пятница, 22 декабря 2017 г.

Դեպի ձյունառատ Բակուրիանի...

Առավոտյան աչք ծակող և մոլորեցնող մշուշը չփոխեց նախատեսված ծրագիրը: Մենք պատրաստ ենք: Բակուրիանի՛, մենք գալիս ենք: 
Ինչքան էլ ճանապարհը երկար լինի և հոգնեցուցիչ, հաճելի և սիրելի մարդկանց ընկերակցությունը, տարաբնույթ խոսակցությունները անհոգնել են: Իսկ նախկինում սպա վորորդը անչափ բարեհամբույր էր և ուշադիր: 
Երկար ու բարակ ճանապարհներով, ոլորաններով  և դիլիջանյան արևի ուղեկցությամբ մեքենան սլացավ առաջ. նույն ճանապարհը, որով էլի էինք անցել նորովի էր և բացահայտումներով լի: Հայրենագիտական մտորումները ստիպեցին կանգնել մառախուղյան քողով պատված գեղեցկատես ժայռերից մեկի մոտ: 
Բարեհաջող անցանք դեպի Վրաստան, որտեղից սկսվեց բացահայտումների երկրորդ փուլը: Սահմանամերձ հատվածում տեղկայաված գյուղերի հետաքրքիր սովորույթները երկար քննարկման առիթ դարձան: Խոսքս վերաբերում է, իհարկե, վարդագույն ժապավեններին, որոնց պատմությանը դեռ կանդրադառնանք: 
Գլդանի թաղամասում հանդիպեցինք Վիկտորյա Բալավադձեին, ով մեզ սիրով ընդունեց: Առջևում դեռ Բակուրիանի տանող ճանապարհն էր: Եվս երեք ժամ: 
Բակուրիանին գտնվում է բարձարդիր վայրում, ի տարբերություն Թբիլիսի, որտեղ տաք և արևային եղանակ էր, Բակուրիանիում ձյուն էր, իսկական ձմեռ: Երբ տեղ հասանք, արդեն մութ էր, շատ բան տեսնել չկարողացանք: Բայց ճամփորդության բոլոր մասնակիցներն էլ պնդեցին, որ Բակուրիանին շատ նման է Ծաղկաձորին: Ամբողջությամբ սարերի մեջ, շուրջբոլորը՝ բարձր սոճիների անտառ, լիարժեք ձմեռ. զոբոսաշրջիկների համար շատ գրավիչ վայր էր: Փոքրիկ կոլորիտայիմ քաղաք, որտեղ ամեն քայլափոխի հանգստյան տներ են, գրավիչ ատրակցիոններ, զբոսանքի վայրեր: Օրվա վերջում մենք ևս զբոսնեցինք, գիշերային Բակուրիանիում Ամանորի շունչն էր, ամանորյա զարդարանքներ, հրավառություն: Մարդաշատ էր, այգիներում և փողոցներում զբոսաշրջիկներ էին, Վրաստանի տարբեր հատվածներից, Թբիլիսից հանգստացողներ: Իսկ մենք ձնագնդի խաղալու հարմար առիթը բաց չթողեցինք: 
Վաղը կտեսնենք Բակուրիանին լույսի ներքո, նաև պատրաստվում ենք հանդիպել Բակուրիանիի նախադպրոցական հաստատության դաստիարակների և աշխատողների հետ...







Комментариев нет:

Отправить комментарий