воскресенье, 26 сентября 2021 г.

Ուսումնական նյութ. երրորդ թեմա


1. Կարդալ նյութերը, ընտրել մեկը, գրախոսել: 
Միստր Յուրայի հոդվածները միշտ էլ առանձնանում են թարմ հայացքով, իսկ այլոց փորձի ուսումնասիրության ներկայացումը օգնում է ծանոթանալ համաշխարհային մանկավարժությանը, մեթոդներին, նորարությանը, այլ մոտեցումների:  Այս շարքի բոլոր հոդվածները սիրով եմ կարդում: 
Այո, համացանցում հայերեն լեզվով ուսումնական հետարքիր նյութեր գրեթե չկան, մնում է ինքնուրույն ստեղծել, և տարիների ընթացքում կրթահամալիրում ստեղծվել են բազմաթիվ ուսումնական նյութեր, առաջադրանքների փաթեթներ, ընթերցարաններ: Հեղինակային կրթական ծրագրի բաց լինելը ստեղծված բոլոր ուսումնական նյութերը հասանելի է դարձնում հանրությանը. կարո՞ղ է սրանից լավ բան լինել: Հայալեզու համացանցը ինքնաբերաբար հարստանում է: 
Գրավիչ էր ,,Թեմայի ուրվագիծը,, հատվածը. երեք կետից բաղցած մեթոդ՝ արդյունավետ դաս անցկացնելու համար: Երեք կետի հետ էլ համաձայն էի, սովորողը պետք է իմանա , թե ինչ հմտություն է ձեռք բերում տվյալ դասը սովորելիս, ինչ ժամանակահատվածում է անելու, ինչպես է գնահատվելու ( պարտադիր չէ նիշային գնահատում լինի, կարող է ուղղակի արդյունքների ներկայացման ձև լինել): Շատ նման է կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման կարճ տարբերակին: 
Հոդվածում բերված ուսումնական կայքերն ուսումնասիրեցի, հետաքրքիր շտեմարաններ են: 
Անդրադառնամ  վեբ-ֆորումներին: Բազմիցս օտալեզու նյութեր կամ որևէ տեղեկատվություն փնտրելիս գուգլի համակարգը բերում է ֆորումային քննարկումներ, հաճախ մասնակցել եմ, կարծիքներ եմ գրել ընթերցանությանը, գրքերին վերաբերող ռուսալեզու ֆորումներում, սակայն հայկական իրականության մեջ գրեթե  չկան: Սա և՛ նշանակում է, որ կարելի է նախաձեռնել, և՛ ցավալի բացթողում է: 
,,Մայրենի լեզվի դասեր,, ֆորումը ֆեյսբուքում շատ հայտնի է, քանի որ նաև իմ մասնագիտությանն է վերաբում,  հետևում եմ, երբեմն՝ մասնակցում:
Տեխնոլոգիական զարգացումները, համացանցը թույլ են տալիս հասանելի և հայտնի դարձնել կամ դառնալ, ինչը նշանակում է, որ ժամանակից  չի կարող ետ մնալ մանկավարժությունը : Եթե արվածը նախկինում հանրային դարձնել հնարավոր չէր կամ դժվար էր, այժմ ցանկացած ուսուցիչ կարող է իր մեթոդները, փորձը փոխանցել տարբեր հավելվածների, սոցիալական կայքերի միջոցով: Կարծում եմ՝ սա շատ կարևոր միտք է: 
Իսկ հոդվածի ավարտին ներկայացված էին նաև կրթահամալիրում ստեղծված ուսումնական նյութեր. սա հերթական անգամ ցույց է տալիս, որ կրթահամալիրը քայլում է ժամանակին համընթաց և ստեղծում անբեկանելի հանրային արդյունք, որը կարող է և՛ մրցունակ լինել, և՛ օգտակար լինել մեզ հայտնի օտար երկրների մանկավարժներին : 

2. Բլոգում ներկայացրե՛ք Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունը, բացթողումը, զարգացումը): 


Առավելությունը . տարբեր պատմվածքներ, ստեղծագործություններ են հավաքված, յուրաքանչյուրին համապատասխան առաջադրանքներ են, կենդանի ընթերցարան, որը ինքս օգտագործում եմ դասերի ընթացքում, հաճախ խորհուրդ եմ տալիս նաև գործընկերներիս: 

Թերությունը, բացթողումը. ստեղծագործությունները ըստ հեղինակների և ըստ թեմաների համակարգված չեն: Միշտ էլ կարելի է վերանայել առաջադրանքների փաթեթը, զգում եմ ՝ տարեցտարի որքան է փոխվում իմ աշխարհայացքն այդ ուղղությամբ: 

Զարգացումը. ավելացնել ստեղծագործությունները, բաժանել ըստ տարիքային խմբերի, ըստ հեղինակների, աշխատել առաջադրանքների փաթեթների վրա, հանրային դարձնել: 

Комментариев нет:

Отправить комментарий