Կարս. հրաշալի քաղաք, որի յուրաքանչյուր քարը հիշեցնում է մեծ պոետ սիրելի Չարենցին: Պետք է ասեմ, որ Արևմտյան Հայաստանի ամենասիրելի քաղաքը հենց սա է, ոչ մի տեղ այդպիսի հարազատություն չեմ զգում: Առաջին անգամ Կարս գնացինք երեք տարի առաջ, լուսավոր քաղաք էր՝ հին քարերով, մենք Վարդանի կամրջի մոտ էինք, զգացումն անբացատրելի էր, մինչև հիմա չեմ կարողանում ասել, թե ինչի նմանեցրի՝ ամրիկյան ավանի՞, քիչ-քիչ զարգացող քաղաքի՞, թե՞ գետամերձ բնակավայրի: Համենայն դեպս թուրքական շունչ չզգացի, վանող ոչինչ չկար:
Նախ գնացինք հին, խոտերով լցված, մամռոտած, կիսաքանդ մի տուն. այստեղ է ապրել Չարենցը, այս բակում խաղացել, մոտակա ծառը բարձրացել, բայց երբ տեսնում ես տան ողբալի վիճակը, իսկապես տխրում ես: Եվ երբ տան մի անկյունում ինքնաբերաբար սկսում ես Չարենց կարդալ, հասկանում ես, որ եթե անգամ այս տունն էլ փլվի, այն , ինչ ստեղծվել է կապրի դարեր : Այցելած բոլոր հայերի համար այս տունը սրբատեղի էի, երկար կանգնում են, նայում, ընթերցում, ցավում տան անմխիթար վիճակի համար: Թուրքը չի հասկանա, չի ընկալի:
Գետի, կամրջի հատվածը ես կանվանեի քաղաքի կենտրոն, այստեղ է գտնվում Կարսի Առաքելոց վանքը, որը վերածված է մզկիթի, բայց վեհաշուք տեսքը չի պակասել: Անպայման նկարվում ենք:
Մի փոքր վերև՝ բարձունքում, Կարսի բերդն է, թվում է փոքր բարձունք, հեշտ ընթացք, բայց չէ, քայլում ես ու քայլում: Բավականին լավ պահպանված է և պարզ շարվածք է թվում: Իսկ վերևից՝ բերդի բարձունքից, երևում է ամբողջ քաղաքը՝ չքնաղ, գույներով... Նկարվելու լավ ֆոն է և հիանալու պահ...
Հետո, երբ եղա Գյումրիում, շինությունների, տների շարվածքը շատ նմանեցրի Կարսին, չգիտեմ, համամիտ կլինե՞ք, թե՞ ոչ, բայց ինչ-որ ներքին նմանություն իսկապես կա...
02.09.2018

Комментариев нет:
Отправить комментарий