Լինել օտար երկրում, շփվել միայն անգլերեն, ծանոթանալ տարբեր ազգերի նեկայացուցիչների հետ, իհարկե, հեշտ չէ։ Բայց երբ միջավայրը հաճելի է, ամենուր ժպտացող մարդիկ են, երբ անգամ սխալ արտասանած բառդ չի խանգարում իրար հասկանալ, երբ ջոկատավարդ անչափ ուշադիր է, բարեհամբույր, երբ կողքիդ ընկերը ինքնավստահ է և նախաձեռող, չի կարող հեշտ չլինինել...
Իզմիրի տիեզերագիտական ճամբարում դեռ մեկ օր ենք անցկացրել։ Ամեն ինչ շատ լավ կազմակերպված է և մինչև վերջ նախագծված։ Ամենուր ժպտացող մարդիկ են և նոր նախագծեր։
Օրը սկսցինք նախաճաշով, բոլոր սովորողներն արդեն իրենց խմբերում էին, որոնք անվանակոչված են համաստեղությունների անուններով՝ Օրիոն, Սիրուս, Վեգա և այլն։ Խմբերը խառն են, այս շաբաթվա ճամբարին մասնակցում է չորս երկիր՝ Հայաստան, Թուրքիա, Հունաստան, Ռումինիա։ Մեզ տրամադրած փաթեթում վեց օրերի մանրամասն ծրագիրն է, որտեղ նշված է, թե յուրաքանչյուր սովորողը որ դասընթացին է մասնակցում և որ ժամին։ Խառը խմբերում արդեն ընկերացած մարդիկ են, բոլորը շփվում են բոլորի հետ, ծանոթանում, ճանաչում։ Տրամադրությունը բարձր է, առջևում հետաքրքիր օրեր են։
Ուղեկցող ուսուցիչների համար այլ ծրագիր է, առավոտյան ուսուցիչների խմբով հավաք ունեցանք, որը հատուկ կազմակերպված էր մասնակից դասավանդողներին ծանոթացնելու համար ։ Ճամբարի պատասխանատուն շրջայց կազմակերպեց տարածքով, ծանոթացրեց ճամբարի պատմությանը, ինչպես է կազմակերպվել, ում նախաձեռնությամբ, ինչպիսի դասընթացներ են իրականացնում։ Շրջեցինք սենյակներով և մոտակա մասնաշենքերով։
Երբ շրջում ես ճամբարի հարկերում. յուրաքանչյուր խումբ խաղաղ իր գործունեությամբ է զբաղված, ընդմիջումներին անգամ երեխաներին իրենց շուրջը հավաքած խաղեր են կազմակերպում, տարբեր փորձեր։ Նախապես տրված ճամբարային օրագրերում սովորողները գրառումներ են անում։
Տպավորությունները շատ են, յուրաքանչյուրն իր համար հետաքրքիր բացահայտումներ է անում...
Ահա այսպիսնն է ճամբարային առօրյան...

Комментариев нет:
Отправить комментарий