Ժամաքանակը՝ շաբաթական 5ժամ, տարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անհատական նոթբուք-նեթբուքով:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են
- Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
- Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
- Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
- Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
- Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
- Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում:
- Բառապաշարի հարստացում:
- Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում:
Առարկայի նպատակները
- Հասկանալ և ըմբռնել գրավոր և բանավոր տեքստը:
- Վերլուծել և կարծիք արտահայտել:
- Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել:
- Զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Ուսումնական միջավայր
- Հարմարավետ դասարան, որտեղ կա համացանց:
- Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
- Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը:
- Կայքը և ենթակայքերը:
- ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
- Նեթբուք, նոթբուք կամ պլանշետ
Ուսումնական գործունեության ձևեր
- Ընթերցանություն:
- Խմբագրական աշխատանքներ:
- Համագործակցային /խմբային / աշխատանք
- Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
- Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
- Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
- Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
- Թարգմանություններ:
- Ֆիլմերի պատրաստում:
- Բանավեճերի կազմակերպում:
- Որոնողական աշխատանք տարբեր թեմաներով:
- Առցանց դասեր և քննարկումներ:
- Անհատական նախագծեր
Սովորողը պետք է ունենա բլոգ, պարբերաբար նյութեր թողարկի: Բլոգում պարտադիր պետք է լինի <<Մայրենի>> բաժին, ուր պետք է տեղադրի տվյալ առարկային վերաբերող բոլոր նյութերը:
Սովորողը բլոգում հնարավորինս գրագետ պետք է գրի և պետք է պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:
Комментариев нет:
Отправить комментарий