Արդեն մեկ շաբաթ է շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Նորից դպրոցում ենք, նորից փորձեր, աշխատանքներ, զրույց, պատրաստություն:
Իզմիր մեկնելուց առաջ ևս մեկ հանդիպում ունեցանք մասնակից ճամբարականների և ծնողների հետ: Լուսինե Բուշը պատասխանեց ծնողների բոլոր հարցերին՝ մանրամասն ներկայացնելով Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ծրագիրը, աշխատակարգը, գործելաոճը: Այնուհետև ներկայացրեցինք ամբողջական նախագիծը: Ուրախ ենք նշել, որ կրթական փոխանակումների նախագծերով ձեռք բերած գործընկերությունը նմանատիպ ճամփորդությունների ժամանակ շարունակական է: Պայմանավորվածություն ունենք ամիսներ առաջ կրթահամալիր այցելած Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ: Ստամբուլ հասնելուն պես նրանք մեզ կդիմավորեն, կուղեկցեն և երկու օր մեզ հետ կլինեն: Սա նաև հնարավորություն է լավ ճանաչել Ստամբուլը, տեսնել նախորդ ճամփորդությունների ընթացքում ձեռք բերած ընկերներին, լինել հայտնի թանգարաններում ...
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակից ճամբարականների մի մասը նախորդ ամիսներին մասնակցել է Երևան-Ստամբուլ նախագծերին, ծանոթ է և քաղաքին և կրթական հաստատությունների նույնատարիք սովորողներին:
Թռիչքի, ճամբարի, ճանապարհի վերաբերյալ խոսելուց, ներկայացնելուց հետո ծնողների հետ մասնակցեցին Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնին: Փառատոնից հետո սովորողների հետ շարունակվեցին պարի և երգի պարապմունքները, տեսանյութի ձայնագրման վերջին աշխատանքները:
Մենք պատրաստ ենք: Հրաժեշտ տվեցինք՝ արդեն օդանավակայանում հանդիպելու համար....
Իզմիրի ամբողջական ծրագրին ծանոթացեք նախագծում, նյութերին՝ Իզմիր 2019 բաժնում :
Օրվա մասին՝ լուսանկարներում ....
Комментариев нет:
Отправить комментарий