Դասարանում չստուգված բոլոր աշխատանքները / այդ թվում՝ տնային/լրացուցիչ/ ուղարկել ուսուցչի էլ․ փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am
19.10.2026
Գոյական ո՞վ, ի՞նչ
Առանձնացրե՛ք գոյականները։
Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, քամի, թերևս, վախճան, հինգ, իհարկե, ստվեր, ագռավ։
Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։
Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։
Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։
Թշնամի, սարկավագ, ծղրիդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։
Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։
Մեծ հայք, Արշակ երկրորդ, Կարմիր Բլուր, Անիի Միջնաբերդ, Դավիթ շինարար, Հայաստանի հանրապետություն, Ռուսաստանի դաշնություն։
Հոգնակի թվի կազմությունը
5.Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Ե․ մարդ, կին
6. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:
16.10.2026
Աշխատանք դասարանում
14.10.2026
Աշխատանք դասարանում
Ընտրե՛ք նկարներից մեկը և գրեք շարադրություն՝ համապատասխան նկարի բովանդակությանը։ Վերնագրե՛ք ձեր գրած շարադրությունը։
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 19.10.2026)
12.10.2026
Աշխատանք դասարանում
Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:
Գյուղացի, գյուղական, գյուղակ:
Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:
Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:
Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:
Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:
2. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած … (լռել) չկա:
Աղմուկը կարող է … (հիշել) ... (կոչել) պատճառ դառնալ:
… (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն ... (խոսել):
Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:
... (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:
3. . Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ...(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի...(արագ), և ժամանակը երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի...(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 19.10.2026)
09.10. 2026
Աշխատանք դասարանում
Ընթերցե’ք ձեր ընտրած ստեղծագործությունը։
Եթե ձեզ հետ գիրք չունեք, կարող եք ընթերցել՝
07.10. 2026
Աշխատանք դասարանում
Ուզո՞ւմ
եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն
ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ
ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով
կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում:
Պարզում ենք, որ դա արհեստկան
արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը
կախված չլինի բնության քմահաճությունից:
2. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:
3. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:
Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 12.10.2026)
05.10. 2026
Աշխատանք դասարանում
1. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ, բառ, գիռ, մուռ:
Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ:
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անարդյունք, անօրեն, անձև:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 12.10.2026)
30.09.2026
Աշխատանք դասարանում
1. 1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կետադրի՛ր։
Մի յուր-րինակ աշխարհ
է անտառը։ Եթե երբև- մեկը թափանցել է այդ աշխարհը հետաքրքիր անսպառելի ունկնդրել նրա ձայները նր-ին դիտել բյուր ծառերը
ապա կհամոզվի որ դա մի ուրույն աշխարհ է։ Լռություն
է ի-նում անտառին և թվում է երբև- կյանք չի եղել այնտեղ․․․
Ծառերը մե-ք մե-քի
տված խշշում են ճյուղերով կա-չում միմ-անց։ Զորավի- են լինում մեկմեկու և մաքառում
տարերքի դեմ։
Անտառի լռության մեջ
ասես ականջիդ հնչում է խորհր-ավոր մի շշուկ զգուշացիր։
2. Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։
Որոնել կարկամել
Պապանձվել նվիրել
Կշտամբել դիտել
Նայել խորհել
Ընծայել հանդիմանել
Մտածել փնտրել
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 05.10.2026)
28.09.2026
Աշխատանք դասարանում
1.
Յուրաքանչյուր
սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։
Չ պատկերասարահ
Արտ արևելագետ
Տ բեմահարթակ
Ան խնդրառություն
Գեր ուսումնատենչ
Թեր երկնահաս
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 05.10.2026)
23.09.2026
Աշխատանք դասարանում
1.Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։
աստծո գառ
ականջ տանել
քամուն տալ
զարմանքը շարժել
թևաթափ լինել
շարքից դուրս գալ
աշխարհով մեկ լինել
աչքը լիանալ
կյանքի կոչել
առյուծ կտրել
2.
Բառակապակցությունները
դարձրո՛ւ բարդ բառեր։
Գեղեցիկ կազմվածք ունեցող
Վրեժ առնող
Աչքի թարթելը
Միտքը բերել
Սովից լլկված
Հոգնելուց տանջված
3. Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Այբ դիտել
Շուք գիր
Ակն փեղկ
Անդորր գրգիռ
Երկու բեն
Ջիղ մուտք
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 28.09.2026)
18.09.2026
Աշխատանք դասարանում
Բանավեճ
16.09.2026
Աշխատանք դասարանում
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:
Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
2. . Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
- Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
- Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:
- Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
3. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 23.09.2026)
1. . Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված,
նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց
ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին
էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել,
հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի
ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի
հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:
4. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:5. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո
Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն:
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով...(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կենդանիների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանպարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:
8. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը` ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):
10. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը …:Բարեկամ կորցնելը հեշտ է, ……:
Դուրսը քահանա, ….:
Գիտունին գերի եղիր, ……:
Գիտունի հետ քար քաշի, …..:
Իր աչքի գերանը չի տեսնում, ….:
11. 09.2026
Աշխատանք դասարանում
09.09.2026
Աշխատանք դասարանում
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն... ֆիլմերն ու նկարները կտեսնես:
... այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
Մթության մեջ ... `տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում...երդումդ,... ինքդ քեզ:
...հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտում:
Ձեռքերը ... դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջուն:
2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբո.ջ ութ տարի բան.ում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին, աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ .րկրի վրա մեզ հետ մ.սին ապրում են .ակներ, որոնց
կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. մահ, տեղա. որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասում: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ը ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ նկարի մե. տար.րինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. կլինեն:
4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա էլ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:
5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
07.09.2026
Աշխատանք դասարանում
Գործնական քերականություն
1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղտ:
2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք:
3. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
Լրացուցիչ /տնային/ աշխատանք (հանձնարարությունը տրված է շաբաթվա կտրվածքով, ստուգվելու է 14.09.2026)
1. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան:
2. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:
Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ........:
3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
... տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր … ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ … վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի … բարձր պահելու համար: (վարկ, վարք)
4. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից … ու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու … և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու … նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը … իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում: (գռգռալ, գրգռել)
5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ … էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)
Սիրտը … էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են … ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք … ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)
6. Կետերը փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթ.եկել, .ա, նա., անձր.աբեր, առ.տուր, ոսկ.արս, գեր.աճառ, դափն.վարդ, ար.ելա.րոպական, ս.ագրել, .րոպական, հ.ասպառ, ուղ.ճար, ու.որ:
7. Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.բերություն, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:
9. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես ... լիներ:
Գլորվում էր ... լանջով:
Ձայնն էլ խզված էր ու ...:
Առանց ... լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու ... անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
... ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ... է ու կպչում գործի:
10. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են ... ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր ..., թող տեսնեն, թե ինչեր ես անում:
... ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
... մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
... խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական ... տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ ... մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
04.09.2026
Տնային և դասարանական աշխատանք
Պատումի կամ տեսանյութի տեսքով ներկայացնել ամռան ընթացքում ընթերցած գիրքը կամ գրքերը։
- Մեկ-երկու նախադասությամբ գրե՛ք՝ ինչի մասին էր ձեր կարդացած գիրքը։
- Ներկայացրե՛ք գրքի գաղափարը, ասելիքը։
- Ներկայացրե՛ք հերոսներին, բնութագրե՛ք։
- Ի՞նչ տվեց ձեզ այդ գրքի ընթերցումը։


Комментариев нет:
Отправить комментарий