суббота, 27 июня 2026 г.

2026-2027 ուստարի

2026-2027 ուստարի

9-րդ դասարան


2025-2026 ուստարվա հաշվետվություն

2025-2026 ուստարին լի էր հետաքրքիր նախագծերով, ճամփորդություններով, մտորումներով, աշխատանքներով։ Ուսումնական տարվա ընթացքում արված աշխատանքներից առանձնացնեմ մի շարք ուղղություններ և անդրադառնամ դրանց ավելի մանրամասն։ 

Ուսումնական ճամփորդություններ։ Մեկ տարվա ընթացքում չկրկնվող ուղղություններով 5-6 ճամփորդությունը աննախադեպ է։ Ճամփորդելիս կարևորում եմ մի քանի սկզբունք՝ պարտադիր քայլարշավի առկայություն, որպեսզի սովորողները հնարավորություն ունենան նոր վայրեր տեսնելու, զգալու, ապրելու, այնուհետև՝ ուսումնական բովանդակություն, կարևոր է, որ սովորողները նախապես ուսումնասիրեն հայրենագիտական կանգառների պատմությունը, կարողնան իրենց հավաքած տեղեկությունները փոխանցել ընկերներին։ Այս տարբերակով ուսուցումը մի քանի առարկայից է՝ մայրենի /ավադազրույցներ, բարբառ/, աշխարհագրություն /մարզ, բնակավայր/ , հայրենագիտություն , պատմություն , մարզական հմտություններ և այլն։ 

вторник, 16 июня 2026 г.

Լողափնյա վրանային ճամբար Արտանիշում

Կրթահամալիրի Արտանիշի վրանային ճամբար

Ճամբարի կազմակերպման օրերը՝ հուլիսի 6-8
Արշավախմբային ճամբարի վայրը` Արտանիշ, /հեռավորությունը՝ 136 կմ/
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան
Երթուղի՝ 
Մեկնում՝ Երևան-Սևան-Ծովագյուղ-Արտանիշ,  08:30-ին, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան , մինչև 19:00, Մայր դպրոց։ 

суббота, 13 июня 2026 г.

Ամառային ճամբարի հաշվետվություն

Ճամբարային օրերը սկսվեցին մայիսի 25-ից։ Ճամբարականների հետ ամեն առավոտ հանդիպում էինք Մարմարյա սրահում և ակտիվ մասնակցում ճամբարային ընդհանուր պարապմունքներին, որոնք հետաքրքիր պարային ֆլեշմոբներ էին ներառում։ 
Ջոկատը կազմված էր 18 սովորողից։ Օրվա մեծ մասն անցկացրել ենք դրսում, քանի որ այս ամառային շոգ օրերին դուրսը հետքրքիր է, բակը կանչում է։ 
Ծրագրում ներառված նախագծերը բազմաբովանդակ էին՝ մարզական պարապմունքներից մինչև հայրենագիտություն, քայլքից ընթերցանություն և այլն։ Յուրաքանչյուր սովորող կարող էր իր հետաքրքիրություններին համապատասխան աշխատանք իրականացնել, առաջարկել, մասկացել։ 

среда, 10 июня 2026 г.

Մանկավարժական խորհրդի հերթական հավաքը

Հունիսի 10-ին՝ 15:15 տեղի ունեցավ Միջին դպրոցի մանկավարժական խորհրդի հերթական հավաքը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ 

1․ Ուսումնական չորրորդ շրջանի ընթացքի մասին
2․ Ուսումնական հինգերորդ շրջան․ ճամփորդական, ճամբարային, այլ նախագծեր
3․ Արտանիշի ճամբար
4․ Արատեսի ճամբար
5․ Ուսումնական չորս շրջանների ամփոփման վերաբերյալ առաջարկներ
6․ 2026-2027 տարում կրթահամալիրում աշխատանքի առաջարկը գրանցելու մասին

Վերոնշյալ կետերը մանրամասն քննարկվեցին, ներկա եղող դասավանդողները հնարավորություն ունեցան արտահայտվելու  և հարցեր տալու։ 
Շարունակվում է Ուսումնական չորրորդ շրջանը՝ ամառային ճամբարը, որի ընթացքի մասին զեկուցեցին ջոկատավարները։ Խոսվեց ճամբարի ամփոփման անելիքների շուրջ։ 
Պարզաբանվեցին Ուսումնական հինգերորդ շրջանի անելիքները։ 
Ընթանում են Արտանիշի և Արատեսի ամառային ճամբարների գրանցման աշխատանքները։ Երկու ուղղությամբ էլ Միջին դպրոցից ընդգրկված են տասից ավելի խմբեր։ Վերջին ուսումնական տարվա ընթացքում ճամբարների ծրագրերում և նախահաշվում տեղի են ունեցել փոփոխություններ։ Ներկայացվեցին և քննարկվեցին այդ փոփոխությունները։ 
Ուսումնական չորրորդ շրջանի ամփոփման հարցում նշվեց, որ պարտադիր է սովորողնրեի հաշվետու փաթեթների ներառումը։ 
Ինչպես նախորդ ուսումնական տարիներին, այս տարի ևս անհրաժեշտ է կրթահամալիրում 2026-2027 ուստարում աշխատելու համար հայտ ներկայացնել։ Ներկայացվեցին հայտի մանրամասները, լրացման ժամկետները, անհրաժեշտությունը։ 
Նշված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ 

понедельник, 8 июня 2026 г.

Մասնակցեցինք ժայռամագլցման դասընթացի

Մարզական հմտությունները զարգացնելու և հետաքիքր օր ունենալու համար այցելեցինք Ժայռամագլցման դասընթացի։ Առաջին հայացքից թվում էր հեշտ և թեթև, բայց երբ սովորողները սկսեցին բարձրանալ, զգացին, որ չեն կարողանում։ Մինչև սկսելը մարզիչը նախավարժանք կազմակերպեց, այնուհետև բացատրեց մագլցամ կանոնները, անվտանգության հարցերը։ Կենտրոնի աշխատողները շատ ուշադիր էին և սիրով էին աշխատում երեխաների հետ։ Մի քանի փորձից հետո մագլցելն ավելի հեշտ դարձավ, հեշտից անցան դժվարներին։ 
Դասընթացի շնորհիվ սովորողները՝
  • սովորեցին տոկնություն, 
  • գիտելիքներ ձեռք բերեցին ժայռամգլցման մասին, 
  • մարզական պատրաստություն անցան, 
  • հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրին, 
  • փորձեցին իրենց ուժերը նոր ոլորտում։ 
Լուսանկարներ ընթացքից՝ 

среда, 3 июня 2026 г.

Առակներ

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:

Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝  երբ  կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.

-Մի հավատա այն ամենին,ինչն  անհեթեթ է և չունի փաստեր:

Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.

-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:

Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ: