու քնեցի:  Առավոտյան արթնացա ու ինչ տեսնեմ. շուրջս փոքրիկ քաղաք է ու ձիս չկա:  Գլուխս բարձրացի  ու տեսա, որ ձիս կախված է զանգակատան խաչից:  Կախվել է , քացի-քացի է տալիս ու կամաց վրնջում: 
Ես, իհարկե, ինձ չկորցրի, դիպուկ մի կրակոցով կտրեցի սանձափոկը, ձիս ցած ընկավ ու ես շարունակեցի ճամփաս: 
Զարմանալի երկիր է Ռուսաստանը: Ձյունն այնտեղ այնքան շատ է լինում, որ հաճախ իր տակ թաղում-թաքցնում է գյուղեր, քաղաքներ և նույնիսկ բարձրաբերձ զանգակատներ:
 Լավ էր, որ այդ գիշեր ուժեղ ձնհալք էր, թե չէ ես երբեք ռուսական զանգակատուն և ռուս բնակիչներ չէի տեսնի:


2
Մի անգամ ինձ վրա կատաղած շուն հարձակվեց:  Ես փախա՝ ինչքան ուժ ունեի: Ինչպես հայտնի է կատաղած շան կծելուց ահավոր տհաճություններ են լինում, այդ էր պատճառը, որ վազում էի ամենամեծ արագությամբ: Սակայն բրդոտ ու ծանր մուշտակս ինձ շատ էր խանգարում: Հանեցի այն, դեն նետեցի ու սլացա արագավազորդի պես: Շունը կատաղությամբ նետվեց մուշտակիս վրա: Քիչ անց ծառաս էր վերցրել մուշտակս ու կախել պահարանում:  Հաջորդ առավոտյան նա բացեց սենյակիս դուռը ու տագնապահար ճչաց: 
-Օգնեցեք, Ձեր մուշտակը կատաղել է:
Եվ դա ճիշտ էր: Պահարանում պահվող իմ բոլոր կոստյումները ճմռթված ու պատառոտված էին:  Ես ճանկեցի հրացանս ու կրակեցի մուշտակիս վրա: Այդ օրվանից նա խաղաղվեց և ես հիմա առանց վախենալու եմ հագնում մուշտակս:

3
Մի անգամ պատերազմի օրերին, ես առաջինը ներխուժեցի թուրքական բերդաքաղաք: Ես դուրս վռնդեցի բոլոր թուրքերին և ձիս քշեցի դեպի ջրհորը, որպեսզի ջուր տամ նրան:  Ձիս խմում-խմում և ոչ մի կերպ չէր հագենում: Այդ պահին թիկունքից ինչ-որ ճողփյուն լսեցի: Շրջվեցի և տեսա, որ ձիուս հետևի մասը չկա:  Նրա խմած ամբողջ ջուրը դուրս էր թափվում հետևից:  Այդ էր պատճառը, որ ձիս խմում-խմում և չէր հագենում: Այդ պահին վրա հասավ իմ զինվորներից մեկը ու բացատրեց կատարվածը: Պարզվեց, որ բերդը ներխուժելու պահին թուրքերը թափով ծածկել են դարպասները և խըրթ , կտրել ձիուս կեսը:
-Իսկ ո՞ւր է մյուս կեսը ,-անմիջապես հարցրի ես: 
-Արածում է հովտում,- պատասխանեց զինվորը:
Ես բռնեցի ձիուս երկրորդ կեսը, կպցրեցի առաջինին ու կանչեցի գնդի բուժակին: Նա մեծ վարպետությամբ կարեց երկու կեսերը դափնե բարալիկ շիվերով և ձիս դարձավ ավելի լավը , քան առաջ էր:

Հեղինակ՝ Է. Ռասպե
Առաջադրանք
1. Գրիր տրված բառերի բացատրությունը: Կարող ես օգտվել էլեկտրոնային բառարանից:
Սաստիկ-
զանգակատուն-
սանձափոկ-
արագավազորդ-
տագնապահար-

2. Վերնագրի՛ր երեք հատվածները:
3. Որ հատվածը քեզ դուր եկավ, ինո՞ւ:
3. Բնութագրիր բարոն Մյուխահուզենին:

Комментариев нет:

Отправить комментарий