7-րդ դասարան, Գրականություն





15.10. 2026

Աշխատանք դասարանում


Կարդա՛ ,,Սև ոչխարը,, պատմվածքը։ 

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ո՞րն է պատմության ասելիքը, գաղափարը։ 


13.10.2026

Աշխատանք դասարանում 

 ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Կարդա՛ Դինո Բուցատի ,,Կորսված օրեր,,
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, շարադրի՛ր մտքերդ:

08.10. 2026

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ Կոմիտասի ,,Հունձ,, բանաստեղծությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1. Բացատրի՛ր բառերը՝ հունձ, կալ, հերկել, ցայտել, ջեռալ: 

2. Գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը: 

3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված, բանաստեղծությունից մեջբերումներ արա:

4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ իշխում, ձա՞յնը, գու՞յնը, թե՞ այլ բան: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը, ի՞նչ ձայն ունի:


Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Կարդա՛ Ռեյ Բրեդբերի ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքը։ 

1.     Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:

2.     Բնութագրեք Մարգոյին: 

3.     Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:


06.10.2026

Աշխատանք դասարանում 

Կոմիտասյան ընթերցումներ

Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին


Լրացուցիչ աշխատանք (տանը) 


1. Դո՛ւրս բերեք այն հատվածները, մտքերը, որոնք կարևոր եք համարում, մեկնաբանեք՝ ինչու։ 

2. Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ 

01.10.2026

Աշխատանք դասարանում 

,,Սպասում,, պատմվածքի քննարկում։ 

Շարադրությունների ընթերցում։ 

Կարդա՛ Կոմիտասի հոդվածը և պատասխանի՛ր հարցերին։ 


Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Համացանցից ընտրե՛ք Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, սովորե՛ք անգիր, ձայնագրե՛ք կամ տեսագրեք։  Տեսագրությունը հրապարակե՛ք ձեր բլոգում։ 


29.09.2026

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ .  ,,Կոմիտասի գերազանց լսողությունը,, 
Գրի՛ր շարադրություն ,,Երաժշտության դերը մարդու կյանքում,,  կամ ,,Ես և երաժշտությունը,, վերնագրով: 


Լրացուցիչ աշխատանք (տանը) 

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  2. Մեկնաբանի՛ր վերնագիրը։ 
  3. Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ 


24.09.2026

Աշխատանք դասարանում

,, Գողացված հեծանիվը,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (Տանը)

Կարդա՛ ,,Կոմիտասի մասին,, հատվածը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


22.09.2026

Աշխատանք դասարանում

,, Պատերազմը,, պատմվածքի քննարկում։ 


Լրացուցիչ աշխատանք (Տանը)

Կարդացե՛ք Վ․ Սարոյանի ,,Գողացված  հեծանիվը,, պատմվածքը։ 

1. Պատմվածքից դո՛ւրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը, արդարացվա՞ծ արարք է, ինչո՞ւ։ 

2. Պատմվածքից դո՛ւրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրեն համարելու պատճառը։ Վերլուծի՛ր այդ հանգամանքը։ 

3. Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև: Պատասխանդ հիմնավորիր։ Իրավունք ունե՞ր զայրանալու։ 



17.09.2026

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Կոմիտաս

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ
 Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ
Սարի վրա ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ
1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Պատերազմը,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։ 


15.09.2026

Աշխատանք դասարանում

,, Նռնենիները,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մանրամասներ Սարոյանի կյանքից ․ ընթերցել

Համացանցից կարդալ կենսագրական տեղեկություններ Վ․ Սարոյանի մասին, առանձնացնել և բլոգում տեղադրել հինգ հետաքրքիր փաստ /փաստը գրել մեկ նախադասությամբ/ ։ 


10.09.2026

Աշխատանք դասարանում


Կարդացե՛ք Վիլյամ Սարոյանի « Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը և պատասխանե՛ք հարցերին։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքի երկրորդ մասը և պատասխանի՛ր հարցերին։ 


 08.09.2026

Դասարանական աշխատանք

,,Դաշնամուրը,, պատմվածքի քննարկում։ 

Լրացուցիչ /տնային/ աշխատանք

Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Նռնենիները,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։ 

Լրացնել բաց թողած աշխատանքները։ 

04.09.2026

Տնային աշխատանք

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Դաշնամուրը,, պատմվածքը 

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 
  • Ինչպիսինն էր տղան, և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

Комментариев нет:

Отправить комментарий