воскресенье, 12 июля 2015 г.

Վեներա: 14 տարեկան

,,Ծնունդդ շնորհավոր, Վեներա,,:
Մայրիկիս ընկերուհիների ամբողջ բանակը ներխուժեց սրահ: Ոչ մի դեպքում սենյակից դուրս չեմ գա: Երեկ առաջին անգամ սկսվեցին ամսականները: Ցանկանոլով ինձ հաճելի բան անել՝ մայրիկն ասաց, որ ես ,,վերջապես իսկական կին եմ,, և որ ես ,,կարող եմ ճանաչել տղամարդու սերը,,:
Ատում եմ այս մարմինը: Շատ օրեր փակվում եմ սենյակումս և չեմ ցանկանում դուրս գալ և չեմ փորձում ինձ հավաքել:
Բայց յուպիտերների կանչն ուժեղ է: Ես համոզում եմ ինձ, որ կյանքը շարունակվում է:

Մանկական հագուստ հագնելն ավարտվեց: Հիմա ես դեռահաս եմ, աստղ, որին ցանկանում են տեսնել ամեն տեղ: Ես նկարվում եմ տեսահոլովակում, գովազդում եմ ինչո-որ գազավորված ըմպելիք: Ես պետք գեղեցիկ երիտասարդից գողանամ շիշը և խմեմ նրա աչքի առաջ, որպեսզի նրան նյարդայնացնեմ:
Տանը երեկոները գոռգռալը չի ավարտվում: Ծնողներս հիմա իրար բացահայտ ատում են: Նրանց միջև պատերազմ է:
Ես վերջապես հասկացա, որ ,,կաղամբ,, նշանակում է փող և ինչքան շատ եմ ես փող աշխատում, այնքան շատ են ծնողներս կռվում: Բայց չէ՞ որ այդ դոլարները մայրիկին կամ հայրիկին չեն պատկանում, այլ ինձ:
Ես հույս ունեմ, որ նրանք դրանց ձեռք չեն տա, այլ կդնեն իմ հաշվին, որպեսզի տոկոսներ ստանանք, մինչև ես չափահաս դառնամ և ինքս տնօրինեմ:
Ես արդեն գիտեմ՝ ինչպես օգտագործել իմ գանձերը. կգնեմ ոսկյա զարդեր և նոր վիրահատություններ կանեմ /գեղեցիկ կլինի ծնոտիս փոսիկ ունենալ,  դա կանի տաղանդավոր Ամբրոսիոն/:
Դեռևս ինձ ականջներս փակելու հարմարանք է անհրաժեշտ: Ամեն գիշեր տանը գոռում են: Ամեն անգամ ես լսում եմ, թե ինչպես մայրիկը կամ հայրիկը ասում են. ,,Եթե փոքրիկը չլիներ, ես վաղուց այստեղ չէի լինի,,:
Այս վեճը սկսում է ինձ հունից հանել: Մի օր առավոտյան գլխումս միտք ծագեց, թե ինչպես գրավեմ նրանց ուշադրությունը: Այլևս չուտեմ:
Ընթրիքի ժամանակ փորձեցի այս մեթոդը: Ես հրաժարվում եմ ամեն ինչից: Նրանց ռեակցիան գերազանցեց իմ բոլոր սպասումները: Նրանք խոսում են ինձ հետ: Միայն ինձ հետ և երկուսն էլ միասին: Այդպիսի բան վաղուց չէր եղել: Նրանք ասում են. ,,Դու պետք է ուտես,,: Ես պատասխանում եմ. ,,Մանեկենուհիները ինչքան քիչ են ուտում, այնքան լավ,,: Մայրիկն ասում է, որ այդպես չէ: Հայրիկը փնփնթում է մայրիկի վրա, որ նա է իմ գլուխը մտցրել այդ հիմար մտքերը: Նորից կռիվ սկսելու եզրին են, բայց ես նայում եմ նրանց և ինչ-որ բան նրանց կանգնեցնում է: Նորից փորձում են ինձ համոզել մի փոքր ուտել:
Ես համաձայնվում եմ, բայց հաջորդ օրեին լարումը մեծացնում եմ՝ ավելի շատ կրճատելով ուտելիքի բաժինը:
Ես բավարաված եմ, ծնողներիս վերահսկելու միջոց գտա: Երբ ես չեմ ուտում, նրանք դադարում են կռվել և սկսում են ինձնով հետաքրքրվել: Նրանք իմ ձեռքերում են:
Իհարկե, դժվար է քեզ զրկել այդ փոքրիկ հաճույքից՝ ուտելուց, բայց արժե: Ամեն դեպքում, ինչքան քիչ եմ ես ուտում , այնքան քիչ է ինձ մոտ ուտելու ցանկություն առաջանում: Այդ ամենն ինձ օգուտ է, որովհետև իմ մարմինը դառնում է այնպիսին, ինչպիսին է անհրաժեշտ է մոդելի մասնագիտության համար: Ես դառնում եմ տերևի պես նրբագեղ և բարակ: Հիանալի է: Ես կարողանում եմ ազդել իմ մարմնի վրա առանց վիրահատության օգնության:
Էլ ինչն է կարևոր, ինչ սկսել եմ չուտել, այլևս չկան ամսականները: Կրկնակի պարգևատրում: Եթե առաջ ես բացահայտած լինեի այս պարզ մեթոդը, որպեսզի միաժամանակ վերահսկեի և՛ ծնողներիս, և՛ իմ մարմինը:
Հիմա, երբ նրանք ինձնով են հետաքրքրվում, ես չեմ ուզում այլևս լսել, թե ինչպես են նրանք կռվում: 
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի: 

Комментариев нет:

Отправить комментарий